ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ

Բաց նամակ. «Արցախի ընտրությունների մասին ԵՄ-ի հայտարարությունը չի սատարում ժողովրդավարության գաղափարին». Գասպար Կարապետեան

02 Ապրիլ 2020

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի բաց նամակը՝ ուղղված Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ՝ Ժոզեպ Բորելին, Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարության վերաբերյալ

———————————————————-
Նորին գերազանցություն

Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ,

Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Ժոզեպ Բորել

Ապրիլ 1, 2020

Հարգելի Բարձր ներկայացուցիչ պարոն Բորել,

­Որպես Եվրոպական միության տասնչորս անդամ երկրներում հանձնախմբերի գործունեությունը համակարգող հասարակական կազմակերպություն և առաջին հերթին որպես Եվրոպական միության քաղաքացիներ մեր խորին հիասթափությունն ու դժգոհությունն ենք հայտնում Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 31-ի հայտարարության առնչությամբ: Վերոհիշյալ հայտարարությունը, ցավոք, չի սատարում հասարակությունների՝ ժողովրդավարական ճանապարհով ինքնակազմակերպվելու գաղափարը:

Մենք վստահ ենք, որ Եվրոպական միությունը արժեքների վրա հիմնված միություն է, և որ այն մեծապես արժևորում է մարդու համընդհանուր իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը՝ ինչպես Եվրամիության սահմաններում, այնպես էլ դրանցից դուրս: Իրականում, ԵՄ յուրաքանչյուր ընտրված իշխանություն պարտավոր է պաշտպանել այս արժեքները:

Մարտի 31-ին Արցախի ժողովուրդն օգտագործեց ընտրելու իր իրավունքը՝ վերահաստատելով թափանցիկության և ժողովրդավարության սկզբունքների հիման վրա երկիրը կառուցելու իր հանձնառումը: Արցախի ժողովուրդն այս ճանապարհն ընտրել է գիտակցաբար և պատրաստակամորեն՝ ավելի քան քսանհինգ տարի առաջ և դրան հավատարիմ մնացել Սովետական միության փլուզումից ի վեր՝ արտաքին աշխարհից որևէ օգնություն չստանալով և գտնվելով դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում:

Այս հուսախաբ անող հայտարարությամբ Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը ցավոք ազդակ է ուղարկում, որ երկրի քաղաքական կարգավիճակը նախապայման է մարդու համընդհանուր իրավունքներից օգտվելու համար: Իրականում միջազգային իրավունքը բացառում է անհատների կամ խմբերի մարդու իրավունքների որևէ սահմանափակում կեցության երկրի կարգավիճակի հիման վրա և չճանաչված երկրների առնչությամբ որևէ խտրական դրույթ չի սահմանում:

Դեռևս որևէ հակամարտություն տևական լուծում չի ստացել՝ դրանում անմիջականորեն ներգրավված ժողովրդին մեկուսացնելով կամ առանց նրանց հետ խոսելու ինչպես նաև առանց նրանց լսելու։ Ուստի որպես ԵՄ քաղաքացիներ կոչ ենք անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը և անկեղծորեն հույս ենք հայտնում, որ այս կոչին ականջալուր կլինեք:

Հարգանքով՝
Գասպար Կարապետեան
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբի Նախագահ

(անգլերենը՝ ստորեւ)

“EU’s statement about the Artsakh elections discourages a democratic way of organizing a society”. Kaspar Karampetian

(Հայերէնը՝ ստորեւ)

In an open letter sent to Josep Borrell, the High Representative of the European Union and Vice-President of the European Commission, we expressed our disappointment and deep discontentment with the recent statement of the European External Action Service (EEAS)’s Spokesperson concerning the presidential and parliamentary elections in Artsakh Republic.

———————————————————-
His Excellency
High Representative of the European Union/Vice-President
Josep Borrell

1 April 2020

Honourable High Representative, Dear Mr. Borrell,

As a European grassroots organization with members in fourteen Member States of the European Union and first of all as citizens of the European Union, we would like to express our disappointment and deep discontentment with the recent statement of the European External Action Service concerning the presidential and parliamentary elections in the Nagorno Karabakh/Artsakh Republic – a statement that unfortunately discourages a democratic way of organizing a society.

We do believe that the European Union is a union that is based on values and attaches great importance to upholding the universal human rights and democracy, within the borders of the EU and outside of it. In fact, any elected government in the EU is accountable for standing for these values.

On 31. March the people of Artsakh/Nagorno Karabakh exercised their right to vote and reiterated their commitment to organize their society according to the principles of transparency and democracy. This is a path that they consciously and willingly chose more than 25 years ago and have been faithful to since the collapse of the Soviet Union without any help from the outside and despite extremely complex, unfriendly geopolitical situation.

With such discouraging statements the EEAS sends a signal that the political status of a country is a prerequisite for enjoying universal human rights. In fact, international law does not recognize any limitation over human rights of individuals or groups based on the status of the country of their residence and contains no discriminatory provisions in relation to non-recognized states.

No conflict has been solved in a sustainable way through isolating, marginalizing the people who are directly affected by it and without speaking or listening to them. As citizens of the EU we therefore call on the External Action Service to reconsider its position regarding this matter and we do sincerely hope that it does so.

Sincerely,
Kaspar Karampetian
EAFJD President

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company