ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ․ Բովանդակային բանակցութիւններ՝ միայն Ստեփանակերտով

23 Ապրիլ 2020 Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին կատարած յայտարարութիւնը մտահոգիչ է: Բանակցային սեղանին վրայ դրուած է Արցախի հակամարտութեան լուծման փուլային տարբերակը: Հայկական կողմը արտաքին գործոց նախարարի թէ Ազգային ժողովի արտաքին գործերու յանձնախումբի նախագահի ճամբով անուղղակի-ուղղակի կը յայտարարէ, որ որեւէ քննարկելի փաստաթուղթ չէ դրուած բանակցային սեղանի վրայ:

Մինչ արտաքին գործոց նախարարը հանդիպումները` կողմերու մօտեցումները քննարկելու ըսելաձեւով կը բացատրէ, յանձնախումբի նախագահը նախկին տարբերակներու տարրերուն գծով կողմերու մօտեցումներուն ներկայացումով կը պարզաբանէ ցարդ կայացածը` աւելցնելով, որ բանակցային սեղանին գոյութիւն չունի որեւէ փաստաթուղթ:

Խնդիրը այստեղ մտահոգիչ է այլ իմաստով եւս: Նման յայտարարութիւն կատարողը համանախագահող պետութեան ներկայացուցիչն էգ առաւել եւս այնպիսի պետութեան, որ գերմիջնորդի իրողական կարգավիճակ ունի այս ամբողջ գործընթացին մէջ: Բանակցային փաստաթուղթի մասին շրջանառութեան մէջ դրուած է նախապէս լաւրովեան կամ քազանեան փաստաթուղթը, որուն հիմքը ըստ փորձագիտական մօտեցումներուն մատրիտեան սկզբունքներն են: Այդ սկզբունքներու վերանուանումը` լաւրովեանի, կը յուշէ ռուսական կողմի համաձայնութիւնը նման կարգաւորման:

Հիմա նման յայտարարութիւն փուլային կարգաւորման ճանապարհային քարտէսի վերարծարծման համազօր է եւ այդ առումով ալ մտահոգիչ: Հայկական կողմի հերքումը կարելի չէ անտեսել, բայց անհրաժեշտ է յաւելեալ յստակացում եւ պարզաբանում:

Ամբողջ բանակցային գործընթացին մնայունօրէն ինքնորոշման իրաւունքի գործադրումը գերակայ ուղղութիւն պիտի շարունակէ մնալ հայկական կողմին համար: Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի եւ արցախահայութեան անվտանգութեան գլխաւոր երաշխաւորն է, որ կը մասնակցի բանակցութիւններուն: Հակամարտութեան բովանդակային խնդիրներու քննարկման պարագային բանակցային սեղան պէտք է վերադառնայ Ստեփանակերտը:

Իսկ անվտանգութիւնը կը շարունակէ խախտել Ազրպէյճանը: Վերջինը` անօդաչու սարքի տեսքով: Անվտանգութեան խախտումները պիտի շարունակուին, այնքան ատեն որ չի գործադրուիր շփման գիծի երկայնքին անվտանգութիւնը երաշխաւորող գործիքակազմի տեղադրումը, որոշուած` ապրիլեան պատերազմէն ետք Վիեննայի մէջ:

Ներկայ փուլին Հայաստանի Հանրապետութիւնը իբրեւ անվտանգութեան գլխաւոր երաշխաւոր բացառապէս պիտի բանակցի իրականացնելու համար Վիեննայի մէջ որոշուած եւ միջազգային ընտանիքի ներկայացուցիչներու համաձայնութիւնը ունեցող բոլոր կէտերը: Բանակցութեան հիմք ունենալով 94-ի հրադադարը, որ նաեւ իբրեւ միակ եռակողմ համաձայնութիւն տեղ գտած է Վիեննայի յայտարարութեան մէջ: Բանակցելի է նաեւ ապրիլեան պատերազմի պատճառով խախտած շփման գիծի վերականգնման խնդիրը: Շփման գիծը հիմք պիտի ունենայ դարձեալ 94-ին հաստատուածը:

Անվտանգութեան երաշխաւորման գործիքաւորումէն ետք միայն կարելի է սկսիլ բովանդակային բանակցութիւններուն, ուր արդէն նախապայման է Ստեփանակերտի ներկայութիւնը:

Տեղին չէ նաեւ անվտանգութեան գօտի կամ պաշտպանութեան գիծ եզրաբանութեան օգտագործումը: Ինքնորոշման սկզբունքը գերակայ է նաեւ այստեղ: Գործող Սահմանադրութիւնը հանրաքուէով, հետեւաբար ժողովրդային կամարտայայտութեամբ Արցախը չի բաժներ գօտիներու: Ըստ Սահմանադրութեան, մինչեւ հակամարտութեան վերջնական լուծումը Արցախի իշխանութիւնը կը տարածուի մինչեւ այսօրուան փաստացի սահմանները: Արցախը իր տարածքային ինքնորոշումը կատարած է սահմանադրականօրէն:

Մինչեւ այս բոլորը, անվտանգութեան երաշխաւորի իրաւակարգը ամրապնդելու համար Երեւանը պէտք չէ ուշացնէ Ստեփանակերտի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:

«Ա.»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company