Ստեփանակերտում նշվել է ՀՅԴ 129-ամյակը
10 Դեկտեմբեր 2019 Դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության նախաձեռնությամբ տոնական ձեռնարկ է կայացել՝ նվիրված ՀՅԴ հիմնադրման 129-ամյակին:
Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանի մոտ կազմակերպվել է երդման արարողություն, որի ընթացքում երեք ընկերներ համալրել են ՀՅԴ շարքերը:
Այնուհետև կոմիտեության ընկերների մասնակցությամբ կազմակերպվել է տոնական միջոցառում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՅԴ 129-ամյա ուղուն, մատնանշվել են առկա մարտահրավերները, հնչել են ազգային երգեր ու պարեր:
aparaj.am