ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ

Երբ Արցախի հարցը 1994 թվականին չլուծեցինք` վտանգները սկսեցին բարդանալ

02 Մարտ 2020 Անկախ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, Արցախի հարցում պաշտոնական Երեւանի դիրքորոշումները չեն փոխվել. «Առավոտի» զրուցակիցն է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Վտանգ միշտ կա: Դեռ 1994 թվականին, երբ մենք հնարավորություն ունեինք հարցը վերջնականապես լուծելու, բայց չլուծեցինք, վտանգները սկսեցին բարդանալ, մանավանդ, Ադրբեջանը շատ ռեսուրսներ ունի, ուստի վտանգները միշտ առկա են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը` պատասխանելով հարցին` Արցախի հարցի կարգավորման այս փուլում, նկատի ունենալով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, ի՞նչ վտանգներ է տեսնում, մանավանդ, հայաստանյան շատ գործիչներ անընդհատ խոսում են տարբեր վտանգների մասին: Գասպար Կարապետյանի կարծիքով, շատ էական է եւ կարեւոր, բոլոր փուլերում առկա վտանգների չափն ու սահմանը ճիշտ հասկանալ, որպեսզի հնարավոր լինի դրանց հակազդել կամ պետական քաղաքականությամբ դրանք չեզոքացնել:

Վերջերս Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հարթակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարբեր հանդիպումների ժամանակ խոսեց Արցախի հարցի կարգավորման մասին, ապա կայացավ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հրապարակային բանավեճը, որը Հայաստանում շատ քննադատվեց. ընդդիմադիր գործիչներից շատերի կարծիքով, ավելի ճիշտ էր բանավեճի չգնալ, քան անպատրաստ գնալ, ինչպես վարչապետը ներկայացավ:

Անդրադառնալով այդ բանավեճին, Գասպար Կարապետյանն ասաց, որ ինքը միշտ այն տեսակետն է ունեցել, որ երկխոսությունն օգնում է եւ հենց այդ պատճառով էլ մշտապես մասնակցել է ադրբեջանցիների հետ տարբեր երկխոսությունների, հարցազրույցների, որպեսզի հնարավորություն ունենա դիմացինին հասցնել իր ասելիքը. «Նույն կերպ մենք ունենում ենք կոնֆերանսներ Եվրոպական խորհրդարանում, որոնց մասնակցում են նաեւ ադրբեջանցիներ: Եվ մենք շատ ուրախ ենք, որ գալիս են եւ մեզ հարցեր են ուղղում, որովհետեւ այդպիսով թե իրենք կունենան իրենց տեսակետների պատասխանները, թե հանրությունը կլսի այդ ամենը, եւ թե երիտասարդները կիմանան իրականությունն այդ կոնֆլիկտի մասին: Այդ պատճառով շատ կարեւոր է մեր ներկայությունն այս ձեւաչափի հանդիպումներում»: Իսկ ինչ վերաբերում է մյունխենյան բանավեճից հետո ընդդիմադիրների քննադատություններին եւ վարչապետի կողմնակիցների գովեստին, ապա մեր զրուցակիցն ասում է`«միշտ գոյություն ունի միջին մակարդակ»:

«Երբեք ոչինչ բացառիկ չէ, ահավոր չէ, ամեն ինչն իր արժեքն ունի: Սակայն, կարծում եմ, մեր պետության կողմից որոշ ուղերձներ, այնուամենայնիվ, հնչեցին: Օրինակ, որ Հայաստանը ժխտողական չէ, Ալիեւը մինչեւ վերջ ժխտողական էր: Չափավոր կեցվածքը երբեմն թվում է տկար, սակայն շատ հաճախ դա նշանակում է, որ որոշումները պիտի կայացվեն մտածված կերպով: Այն, որ վարչապետը կարող էր ավելի պատրաստված գնալ հանդիպման, փաստ է: Միգուցե եթե ես գնայի այդ հանդիպմանը, ես այլ կետեր կհնչեցնեի: Վարչապետը պարզապես նպատակահարմար է գտել այլ կետեր բարձրաձայնել. ինքն ունի բոլոր տեղեկությունները, եւ եթե կարծել է, որ այդ ձեւով պիտի ներկայանա, ուրեմն միայն ինքն է պատասխանատու այդ ելույթի համար: Վերլուծել` լավ էր դա, թե վատ՝ լուրջ չէ, որովհետեւ դրանով Արցախի հարցը չլուծվեց: Հանդիպումը չլիներ՝ ոչինչ չէր փոխվի, եղավ՝ կրկին ոչինչ չփոխվեց. մնացինք այնտեղ, որտեղ կայինք, մարդկանց վրա ազդեցությունն էլ չփոխվեց, որովհետեւ նոր բան չասվեց, նույնիսկ միկրոհեղափոխությունները նորություն չէին, դա բոլորս էլ գիտեինք»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ պետք չէ, որ այդ հանդիպումը ընդդիմության կողմից օգտագործվի իբրեւ ներքին շահարկումների թեմա, իշխանության կողմից էլ՝ գովաբանելու: Իբրեւ Հայ դատի հանձնախումբ, Գասպար Կարապետյանն ասում է, որ Արցախի հարցում շատ զգույշ են, ինքն ամենօրյա կապի մեջ է Եվրոպայում ՀՀ-ի դեսպանների հետ. «Եթե մենք ընդդիմություն ենք՝ պիտի այդպիսի կապ չլիներ, ճի՞շտ է: Սակայն մենք պետության դեմ չենք: Նույն իրավիճակն է մեր գրասենյակի եւ դեսպանորդների հետ համագործակցությունը: Միայն այդպես կարելի է հայկական պետական շահերն ավելի լավ պաշտպանել»:

Նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են իշխանության գալուց հետո Արցախի հարցով տարբերվող, հաճախ միմյանց հակասող հայտարարություններ անելու եւ հարցի լուծման հստակ տեսլական չունենալու մեջ եւ հետաքրքրվեցինք` Դուք ասացիք, որ համազգային հարցերի մասով սերտ կապի մեջ եք ՀՀ դեսպանությունների հետ, ի՞նչ տպավորություն ունեք, պաշտոնական Երեւանի մոտեցումներում փոփոխություններ եղե՞լ են, ի՞նչն է փոխվել: «Արցախի քաղաքականության մասով մեր դիրքերը չեն փոխվել: Երբեմն լինում են եւ կարող են լինել խնդրահարույց հայտարարություններ, սակայն քաղաքականությունը, փաստաթղթերի ստորագրումը, խորհրդարանական բանաձեւերի քննարկումը հայտարարությունների հիման վրա չեն ծագում: Դրանք ծագում են փաստարկներից, հիմնավորումներից, փաստաթղթերից: Լավ է ունենալ զգույշ հայտարարություններ, ես միշտ այդպես եմ խորհուրդ տալիս իմ կրտսեր գործընկերներին, պետք է 2-3 անգամ մտածել, թե ի՞նչ կլինի հայտարարության արդյունքը: Սակայն, եթե թեկուզ արված հայտարարությունն այս կամ այն շրջանակների համար ճիշտ չէ, հարցն այդքանով էլ սահմանափակվում է»:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ 02.03.2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company