ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր շուկաներում հիմա էլ կան մենաշնորհներ և գերիշխող դիրք ունեցողներ

12 Նոյեմբեր 2019 Նոյեմբերի 12-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում է ընդգրկված 2020 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատւ, տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ թեև յուրաքանչյուր երկրի համար պետական բյուջեն այն հիմնական փաստաթուղթն է, որի շուրջ ծավալվում են շատ լուրջ քննարկումներ և վերլուծություններ, սակայն ո՛չ ներկա Կառավարությունը, ո՛չ մյուս քաղաքական ուժերը պատշաճ ուշադրություն չդարձրեցին 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վրա։

«Կառավարությունը ցույց տվեց, որ, ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ տարվա ընթացքում ինքն ուշադրություն չի դարձրել պետական բյուջեով հաստատված ցուցանիշների վրա, և բյուջեն ներկայացնում են՝ որպես պարտականություն։ Վստահեցնում եմ՝ այս բյուջեն որևէ նպատակ չունեցող բյուջե է։ Իրենց նախընտրական և հետընտրական շրջանում արված հայտարարություններն էլ չեն համընկնում այս ծրագրի հետ: Օրինակ՝ հայտարարեցին, որ նվազագույնը պետք է ապահովեն 5 տոկոս տնտեսական աճ, Փաշինյանն էլ Ստեփանակերտում հայտարարեց, որ 2050 թվականին 15 անգամ ՀՆԱ-ն աճելու է, որի համար ամեն տարի պետք է 9.5 տոկոս աճ, սակայն այժմ բերել են 4,9 տոկոս տնտեսական աճ։ Ես այս բյուջեն կորակեմ որպես անարդյունավետ բյուջե»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ այս բյուջեն Ազգային ժողովում կընդունվի այնպես, ինչպես 2019 թվականինը։

Անդրադառնալով 4.9 տոկոս տնտեսական աճին՝ Սուրեն Պարսյանը նշեց, որ այն շարքային քաղաքացուն որևէ բան չի տալու։

«Քաղաքացին այդ 4.9 տոկոսը չի զգա. այդ աճն ապահովող ոլորտներն ու աճի բաշխվածությունը հստակ ներկայացված չէ»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետը նկատեց, որ Կառավարությունը քայլեր ձեռնարկել է ստվերի դեմ պայքարի ուղղությամբ, ինչը երևում է հատկապես մանրածախ և մեծածախ առևտրում։

«Սակայն մենք դրանով որևէ կարևոր մրցակցային խնդիր չենք լուծել, մեր շուկաներում հիմա էլ կան մենաշնորհներ և գերիշխող դիրք ունեցողներ: Օրինակ, բենզինի շուկայում շարունակում են գերիշխող դիրք ունենալ «CPS» և «Ֆլեշ» ընկերությունները, Սամվել Ալեքսանյանն էլ, որը հեղափոխությունից հետո 2018 թվականի մայիսին «Ալեքս Գրիգը» բաժանեց 8 ընկերությունների, շարունակում է մնալ գերիշխող դիրքում։ Այս կառավարությունը որևէ ակնհայտ արդյունքի այս հարցում չի հասել. մեզ մոտ շարունակում են մնալ մենաշնորհները, որոնք շուկայում բավականին լուրջ վերահսկողություն են իրականացնում»,- ասաց Պարսյանը։

Խոսելով բյուջեի մուտքերի մասին՝ Պարսյանը նկատեց, որ, թեև 2019 թվականի 9 ամիսների կտրվածքով ունենք 21 տոկոսով հարկերի լրացուցիչ հավաքագրում, որը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ կամ, ինչպես ասում են՝ Բաղրամյան 26 տարված ճամպրուկների օրինականացմամբ, այլ նաև հարկային դրույքաչափերի բարձրացմամբ։

«Այդ ճամպուկների վերադարձը կապում են նաև այդ գումարները ստվերից դուրս բերելու հետ, բայց թե այդ կրճատումը քանի՞ տոկոս է, չենք կարող ասել։ Ընդհանուր առմամբ՝ այս կառավարությունը ձախողել է իր կապիտալ ծախսերի ծրագրերը, եթե դրանք իրականացվեին ամբողջ ծավալով՝ մեր ՀՆԱ-ն ավելի կաճեր»,- ասաց Պարսյանը՝ նշելով, որ այն, որ հեղափոխությունից 1.5 տարի անց չկա «Սաշիկի 50/50-ի» կամ «Բաղրամյան 26 տարված ճամպրուկների» վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որևէ դատական վճիռ, վկայում է այն մասին, որ օրվա իշխանությունը խնդիրները լուծում է քաղաքական դաշտում։

Խոսելով կառավարության կողմից հաճախակի թմբկահարվող կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ տնտեսագետը նշեց.

«Օրինակ՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված էր կառուցել 450 կիլոմետր ճանապարհ։ Նրանք հիմա նախատեսել են կառուցել 330 կիլոմետրը, որից 80 կիլոմետրի պատվերը տվել են մեկին՝ առանց մրցույթի։ Հիմա կոռուպցիոն ռիսկը հո պոզով-պոչով չի՞ լինում. եթե դու առանց մրցույթի մեկին 80 կիլոմետր կառուցելու պատվեր ես տալիս, հենց սա է կոռուպցիոն ռիսկը։ Այս իշխանությունները կռիվ են տալիս նախորդների հետ այս դաշտում, տենդերներում խտրականություն են դնում այն մարդկանց միջև, որոնք կապ ունեն նախորդների հետ, ինչը սխալ է»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company