ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Գործընթացը կավարտվի, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք չի լինի

25 Մարտ 2020 Երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մարտի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ի վերջո, պատասխանել այս օրերին ամենաշատ տարածված հարցին. արդյո՞ք վերջնական է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու Արցախին տրվող անմիջական ֆինանսավորումը։

Արամ Համբարյանը նշել է, որ արդեն մոտ 2 տասնամյակ է, ինչ այս ծրագիրը տարբեր «հարձակումների» է ենթարկվում։ «Սա ամենածանր հարձակումն էր, կարծում եմ՝ վատագույնը, որին երբևէ ականատես ենք եղել։ Բայց այստեղ որևէ նոր բան չկա։ Այս վարչակազմը հետևում է Քլինթոնի, Բուշի, Օբամայի, իսկ հիմա արդեն Թրամփի ստեղծած ավանդույթներին»,- նշել է նա։

Իր խոսքում Ա. Համբարյանն ընդգծել է, որ նախքան որևէ վերջնական գնահատական տալը, պետք է հաշվի առնել ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև ԱՄՆ-ի սահմանադրական համակարգը։ Նա նշել է, որ դեռ 1997 թ., երբ Բրադ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց ծրագիր՝ Արցախին օժանդակելու հայցով, այն չընդունվեց։ Ավելին՝ Ա. Համբարյանի դիտարկմամբ, այդ ժամանակ ծրագիրը քննադատվել և ընդդիմության է հանդիպել գրեթե նույն կերպ, ինչ այսօր։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ հենց այս քայլի շնորհիվ է, որ ծրագիրը ներառվել է 1998 թ. Ֆիսկալ տարվա բյուջեում։

«Այս ամենը անընդհատ շարունակվել է, որովհետև 20 տարվա ընթացքում մենք ծրագիրը կենդանի ենք պահել։ Երբեք հեշտ չի եղել, երբեք առանց գործադիր իշխանության ընդդիմության չի ընթացել», – նշել է նա՝ հայտնելով, որ ծրագրի դեմ տարբեր փուլերում հանդես է եկել թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը, սակայն այն շարունակել է գործել։

Ծրագրի նպատակը առաջին իսկ օրից Արցախին մարդասիրական օգնություն ցույց տալն է եղել։ Սկզբնական շրջանում այն ներառել է նյութական օգնություն առողջապահական ոլորտում, ապա՝ մաքուր ջրի խնդրի լուծում, այսօր արդեն՝ ականազերծման աշխատանքներ։ Համբարյանի որակմամբ՝ սա խաղաղության գործընթացի մի մասն է։

Անդրադառնալով վերջնական որոշման վերաբերյալ շատերին հուզող հարցին՝ Ա. Համբարյանը նշել է. «Վերջնական որոշումը առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում ի հայտ կգա, երբ սկսվի 2021 թ. Օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը»։

Խոսելով այդ ընթացքում նախատեսված քայլերի մասին՝ Համբարյանը շեշտել է, որ այս շրջանը պատահական չի ընտրված, քանի որ ԱՄՆ օրենսդիրներն այս պահին առավել մտահոված են առողջապահական համակարգի, տնտեսության, ԱՄՆ բնակչության առողջությանը առնչվող հարցերով։ Ծրագրի վերագործարկման տեսլականը Ա. Համբարյանը տեսնում է Ամերիկայի հայկական համայնքի կողմից մտահոգությունների բարձրաձայնման ճանապարհով. «Կոնգրեսականները ներկայումս, ինչպես նշեցի, շատ զբաղված են այլ հարցերով, սակայն նրանք այս խնդիրներին ուշադրություն ևս դարձնում են, և եթե դուք այդ մասին չհայտնեք նրանց, ապա կենթադրեն, որ ձեզ համար միևնույն է»,- ընդգծել է նա, կոչ անելով ԱՄՆ-ում բնակվող հայերին այս հարցի առնչությամբ նամակ ուղղել ԱՄՆ կոնգրեսականներին՝ այցելելով ANCA.org/aid կայք։

«Արդյո՞ք Արցախին վերաբերող այս որոշումը վերջնական է։ Պատասխանն է՝ ոչ։ Վերջնական որոշումը կկայացվի իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի փոխգործակցության արդյունքում»,- հայտարարել է Ա. Համբարյանը, հավելելով, որ թե՛ Հայ դատի հանձնախմբի, թե՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան և Արցախի համար սա առաջնահերթություն է, ինչի համար նրանք համատեղ մեծ աշխատանքներ են տանում։ «Գործընթացը կավարտվի, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք տեղի չի ունենա»,- շեշտել է Ա. Համբարյանը։

Լուսինե Պողոսյան
armenpress.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company