ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Գառնիում նշել են Փետրվարյան ապստամբության տարեդարձը

18 Փետրվար 2020 Այսօր այն օրն է, երբ Հայաստանի Հանրապետության ազատագրությանը մասնակցած և Առաջին հանրապետությունը կերտած անձինք ապստամբեցին և կարողացան վերահաստատել հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը. 99 տարի առաջ այս օրը բոլշևիկյան լծի տակ գտնվելու պայմաններում կազմակերպվեց ապստամբություն, որը բոլշևիկները բնութագրում էին որպես «ավանտյուրա», իսկ իրականում այն ազատագրական ապստամբություն էր, որովհետև բռնությունները և դաժան վերաբերմունքը խորհրդային կարգերի հաստատման պահից տիրել էր ամբողջ Հայաստանում, որին զոհ գնացին բազմաթիվ հայորդիներ. այս մասին Գառնի գյուղում Փետրվարյան ապստամբության հայ խմբապետների և մարտիկների շիրիմների առջև հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

1921 թ. Փետրվարյան ապստամբության օրերին Գառնին այն գլխավոր ուղղություններից էր, որտեղից սկիզբ առավ և ընթացավ անկախության վերականգման պայքարը: Ամեն տարի Գառնիում՝ գառնեցի հայտնի գործիչներ Խնկոյի և Մակեդոնի, խմբապետեր Վարդանի, Արտուշի, Մարտիրոսի ու Ղազարի գերեզմաների մոտ տեղի է ունենում խնկավառություն՝ ի հիշատակ Հայաստանի ազատագրության համար մարտնչած հայորդիների:

Միջոցառման մասնակիցները, որոնց թվում էին նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը, ՀՅԴ Գառնու Կոմիտեության անդամները և մի շարք այլ հասրակական-քաղաքական և կուսակցական գործիչներ, այցելեցին Գառնու Սբ. Աստվածածին եկեղեցու բակում թաղված խմբապետներ Խնկոյի և Մակեդոնի, այնուհետև՝ գյուղական գերեզմանոցում թաղված խմբապետներ Վարդանի և Արտյուշի գերեզմաններին, որից հետո ուղևորվեցին Գառնի տանող ճանապարհի վրա գտնվող պանթեոն: Այստեղ Մարտիրոսից և Ղազար Քոչարյանից բացի, հանգչում են նաև Արցախյան հերոսամարտում և զինադադարի շրջանում զոհված մարտիկները:

«Հայորդիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, կացնահարումը խոսում էր բոլշևիկների ապազգային և ազգակործան քաղաքականության մասին: Սա էր համաժողովրդական ընդվզման պատճառը: 1921 թ. փետրվարի 18-ին հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ապացուցեց, որ չի հանդուրժում բռնություն, հալածանք և որևէ վիրավորանք ազգային, կրոնական արժեքների դեմ: Ապրիլին՝ ապստամբության ճնշումից հետո, բոլշևիկները որոշակիորեն վերանայեցին իրենց ապազգային քաղաքականությունը: Չնայած հալածանքները ՀՅԴ գործիչների ու կուսակցության դեմ շարունակվում էին նաև հետագայում, բայց և այնպես Փետրվարյան ապստամբությունը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը իր վճռականությամբ պատրաստ է անգամ կռվել բոլշևիկների դեմ, եթե նրանց նպատակը հայ տեսակին վերացնելն է», – Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Մինասյանը՝ հավելելով, որ այս օրը հայկական պետականության, ինքնության համար պայքարի և դրա ամրապնդման օր է:

Ապստամբության ժամանակ Գառնու ուղղության գլխավոր գործող անձանցից՝ խմբապետ Արտյուշի թոռ Արտյուշ Հայրապետյանը հուզմունքով և հպարտությամբ հիշեց պապի անցած փառավոր ուղին: Պարզվում է՝ խմբապետ Արտյուշը ապստամբության ճնշումից հետո չէր լքել երկիրը, այլ հեռացել էր լեռները: 1924 թ. բոլշևիկյան զորքերը բացահայտում են խմբապետի թաքնվելու վայրը և մեծաքանակ զորքով փորձում բռնել նրան, սակայն Արտյուշը չի հանձնվում և մարտի է բռնվում բոլշևկների հետ, որի ժամանակ էլ ընկնում է հերոսի մահով:

Գառնու բնակիչ, նկարիչ Ռուբիկ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրը մեծ խորհուրդ ունի ոչ միայն գառնեցիների, այլև ողջ ազգի համար, և այսօրվա միջոցառումների նպատակը մեր հերոսներին արժանի հարգանք ցուցաբերելն է:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ փետրվարի 18-ը մի շատ կարևոր խորհուրդ ունի, այն է՝ երբեք չդադարել մաս կազմել ազգային արժեհամակարգին, երբեք չդադարել մտածել, որ դու հայ ես:

«Երբ սկսեցիր մտածել, որ դու կարող ես լինել աշխարհաքաղաքացի, քեզ դնել ամերիկացու, գերմանացու, ֆրանսիացու տեղ՝ դատապարտված ես կործանման: Արդյունքում՝ կմնա անձ, որն ապրում է ընդամենը ստամոքսով», – նշեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Արծվիկ Մինասյանը շատ ընդհանրություններ է տեսնում այսօրվա և այն ժամանակվա ամբոխավարական մոտեցումների մեջ. «Աստված չտա, որ նորից պահանջ առաջանա՝ հիմա էլ արդեն այլ անձանցից փրկել հայ ժողովրդին: Աստված իմաստություն թող տա մեր իշխանություններին, տա գիտակցումն այն բանի, որ իր ազգային ինքնությանը նվիրված լինելու և ազգային ինքնությամբ ապրելու մեջ է հայ ժողովրդի ապրելու բանաձևը: Թող երբևէ որևէ իշխանության չթվա, որ եթե իշխանության են գալիս ամբոխավարությամբ, ուրեմն կարող են հայ ժողովրդի դեմ ամեն բան գործարկել: Պատժվել են այդպիսի իշխանությունները և շարունակելու են պատժվել բոլոր նրանք, ովքեր կմտածեն այդպես: Մեզ բոլորիս կամք և վճռականություն, որ կերտենք իսկապես Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան», – եզրափակեց Մինասյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company