Հանդիպում ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի և ԱԳ նախարարի հետ
02 Դեկտեմբեր 2019 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Աշոտ Ղուլյանի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հարկ ենք համարում նշել, որ հանդիպման մասնակիցներից երեքը՝ Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը պատրաստվում են իրենց թեկնածությունը առաջադրել ԱՀ նախագահական ընտրություններին:
ՀՅԴ Արցախի կառույցը Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին իր մասնակցության ձևաչափի, ինչպես նաև նախագահի իր թեկնածուի մասին որոշումը կայացնելու է առաջիկայում կայանալիք ՀՅԴ Արցախի կառույցի արտակարգ ժողովում:
aparaj.am