ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Հանրությունն իր քվեն կտա և ում կվստահի՝ նա էլ թող կառավարի երկիրը

16 Դեկտեմբեր 2019 Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ Արտակարգ Շրջանային ժողովը թեկնածու է առաջադրել ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանին: Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալ, Դաշնակցություն խմբակցության անդամ Վահրամ Բալայանի հետ։

– Պարոն Բալայան, Դաշնակցությունը տևական ժամանակ հանդիպումներ ու քննարկումներ էր ունենում քաղաքական ուժերի, առանձին հավանական թեկնածուների հետ։ Ինչո՞ւ չստացվեց համաձայնության գալ, որ որոշեցիք միայնակ գնալ ընտրությունների։

– Ընդհանուր առմամբ մենք այդ հանդիպումները երկու փուլով ենք իրականացրել։ Առաջին փուլում ընդհանուր սկզբունքներն ենք փորձել համաձայնեցնել։ Եթե դուք նկատել եք, մեր հայտարարության մեջ այդ սկզբունքները գրված են։ Առաջին փուլում այդ հաջողությունը կար, այսինքն՝ գաղափարների շուրջ ընդհանուր կարծիք ձևավորվեց։ Բայց հետագայում՝ երկրորդ փուլում, երբ սկսեցինք փորձել որևէ հավանական թեկնածուի շուրջը հնարավորինս քննարկումներ կատարել, դա մեզ չհաջողվեց, որովհետև ամեն մեկը համախմբումն իր շուրջն է պատկերացնում։ Ելնելով այդ հանգամանքներից՝ մենք նպատակահարմար համարեցինք, որ մեր ծրագիրն իրականացնենք կուսակցական թեկնածուի միջոցով։ Միաժամանակ, ելնելով մեր կուսակցական ընկերների տրամադրությունից, երկրի առջև ծառացած հազարումի մարտահրավերներից, մենք նպատակահարմար համարեցինք մեր թեկնածուին ներկայացնել։

– Դավիթ Իշխանյանը մեկն էր այն անձանցից, որ մասնակցեց վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Արդյոք արդեն այդ ժամանա՞կ էիք որոշել, որ նա լինելու է Դաշնակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում։

– Մենք երևի մեկ տարի առաջ անընդհատ մեր կուսակցական շրջանակներում տարբերակներ էինք քննարկում։ Եթե հիշում եք՝ մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր կուսակցական ընկերների շարքում կան մարդիկ, որոնք կարող են հավակնել այդ պաշտոնին։ Այդ ցանկում էր նաև Դավիթ Իշխանյանի անունը։ Մենք դա ունեինք, պարզապես ունենալով հանդերձ՝ ուզում էինք եղած թեկնածուներին հնարավորինս կոնսոլիդացնել, որպեսզի հասարակության համար ընտրություն կատարելը հեշտ լինի, ու հասարակությունը բաժան-բաժան չլինի։ Այդ հանգամանքներից ելնելով է, որ մենք մեկ տարուց ավելի է՝ բանակցում էինք, փորձում միջավայր ձևավորել, բայց մեր ցանկացածին չհասանք, դրա համար առաջին տարբերակը իրականություն դարձրինք։ Բայց այն ժամանակ որոշված չէր, որ պետք է Դավիթ Իշխանյանը լինի, և ոչ էլ որոշված էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա պետք է գնա։ Դավիթ Իշխանյանը Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է՝ առաջին պատասխանատուն, Դաշնակցությունը նաև կարևոր ուժ է մեր հանրային կյանքում, իշխանություններն այդպիսով նպատակահարմար համարեցին, որ այդ հանդիպմանը նաև Դավիթ Իշխանյանը մասնակցի։ Այսինքն՝ ի դեմս Դավիթ Իշխանյանի՝ նաև Դաշնակցությունը ներկա լինի այդ հանդիպմանը։

– Ձեր հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։ Մամուլում հրապարակված ինֆորմացիայի համաձայն՝ ֆավոիրտ է Արայիկ Հարությունյանը, նաև՝ Մասիս Մայիլյանն է վայելում հասարակական, դիվանագիտական սեկտորի աջակցությունը։ Դուք այս ամենի ֆոնին ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Ընդհանուր առմամբ Դաշնակցությունը 1988 թվականից սկսած մեծ դերակատարություն է ունեցել ազգային-ազատագրական պայքարի գործում։ Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այդ պետականության ստեղծման առաջին գծում կանգնած է եղել Դաշնակցությունը, Ազգային ժողովի մեծամասնությունը Դաշնակցությունից էր կազմված, երկրի ղեկավարը դաշնակցական է եղել։ Այսինքն՝ այս կուսակցությունն իր վրա այդ բեռը վերցրել է։ Ես հիշում եմ, թե դա ինչքան մեծ պատասխանատվություն էր։ Այն ժամանակ էլ ասում էինք, որ դա դժվար բան է, բայց անհնարինը հնարավոր դարձվեց։ Մեր ժողովուրդն այդ ամենը չի մոռացել, Դաշնակցությունը պետք է այս երկրին, պետականության կայացմանը։ Այսօր էլ մենք բավականին բարդ ժամանակներում ենք ապրում՝ Արցախյան հիմնահարցի շուրջ քննարկումներ, պատերազմի վտանգ։ Հազարումի խնդիրներ կան, ու ես կարծում եմ, որ ժողովուրդն այդ վստահությունը կտա Դաշնակցությանը՝ վստահ լինելով, որ Դաշնակցությունը այն միակ կազմակերպված ուժն է, որ կարող է ժողովրդին իր շուրջը համախմբել ու դիմակայել ապագա մարտահրավերներին։ Այս տեսանկյունից մեր հնարավորությունները մեծ են։ Ինչ վերաբերում է ֆավորիտ թեկնածուին, ասեմ, որ այս ընտրությունները յուրօրինակ են լինելու, սա մի նոր իրավիճակ է, և հենց սկզբից կանխորոշված չէ, թե ով պետք է լինի, ինչպես պետք է լինի։ Հանրությունն իր քվեն կտա և ում կվստահի՝ նա էլ թող կառավարի երկիրը, մնացածներն էլ կօժանդակեն, որ հարթ ու հանգիստ լինի այս երկրում ապրող ժողովրդի կյանքը։

– Չե՞ք կարծում, որ թեկնածուների այսպիսի առատության պայմաններում ձայները կփոշիանան, և երկրորդ փուլ կլինի։

– Ամենայն հավանականությամբ երկրորդ փուլ իսկապես կլինի։ Այո՛, թեկնածուները շատ են, դա էլ ունի կարևոր նշանակություն, հասարակության մի շերտը մեկին է համակրում, մյուսը՝ երկրորդին, մյուս շերտն էլ՝ երրորդին։ Այս տեսանկյունից իսկապես երկրորդ փուլի հնարավորությունը շատ հավանական է, և դա նորմալ է, դրա մեջ վտանգավոր ոչինչ չեմ տեսնում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company