ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Դաշնակցությունը ամբողջական պատասխանատվության հայտ է ներկայացնում 2020թ համապետական ընտրություններում

15 Դեկտեմբեր 2019 Արցախի համապետական ընտրություններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցված թեկնածուով հանդես գալու՝ 3-ամսյա քննարկումներից հետո, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ, որոշեց Արցախի 2020 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կլինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, իսկ խորհրդարանական ընտրություններին ներկայանալ առանձին ցանկով։


Որոշումից անմիջապես հետո ՀՅԴ նախագահի ապագա թեկնածու Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում խոսեց առաջիկա ընտրություններում ՀՅԴ նախընտրական ծրագրի դրույթների մասին, որոնք ևս հաստատել է Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը։

Առանցքային դրույթներից է հիմնախնդրի կարգավորումը Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործմամբ։ Այս հոդվածը սահմանում է․ «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո»:

Դավիթ Իշխանյանը այս դրույթը մեկնաբանեց «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքով, որը Դաշնակցության հայեցակարգային մոտեցումներից է․ «Մեր մոտեցումների հիմնաքարն է, բնականաբար, դրանով պայմանավորված է լինելու մեր զարգացումը»,-ասաց նա։

Հաջորդ նպատակը Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը իրավապայմանագրորեն ամրագրելն է։ Ի՞նչ ժամկետում՝ հարցին, Դավիթ Իշխանյանը պատասխանեց՝ Դաշնակցությունն այդ ուղղությամբ բավական աշխատանք է տարել, նույնիսկ Ստեփանակերտում հոկտեմբերին կազմակերպել է համաժողով, որտեղ լուրջ քննարկումների դաշտ է բացվել․ «Մասնակցում էին Հայաստանի ներկա և նախկին իշխանությունների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ և այդ համաժողովի նպատակն էր ի մի բերել և ճշգրտումներ անել մեր ընդհանուր մոտեցումների մեջ։ Կարծում եմ, ժամկետի մասին խոսելիս՝ կարող ենք նույնիսկ ասել, որ ուշացել ենք, թերևս այդ իրավապայմանագրային փաստը պետք է անցյալում կայացած լիներ։ Ցավոք սրտի, այսօր միայն խոսում ենք և գործնական քայլերը իրականություն չեն դառնում։ Հայկական երկու հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը առաջիկայում ևս լինելու է մեր օրակարգային հարցերից»։

Առաջիկա համապետական ընտրություններում ՀՅԴ նախընտրական ծրագրի հաջորդ դրույթը Արցախի Հանրապետությունում նոր Սահմանադրության ընդունումն է։ Դավիթ Իշխանյանն ասաց՝ մի շարք կետեր ՀՅԴ-ին թելադրել էին 2017 թ-ին դեմ քվեարկել գործող Սահմանադրության նախագծին։ Իրենք առաջարկում են ներդնել ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, համաժամանակյա ընտրություններ, կառավարության կազմի առաջադրումը վերապահել Խորհրդարանին, ոչ թե նախագահին և այլն։

«Համենայն դեպս, այդ բոլոր լիազորությունները մեկ անձի վրա կենտրոնացնելը բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց և մենք դեմ քվերակեցինք Սահմանադրության այդ նախագծին։ Այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ 2020 թ-ի համապետական ընտրություններից հետո պետք է որոշակի նոր մոտեցումներ ցուցաբերվեն՝ ընդհուպ մինչև Սահմանադրության փոփոխություն։ Այդ հարցը մենք քննարկել ենք Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք կուսակցություների հետ։ Որոշների համար դա ընդունելի է, որոշները գտնում են, որ, անհրաժեշտության դեպքում, դա կարող ենք դարձնել օրակարգային հարց։ Բայց մեր տեսակետն այն է, որ կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն և 2020 թ համապետական ընտրություններից հետո պետք է անդրադարձ լինի Սահմանադրության փոփոխությանը»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

«Ազգ-բանակ» կոնցեպտը ևս Դաշնակցությունը ներառել է նախընտրական հիմնադրույթներ։ Արդյո՞ք սրանով քաղաքական ուժը չի ասոցացվի նախկին իշխանությունների հետ՝ հարցին, Դավիթ Իշխանյանը հակադարձեց՝ պետք չէ «նախկին-ներկա իշխանություններ» հասկացությունը մեջտեղ բերել, քանի որ ՀՅԴ-ն այդ սկզբունքի մասին խոսում էր դեռ 1990-ական թվականներից․ «Դեռ 90-ականներին մեր հաջողությունները պայմանավորված էին հենց համաժողովրդական զինվորագրումով և բանակային կառույցների մեջ ներգրավումով։ Այդ սկզբունքը տարբեր ժամանակներում բարձրաձայնել ենք, պարզապես, վերջին տարիներին ՀՀ նախկին իշխանություների կողմից այդ սկզբունքը որդեգրվեց և փորձեցին, որոշ առումով, դնել օրենսդրական մակարդակի վրա։ Դաշնակցության համար այդ սկզբունքը տասնամյակների, անգամ հարյուրամյակների պատմություն ունի՝ եկեք հիշենք 20-րդ դարասկզբին Նիկոլ Դումանի և այլոց գաղափարական հիմնավորումները»։

ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովի հրապարակած սկզբունքները, Դավիթ Իշխանյանի խոսքով, միասնական օրակարգի այն հարցերն էին, որոնց շուրջ փորձեցին ներքաղաքական համախմբում ապահովել և Արցախի նախագահի՝ համաձայնեցված թեկնածու ունենալ։ Բայց քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում որոշեցին սեփական թեկնածու առաջադրել։

«Ժամանակին նաև հայտարարել էինք, որ եթե այդ ամենը հաջողություն չունենա, բնականաբար, Դաշնակցությունը անճարակ չէ և իր մեջ ունի այդ վճռականությունը և պատրաստակամությունը՝ հանդես գալու սեփական թեկնածուով և ամբողջական պատասխանատվության հայտ ներկայացնելու ապագա համապետական ընտրություններին։ Մեր ջանքերը ամբողջական արդյունք չտվեցին։ Թերևս, մենք չենք ափսոսում այդ կորցրած ժամանակի համար, բայց ափսոսանք ենք ապրում, որ չհաջողվեց այդ համախմբումը իրականություն դարձնել։ Վերջապես, Դաշնակցության որոշումները կայանում են ընդհանուր քննարկումների արդյունքում։ Այսօրվա մեր արտակարգ ժողովում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացրած զեկույցի հիման վրա տեղի ունեցավ շատ անկաշկանդ և բազմակողմանի քննարկում, որի արդյունքում ժողովը կայացրեց այդ որոշումը»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

Նա նաև նշեց, որ ներկայացված սկզբունքները ոչ միայն նախընտրական փուլի, այլև 2020 թ-ի համապետական ընտրություններից հետո Արցախի զարգացման հիմնական ուղղություններն են՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և այլ ոլորտներում։

Աննա Բալյան

https://youtu.be/j3KekZICSgc

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company