Հայաստանում բնակարանային ապահովումը խնդիր է
09 Մարտ 2020 Երկու ծրագրերը՝ կառուցապատողից հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերելու և սոցիալական բնակարանաշինություն, մեկը մյուսով հնավոր չէ, նաև ճիշտ չէ փոխարինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը:Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ սոցիալական բնակարանաշինության ծրագիրն ուղղված է սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային ապահովմանը, որտեղ պետությունը նաև ունի օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ:
«Այսպիսի ծրագրերը, մանկատան երեխաներին, հեռավոր բնակավայրերի ընտանիքներին, անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերն աշխարհի շատ երկրներում տարածված են: Սոցիալական բնակարանները, ըստ էության, ամբողջությամբ որպես սեփականություն չեն փոխանցվում ընտանիքներին, այլ փոխանցվում են անժամկետ ապրելու իրավունքով: Բացի այդ սոցիալական բնակարանները որոշակի ստանդարտ պայմաններով են և բացի բնակարարանային ապահավոումից, որպես նպատակային ծրագիր միտված են նաև սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ հիպոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը, կամ զիջումը կամ պետական աջակացությունն ավելի շատ միտված են երիտասարդներին, երիտասարդ ընտանիքներին օգնելու, ժողովրդագրական խնդիրների լուծմանը: «Այստեղ պետությունը, որպես նպատակային ծրագիր, ստանձնում է հենց այդ դերը, որ խթանի այս խումբ շահառուներին, այսինքն՝ մարդկանց, որոնք աշխատում են: Իսկ մյուս ծրագրի հիմնական շահառուները կարող են լինել ընտանիքներ, որտեղ չկա աշխատանքային տարիքի մարդ, չեն աշխատում, ընտանիքը բաղկացած է սոցիալապես անապահովներից, հաշմանդամություն ունեցող անձանցից, երեխաներից և այլն: Պետության խնդիրը նաև իրենց աջակցելն է: Այնպես որ, այս երկու ծրագրերը տաբեր նպատակների են միտված և տարբեր խնդիրներ լուծող ու տարբեր շահառուների խմբերին են ուղղված և մեկը մյուսով անհնար է ուղղակի փոխարինել»,- ընդգծեց բանախոսը:
Բացի այդ, ըստ նրա, օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պայմաններով պայմանավորված այսօր մենք երկու ուղղությամբ էլ ունենք շահառուներ: «Բնակարանային ապահովման շատ ցածր մակարդակ ունենք. և բնակարանային ապահովման կամ բնակարան չունենալու խնդիրը և ժողովրդագրական խնդիրը շատ կայուն գործոն է և՛ սոցիալական և՛ նաև տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից: Այս ծագիրն օբյեկտիվ, առարկայական պահանջարկ ունի և մյուս ծրագիրը, որը պետք է մեկնարկի, չպետք է լինի մյուսի հաշվին, այլ պետք է լինի ի լրումն նրա: Սոցիալապես անապհով ընտանիքները, որոնք այստեղ սոցիալական բնակարաշինության պայմաններում պետք է լինեն առաջնանյին շահառուներ, չեն կարող մյուս գործիքից օգտվել, իսկ մյուս խումբը կարող է, օգտվում են և շատ լավ է, որ այդ ծրագիրն արդեն ունի արդյունքներ»,- հայտարարեց նա:
Բանախոսի խոսքով՝ առանց համապարփակ գնահատման նմանատիպ ծրագրերը կասեցնելը, դադարեցնելը կամ պայմաններն ավելի վատացնելը կառաջացնի նաև որոշակի բացասական հետևանք այն մարդկանց՝ հատկապես երիտասարդների ու երիտասարդ ընտանիքների շրջանում, որոնք այս պահին չեն օգտվում այդ ծրագրից, բայց պատրաստվում են օգտվել: «Ասածս այն է, որ բոլորի պահանջարկը չենք բավարարել, որ այդ ծրագիրը չպետք է դադարեցվի, դու պետք է թողնես շահառուների թիվը գնալով նվազի, նվազի և ինքն իրեն մարի: Բայց քանի դեռ կան այդ ծրագրից օգտվող մարդիկ, քանի դեռ մեր երկրում բնակարանային ապահովումը խնդիր է և՛ ժողովրդագրական, և՛ սոցիալական, և՛ նաև տարածքային համաչափ զարգացման, ու այս ծրագրերը, եթե ունեն օբյեկտիվ անհրաժեշտություն, չի կարելի մի դրականը փոխել մեկ այլ դրականով: Այն էլ ունի նաև օբյեկտիվ անհարաժեշտություն, բայց պետք է ձևը գտնել, զուգահեռել, այլ ոչ թե մեկը մյուսով փոխարինել»,- նշեց նա:
Ըստ Ավետիսյանի՝ հնարավոր է, մեկ ծրագիրը մյուսով փոխարինելով ռեսուսրի խնդիր է լուծվում: «Այսինքն՝ եթե այստեղ պետությունը որոշակի ծախս է անում, ի վերջո, այդպիսի ծրագրերը պետության բյուջեի համար ենթադրում է որոշակի ծախս, ենթադրում եմ, որ այս ծախսն ուզում են այս ծրագրին ուղղել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը հայտարարում էր, թե հիպոթեքային վարկերն աճել են, նա նշեց, որ ասելու բան միշտ էլ կարելի է գտնել. «Վաղն էլ կասեն, օրինակ, սոցիալական բնակարաններն ավելացել են այսքանով: Միշտ ցանկացած ծրագիր ունենում է որոշակի արդյունք: Այստեղ ամբողջության մեջ պետք է հարցը նայվի՝ այդ արդյունքը մենք ինչի՞ հաշվին ենք ստանում. եթե որպես լրացուցիչ արդյունք ենք ստանում, շատ լավ, բայց եթե մենք արդյունքը զրոյացնում են մեկ այլ արդյունք ստանալու համար, այստեղ օբյեկտիվ հարց է առաջանում՝ թե ինչի այս մեկը մյուսի հաշվին և արդյոք այդ փոփոխության հետևանքով մենք ավելի մեծ դրական ազդեցություն կունենանք ծրագրերի առաջ ծառացած խդնիրների լուծման առումով»,- նշեց նա:
Հեղինակ Ամալյա Առաքելյան