ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախի և Հայաստանի միջև օր առաջ պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքվի

07 Դեկտեմբեր 2019 Ադրբեջանն ուժի սպառնալիքի լեզվով պատասխանեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հիմնախնդիրը երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով լուծելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից ԵԱՀԿ Նախարարների խորհրդի անդամներին ներկայացրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթին, որում Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է համարում միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համատեքստում:

«Երեք ժողովուրդների համար ընդունելի լուծումը ցանկալի գաղափար է, բայց՝ չաշխատող: Այդ գաղափարը ներկա իրողությունների հետ համահունչ չէ, մենք չենք կարող մշտապես բարի ցանկություններ ներկայացնել, փափուկ խոսել, երբ հարևանը մշտապես խոսում է ուժի սպառնալիքի լեզվով: Ադրբեջանը 1994-ի զինադադարի ստորագրումից առ այս պահը ոչ միայն Արցախի մասին է խոսում, այլև՝ Զանգեզուրի, Երևանի»,-մանրամասնեց Վահրամ Բալայանը:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի, հոխորտանքների պատասխանը կլինի օր առաջ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:

«ՀՀ-ն այդպես ավելի անխոցելի կլինի նաև դիվանագիտության ասպարեզում, մյուս կողմից էլ Ադրբեջանը հստակ կհասկանա, որ երկու հայկական հանրապետություններն էլ մշտապես պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը, և պատերազմի դեպքում երկու-երկու հայկական հանրապետությունների ժողովրդին պաշտպանելու»,-նկատեց նա՝ հավելով, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ուղղությամբ այս պահին տեսանելի ոչ մի գործընթաց չկա:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հայտարարությանն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի իրական սպառնալիք կա, ԱՀ ԱԺ փոխխոսնակն ասաց.

«Էսկալացիայի վտանգ միշտ կա: Եթե զանգեն, ասեն, որ մեկ ժամից ռազմական գործողություններ են սկսում, ես դրանից չեմ զարմանա, այստեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սահմանապահ է և պարտավոր է համարժեք իրեն դրսևորել: Սա է իրականությունը, չենք կարող փափուկ բարձը դնել մեր գլխի տակ ու ասենք բանակցում են, պատերազմ չի լինի: Էսկալացիայի վտանգը միշտ կա, լարվածությունը միշտ կա, այն արտահայտվում է սահմանին, ինչպես նաև դիվանագիտության մեջ տարբեր փոխհրաձգությունների տեսքով, հիշենք՝ ապրիլյան պատերազմը»,-նկատեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 3.5 ժամ տևած հանդիպումից որևէ դրական տեղաշարժ կարո՞ղ ենք ակնկալել, Վահրամ Բալայանն ասաց.

«Ես ընդհանուր առմամբ կողմնակից եմ, որ հանդիպումներ լինեն, որովհետև եթե չեն խոսում, ապա նրան հաջորդողը պատերազմն է, բանակցել պետք է, բայց ակնկալել, որ էական բան կլինի, այդպես չէ: Համոզված ենք, որ հայ ժողովուրդը միայն ու միայն բանակը, պետականությունը հզոր պահելու, ժողովրդական ինստիտուտները հզորացնելու մասին պետք է մտածի»,-եզրափակեց նա:

Հեղինակ Անի Գևորգյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company