ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Փետրվարյան ապստամբությունը պետք է դաս լինի օրվա իշխանությունների համար

19 Փետրվար 2020 Հայ ժողովուրդը փետրվարյան ապստամբության շնորհիվ ցույց տվեց, որ չի հանդուրժելու օտարի բռնությունը, օտարի օգնությամբ իշխանության եկած ցանկացած ուժի, թեկուզև այդ ուժը ներկայացնում էր այնպիսի հզոր երկիր, ինչպիսին Ռուսաստանն էր. Փետրվարյան ապստամբության 99-ամյակի առիթով Երևանի Անգլիական այգում տեղի ունեցած միջոցառմանն իր ելույթում նշեց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, պ.գ.դ.., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:

1921 թ. Երևանի բանտում կացնահարվածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ամեն տարի տեղի ունեցող միջոցառումն այս անգամ ևս բազմամարդ էր. ներկա էին ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեության ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները և այլք:

Ըստ էության հայ ժողովուրդը Փետրվարյան ապստամբության ժամանակ ընդվզելով հայ բոլշևիկյան իշխանությունների դեմ՝ ընդվզեց բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, որովհետև այն հայ բոլշևիկների միջոցով սպառնում էր Հայաստանի անկախությանը՝ ոտնակոխ անելով այն. Փետրվարյան ապստամբության հանգամանքերի մասին խոսելիս նշեց Խ. Ստեփանյանը:

Ըստ պատմաբանի` Փետրվարյան ապստամբության շնորհիվ հայ ժողովուրդը կամքի մի քանի այլ դրսևորում ևս ցուցաբերեց. փաստվեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է ամեն գնով պահելու, փրկելու, պահպանելու իր մտավորականությանը և զինվորականությանը:

«Հայտնի է, որ Փետրվարյան ապստամբության նախօրեին բոլշևիկյան բանտերում գտնվող հայ մտավորականությանը սպառնում էր սպանդ: Արդեն սկսվել էին կացնահարությունները և սպանվել էին Համազասպը, Նիկոլայ Ղորղանյանը և ուրիշներ: Փրկված մտավորականություն, որը, ինչպես ցույց տվեց պատմությունը, ձեռնամուխ եղավ նոր կազմավորվող Սփյուռքի կյանքի կազմավորմանն ու հունավորմանը: Առանց այդ մտավորականության՝ Սփյուռքում կազմակերպված համայնքներ չէինք ունենա, և հայապահպանությունը կլիներ շատ ավելի ծանր պայմանների մեջ: Նիկոլ Աղբալյան, Հովհաննես Քաջազնունի, Լևոն Շանթ, Համո Օհանջանյան… կացնահարումից փրկված մտավորականներ, ովքեր կարողացան կազմակերպել հայապահպանության հսկայածավալ աշխատանքը Սփյուռքում», – փաստեց ՀՊՄՀ դասախոսը:

Փետրվարյան ապստամբությունը, ըստ բանախոսի, նաև ամրագրեց, որ անկախությունը մեր համար գերակա արժեք է. «Հայհեղկումի իշխանության գալուց օրեր անց Հայաստանի անկախությունը ոտնահարվեց բոլոր բնագավառներում. մերժվեց «Մեր հայրենիքը», պետական զինանշանը, դրոշը, օրենսդրությունը: Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոխարեն բոլշևիկներն սկսեցին կիրառել Խորհրդային Ռուսաստանի օրենքները: Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ անկախությունն իր համար գերակա արժեք է, և Փետրվարյան ապստամբությունը յուրատեսակ պայքար էր անկախության վերականգնման համար», – փաստեց նա:

Խ. Ստեփանյանը զուգահեռներ տարավ նաև 1921 թվականին և մեր օրերում ստեղծված հասարակական-քաղաքական իրադրությունների միջև: Այն օրերին իշխանության էին եկել մարդիկ, ովքեր չունեին կադրային ռեսուրս, և իրենց իշխանության հաստատվելու մարմաջը դրսևորում էին անցյալը մերժելու մեջ: Չկարողանալով որևէ նոր բան ստեղծել՝ բոլշևիկները մերժում և ոչնչացնում էին տարիներին կառուցածը, գործիչներին և այլն:

Հաջորդ կարևոր ընդհանրությունը, ըստ ՀՊՄՀ պրոֆեսորի, դա ատելության քարոզն էր:

«Բոլշիկյան թերթերը ամենավերջին մաղձն էին թափում ՀՀ կառավարության և Դաշնակցության հասցեին: Եվ իրենց թվում էր, թե ատելություն քարոզը ինքնահաստատվելու ամենահարմար միջոցն էր: Նույնը կատարվում է այսօր», – նշեց Խ. Ստեփանյանը` հավելելով, որ Փետրվարյան ապստամբության օրինակը պետք է դաս լինի օրվա իշխանությունների համար, որպեսզի խուսափենք նոր արյունահեղություններից, ընդհարումներից և հայ ժողովրդին զերծ պահենք հնարավոր կործանարար հետևանքերից:

Միջոցառումն ամփոփվեց ավանդական երդման արարողությամբ, որի ժամանակ Խ. Ստեփանյանի կնքահայրությամբ երդվեցին և ՀՅԴ շարքերն անցան ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեության նորագիրները:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company