ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է համավարակի բռնկման պայմաններում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օգնության փաթեթի վերաբաշխման հաստատումը
22 Ապրիլ 2020 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն հայտարարություն է տարածել, որով ողջունել է պաշտոնական հաստատումն առ այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանձնարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը ուսումնասիրել, թե ինչպես կարելի է հարմարեցնել Հայաստանին օգնության առկա փաթեթը հանրապետության առաջնահերթ կարիքներին համավարակի բռնկման պայմաններում։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ողջունել է ՀՀ-ին ԱՄՆ-ի կողմից օգնության առկա փաթեթը ճշգրտելու առաջին քայլը:
2020 թվականի ապրիլի 3-ին Րաֆֆի Համբարյանը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում նա կոչ էր անում վերաբաշխել 25 միլիոն դոլարն ԱՄՆ-ի օգնության ընդլայնված ծրագրի շրջանակներում Կոնգրեսի կողմից հաստատված օգնության փաթեթից` կորոնավիորուսի համավարակի դեմ պայքարին օգնելու համար: Պետքարտուղարության պատասխանը, որը գրվել է քարտուղար Պոմպեոյի անունից, ստորագրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:
Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները 1.7 միլիոն դոլար էին հատկացրել Հայաստանին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: