ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Կարեւոր է, որ իշխանությունը կարողանա լսել նաեւ ընդդիմության ձայնը

28 Փետրվար 2020 «Առավոտի» զրուցակիցն է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը

«Վարչապետի խոստումները դեռեւս չեն իրականացել եւ դա կազդի, պետք է ազդի ժողովրդի ակնկալիքների վրա: Ես ուզում եմ հավատալ եւ մաղթում եմ, որ երկիրն առաջընթաց ապրի, խոստումները սկսեն իրականանալ, երկիրն ամբողջովին բարեփոխվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը`պատասխանելով հարցին` 2018 թվականի հեղափոխական իրադարձություններից հետո, իր դիտարկումներով, Հայաստանում փոփոխություններ եղե՞լ են. վարչապետը հայրենադարձության կոչեր է արել, դրսից նայելով Հայաստանին՝ ինքն ի՞նչ տպավորություններ ունի: «Ես չեմ ուզում ընկալվել որպես ընդդիմության կամ ինչ-որ կուսակցության տեսակետ ասող: Ես պարզապես հայ եմ, ով հետաքրքրված է եւ մտահոգված է Հայաստանի ապագայով»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ առավել բաց եւ հստակ իր տեսակետները կարտահայտի պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո: Իսկ իբրեւ անհատ, ասում է, որ «շատ տեսակետներ» ունի:

Նրա դիտարկմամբ, որեւէ փոփոխություն, որը տեղի է ունենում խաղաղ կերպով, «այնպես ինչպես անարյուն անցավ, այսպես կոչված թավշյա հեղափոխությունը», ակնկալիքներ է առաջացնում. «Նույնիսկ եթե նախկին իշխանությունն ամենալավն էր, միեւնույն է, երբ նոր իշխանություն է գալիս, հավելյալ փոփոխություններ պիտի բերի: Իրականություն է, որ սփյուռքը մեծ ակնկալիքներ ուներ, նրանց մոտ կրկին հույս ծագեց: Սակայն այդ հույսը երկար չէր կարող դիմանալ: Երբ մեկը խոստանում է մի բան, պետք է նաեւ մտածի դրանք իրականացնելու մասին: Ես՝ որպես մարդ, ով մոտավորապես 45 տարի քաղաքականության մեջ է, իմ փորձից կարող եմ ասել, որ խոստումի եւ խոստումի իրականացման մեջ հաճախ քաոս կա: Հենց այդ պատճառով մարդը պետք է զգույշ լինի՝ ի՞նչ է խոստանում եւ ի՞նչ է երեւակայում, որ կարող է իրականացնել: Այսօր այդ խոստումների իրականացումը դեռ չի սկսվել»:

Մեր զրուցակիցը շատ է կարեւորում նաեւ այն, որ իշխանությունը կարողանա լսել նաեւ ընդդիմության ձայնը. «Հենց դրա համար է ժողովրդավարությունը համարվում կառավարման ամենալավ ձեւը, որովհետեւ միշտ չէ, որ իշխողն իրավունք ունի, միշտ չէ, որ իշխողի տեսակետն է ճիշտ: Շատ հաճախ պետք է հաշվի առնվի ընդդիմության կարծիքը, ընդ որում, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության, որովհետեւ այն նույն չափով մտահոգ է իր պետության ապագայով, եւ նույնպես հանրության մաս է: Այս մասով ես կուզեի տեսնել ավելի մոտ համագործակցություն»:

Փետրվարի 24-ին, Երեւանում մեկնարկել էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համաժողովը, որը հետո շարունակվեց Ստեփանակերտում: Համաժողովի պատվիրակների մի խումբ հանդիպում էր ունեցել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԳ փոխնախարարների հետ: «Դա շատ դրական երեւույթ է, եւ ցույց է տալիս, որ մեր արտաքին քաղաքականությունը համահայկական է, ներքին քաղաքականության հետ կապ չունի, հետեւաբար մենք միասին ենք: Մենք՝ որպես Դաշնակցության հանձնախումբ, մեր գործունեությունը չենք կապում ՀՀ ներքին քաղաքականության հետ: Նույնիսկ մեզ համար ամենադժնդակ օրերին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երբ մեր ընկերները բանտերում էին, ես Հունաստանի Հայ դատի հանձնախմբի նախագահն էի եւ սերտ համագործակցության մեջ էի Հունաստանում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ. նրան ամեն կերպ օգնում էի, որպեսզի Հունաստանում Հայաստանի՝ որպես նոր պետականության ընկալումը ճիշտ եւ արդյունավետ հաստատվեր: Կառավարությունները գալիս են եւ գնում, մեզ համար կարեւորը մեր պետությունն է: Մենք միշտ պատրաստ ենք օժանդակել պետությանը եւ սպասում ենք, որ պետությունն էլ նույն կերպ մեզ կվերաբերվի, որովհետեւ միասնական համակարգված ձեւով աշխատելիս արդյունքները շատ ավելի մեծ եւ լավն են լինում»: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական զարգացումներից հետո, ակնկալիքներ կային, որ աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կփոխվի`դրական առումով: Միջազգային կառույցների հավաստմամբ, կոռուպցիայի մասով Հայաստանը հետհեղափոխական շրջանում, բարելավել է իր դիրքերը:

Հետաքրքրվեցինք`մեր զրուցակիցն իր անընդհատ շփումներում, Հայաստանի նկատմամբ առավել վստահություն, Հայաստանին եվրոպական ընտանիք ընդունելու առավել պատրաստակամություն տեսնո՞ւմ է. թեեւ ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած համագործակցության ընդլայնված համաձայնագիրն արդեն մեծամասամբ գործողության մեջ է, սակայն, ԵՄ անդամ երկրները դեռ չեն վավերացրել այն: «Համագործակցությունն արդեն սկսվել է, գումարներն արդեն փոխանցվում են եւ հասնում այնտեղ, որտեղ նպատակադրված էին: Հայաստանի պատկերը Եվրոպայում դեռեւս շատ լավ է»,- ասաց Գասպար Կարապետյանը`հավելելով. «Տպավորիչ էր, որ եղավ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու: Իրականություն է նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ու դրա արդյունքները դրական են, չնայած երբեմն շատ է չափազանցվում: Ես, երբ առիթ եմ ունեցել հանդիպելու պաշտոնյաների, ասել եմ, որ սա անընդհատ շարունակվել չի կարող: Մարդիկ ակնկալիքներ ունեն, պետք է հստակ փոփոխություն զգան: Հակառակ դեպքում, երկու տարի ասենք, որ լավ կլինի, բայց չլինի, այս դրական պատկերը կսկսի փոխվել: Դրա համար էլ շատ կարեւորություն տվեցի խոստումներին եւ դրանց իրականացմանը: Եվրոպացին կամ Եվրոպական Միությունը, երբ տեսնում է, որ ընթացքը հարթ չէ, սկսում է մտածել՝ ու՞ր ենք գնում: Սակայն փաստենք, որ տարածաշրջանի երկրների հետ համեմատ, Հայաստանի դիրքերը բարձր են: Բոլորն էլ հասկանում են, որ եթե Ադրբեջանը նավթ չունենար, նրան ոչ ոք Եվրոպայում չէր ընդունի»:

Մեր զրուցակցի դիտարկումներով, անգամ Վրաստանի նկատմամբ, որն այդքան մոտ է Եվրոպային, իրավիճակը միանշանակ չէ. «Վրաստանի դեմ լուրջ գանգատներ կան: Լուրջ գանգատներ կան, նույնիսկ Ուկրաինայի դեմ: Այնպես որ, Հայաստանի պատկերը լավ է: Այժմ կարեւոր է, որ մենք կարողանանք պահպանել այդ պատկերը մեր աշխատանքի միջոցով»: Նաեւ այս համատեքստում է մեր զրուցակիցը կարեւորում ՀՀ ԱԳՆ-ում իրենց հանդիպումները. «Սակայն, ամեն ինչ պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության աջակցությամբ»:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company