ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թիրախային լուծումներ տալու ժամանակն է

20 Մարտ 2020 Մարտի 19-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդի օրերի համար գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, օրավարձով աշխատողներին:

«Եթե աշխատանքի չներկայանալը տեղի է ունեցել գործատուի կամքով կամ հրահանգով, այդ դեպքում գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի վարձատրությունը»,- ասել էր ՊԵԿ նախագահը։

Իսկ եթե գործատուն հրաժարվում է վճարել, ՊԵԿ նախագահը նման դեպքում խորհուրդ է տալիս դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` հիշեցնելով, որ աշխատողի իրավունքների պաշտպանությունն այդ պետական մարմնի իրավասության ներքո է։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով վերը նշված խնդրին, և, որ օրավարձով հիմնականում աշխատում են սրճարաններում և ռեստորաններում, պարզաբանեց, որ այս հարցն ունի օրենսդրական կարգավորում` ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով:

«Այդ հոդվածի 1-ին մասն ասում է՝ եթե աշխատողի մեղքով չի առաջացել պարապուրդը, ապա աշխատակիցը ստանում է իր յուրաքանչյուր ժամային դրույքաչափի 2/3-ի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձը, իսկ 6-րդ հոդվածով սահմանված է, որ, եթե գործնականում անհաղթահարելի ուժի պայմաններ են, ապա չի վճարվում: Օրավարձով աշխատող մարդիկ, ինչպես, օրինակ, սրճարանների սպասարկող անձնակազմն է, պետք է շարժվեն երկուստեք փոխշահավետ լուծումներով, գործնականում կվճարե՞ն, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է` ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ վիրուսը տարածվի:

ՀՀ-ում հիմա հայտարարված է արտակարգ դրություն, որը կարգավորվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքով, այս օրենքը սահմանում է որոշակի սահմանափակումներ: Նշված օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ կյանքի է կոչվել մի մարմին, որն անվանում են պարետատուն, իսկ ղեկավարին՝ պարետ: Պարետը պետք է ասի, տվյալ դեպքում և օրինակով` արդյո՞ք սրճարանների չաշխատելը նրանց անհաղթահարելի ուժի արդյունք է, կարո՞ղ են աշխատել և զերծ մնալ վիրուսից: Գործատուն ինչպե՞ս վստահություն ունենա, որ աշխատելու դեպքում չի նպաստի վիրուսի տարածմանը:

Կարծում եմ`հիմա թիրախային լուծումներ տալու ժամանակն է. ցանկացած բիզնես, որը տուժում է հայտարարված դրությունից, պետք է գույքագրվի, և ոլորտի կարգավորման քաղաքականությամբ լուծումներ տրվեն: Ամբողջական պատկեր կունենանք, երբ այս վիճակից դուրս գանք: Այս դեպքում, կարծում եմ՝ սրճարանի կամ ռեստորանի համար շատ կարևոր է՝ այս շրջանում փակ լինեն, չունենան հասույթ, թեկուզ ունենան միայն ֆիքսված ծախսերը, չունենան փչացող ապրանքներ, քան իրենց սրճարանում ներթափանցի կորոնավիրուսը, որի տնտեսական հետևանքները հետո երկար կքաշի: Անհրաժեշտ է զերծ մնալ և պահպանել անունը՝ որպես մի վայրի, որը զերծ է եղել վիրուսից»,- շեշտեց Գրիգորյանը:

Ըստ նրա` աշխատակիցների մասով պետք է անցնել ավելի կոնկրետ դաշտ, և դա անել այսօր: Այսինքն` անհրաժեշտ է լուծել նրանց հարցերը՝ մի քանի թիրախային գործառույթներ իրականացնելով. եթե վարկեր ունի, ապա սառեցնել դրանք, տեղափոխել ու բաշխել հաջորդ շրջան, զեղչել կոմունալ ծախսերը, բազմանդամ կամ անապահով ընտանիքներին տրամադրել որոշակի սոցիալական աջակցություն՝ այս շրջանը հաղթահարելու համար:

«Սա որոշման հարց է: Հիմա առողջության պահպանման ժամանակն է»,- ամփոփեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company