ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մութը Անիծելու Փոխարէն Մոմ Վառենք…

07 Ապրիլ 2020 Աշխարհն ամբողջ տագնապի մէջ է:

Տագնապի մէջ էինք արդէն Լիբանանի մէջ, իսկ այսօր «Քորոնա»-ի աղէտը գլեց անցաւ ամէն նախատեսութիւն:

Անկախ պետական մակարդակի նախաձեռնութիւններէն, փաստօրէն իւրաքանչիւր համայնք կամ կազմակերպութիւն ինք եւս շնորհակալ գործ կը կատարէ` հասնելու ժողովուրդին եւ թեթեւցնելու անոր պարտադրուած բեռը:

Հայ համայնքը եւս իր կազմակերպուածութեամբ, սահմանափակ կարելիութիւններով առաւելագոյն ճիգը ի գործ կը դնէ հասնելու իր զաւակներուն:

Համայնքային կառոյցներ, կուսակցութիւններ, միութիւններ եւ դեռ անհատներ ճգնաժամային այս օրերուն ժողովուրդին կողքին են:

Կարեւորը հասցէն չէ, ոչ ալ անունը, թէ` ո՛վ է օժանդակողը:

Այսօր ոչ պատիւ փնտռելու, ոչ ժողովրդականութիւն ապահովելու, ոչ անուն փայլեցնելու, ոչ անտեղի քննադատութիւն կատարելու, ոչ խծբծանքի եւ անիմաստ գրառումներու, ոչ մեծամտութեան եւ ոչ ալ յարգանք կամ փրոթոքոլ ակնկալելու ժամանակն է:

Այսօր միա՛յն գործի ժամանակն է:

Ձեռնածալ մնալու իրաւունք չունի ոեւէ անհատ, որ յանձնառու է կամ պատասխանատուութիւն ստանձնած է մեր ընդհանրական կեանքին մէջ:

Նաեւ ոչ ոք իրաւունք ունի զանազան պատրուակներով իմաստուն կարծիքներ տալու` տունը նստած առանց մատի ծայրով իսկ օժանդակութեան արշաւին կամ ընդհանուր պայքարին մասնակից ըլլալու:

Ոչ ալ ժամանակն է շահագործումի:

Տուփ մը աւելի, կտրօն մը պակաս, կանուխ կամ ուշ, յարմար վաճառանիշ կամ ոչ… Այս բոլորը հաւաքական մեր կամքը երբեք պէտք չէ կտրեն, ոչ ալ այս ճգնաժամէն դուրս գալու վճռակամութենէն բան մը պէտք է պակսեցնեն:

Կարեւորն ու առաջնահերթութիւնը մեր ժողովուրդն է:

Այո՛, Լիբանանի մեր համայնքը:

Եւ առանց բարդոյթի:

Բոլոր համայնքները, բոլոր կուսակցութիւնները նոյնը կ՛ընեն: Մենք ալ յաւելեալ զգայնութեան կարիքը չունինք:

Տագնապը կը հարուածէ բոլորս:

Առաքելականը, կաթողիկէն եւ աւետարանականը, նոյնիսկ անհաւատը:

Հնչակեանը, ռամկավարը եւ դաշնակցականը, բարեգործականը եւ անկուսակցականը, ինքզինք անկախ նկատողը, հայութենէ հեռացած հայու անուն կրող մեր հայրենակիցը, հայախօսն ու արաբախօսը:

Բոլորս նոյն դանակին տակն ենք:

Գիտնանք մոմ վառել, մութն անիծելու փոխարէն:

Գիտնանք գնահատել, փոքր թերութիւն մը քննադատելու փոխարէն:

Նայեցէք ձեր շուրջը, հետեւեցէք մամուլին, ձայնասփիւռին, ընկերային ցանցերուն, տեսէք հայ տղաքն ու աղջիկները, միութենականները, որոնք իրենց ծնողքը տունը ձգած, անհատականը մոռցած, հաւաքականի ի նպաստ կը գործեն եւ հայ մեծ ընտանիքին ծառայութեան լծուած են:

«Ի՞նչ կ՛ընէք, որ…» ըսելու տեղ, տեսէք ու հետեւեցէք, թէ ի՛նչ կը կատարուի:

Աւելիով տանք, առնելու փոխարէն:

Տանք առանց դիմումի սպասելու:

Պիտի անցնի այս փոթորիկն ալ, եւ դարձեալ պիտի մնանք միասին:

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company