ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Հաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կզարգանա՛նք միասին

28 Մարտ 2020 Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ավարտին է մոտենում ընտրությունների քարոզարշավի փուլը: Մի քանի օրից Արցախի ժողովուրդն առիթ կունենա քվեարկության միջոցով իր կամքն արտահայտել՝ նախագահի եւ կուսակցությունների նախընտրած թեկնածուներին հանձնելով երկրի կառավարման ղեկը:

Վերջապես կավարտվի հանրության մեջ տիրող այն լարված մթնոլորտը, որը ծայր առավ 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո եւ որը շարունակվեց ու իր գագաթնակետին հասավ վերջին օրերին:

Այժմ յուրաքանչյուրի համար խոսքից գործին անցնելու պահն է մոտենում, գործի ստանձնման պատասխանատվության ծանր բեռը կրելու պահը: Դաշնակցությունը միշտ էլ հանձնառու է եղել այն պատասխանատվությանը, որն իր ուսերին է դրվել ժողովրդի կողմից: Ընդունված է ասել, որ քվեարկության պահին ժողովուրդն արտահայտում է իր վստահությունը, սակայն կա շատ ավելի խորքային զգացողություն՝ հույսը, որը ժողովուրդը կապում է յուրաքանչյուր քաղաքական ուժի կամ քաղաքական առաջնորդի հետ: Դա չի չափվում քվեով: Դա թե՛ պատմություն է, թե՛ հիշողություն եւ թե՛ հոգեկան ապրում: Դաշնակցությունը վայելում է այդ վստահությունը:

Քարոզարշավի ընթացքում զանազան առիթներով ականատեսն ենք եղել լարված մթնոլորտի առկայության: Հանդիպումների ընթացքում դաշնակցական գործիչներին հանրության ներկայացուցիչները դժգոհել են թեկնածուների առատությունից, կուսակցությունների եւ դաշինքների բազմազանությունից: Շատերը դժվարացնում են ընտրություն կատարել, քանի որ ներկայացված խոստումներն ու ծրագրերը հիմնականում նույնանման են: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս կացությունը մեզ համար կանխատեսելի էր: Ժամանակին Դաշնակցությունը հանդես եկավ միասնական օրակարգի եւ համաձայնեցված նախագահի թեկնածուի առաջարկով: Քաղաքական ուժերը չընկալեցին պահի լրջությունը: Մենք մեր ջանքը գործադրեցինք՝ միավորելու համախոհ քաղաքական ուժերին, սակայն իշխանատենչությունն ու անձնական ցանկություններին հագուրդ տալը չթույլատրեց հեռատես լինել: Նույն իրավիճակն էր նաև 2017թ. Սահմանադրության ընդունման նախօրեին: Ավաղ այն օրերին էլ քաղաքական ուժերն անտեսեցին մեր հորդորները: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այժմ եւս մնում ենք նույն համոզմանը: Յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ կայանալիք ընտրություններից հետո մեր հայրերի, եղբայրների արյամբ սրբագործված հայրենի պետության զարգացման գործում ամեն ոք պետք է ստանձնի իր դերակատարությունը:

Անկախ ընտրությունների արդյունքներից, որեւէ քաղաքական ուժ՝ թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանության դիրքերում, պարտավոր է հիշել միասնության ուժը: Անցյալ, ներկա եւ ապագա քաղաքական ղեկավարները, ժողովրդին առաջնորդելու հավակնություն ունեցող յուրաքանչյուր ոք եւ ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ պարտավոր է անսալ իր ներքին ձայնին, երբեք թույլ չտալ, որ առօրեական շահերը պատճառ դառնան մեր երկրի հզորության հիմքը հանդիսացող հավաքական ուժի եւ արժեքների խաթարման:

Հաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կզարգանա՛նք միասին:

«Ապառաժ»-ի խմբագրական,
27 մարտի, 2020թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company