Թրամփը ուժեղացնում է Թուրքիայի վերահսկողությունը Հայոց ցեղասպանության հարցում Սպիտակ տան քաղաքականության նկատմամբ
24 Ապրիլ 2020 ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության՝ անցած տարվա գրեթե միաձայն ճանաչումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է իր նախագահության առաջին ժամկետն ավարտին հասցնել մեկուսացած և միայնակ՝ որպես ոճրագործության` ԱՄՆ պատշաճ հիշատակության դեմ Անկարայի գործողությունների վերջին կատարողը: Այս մասին ասվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որով դատապարտվում է Թրամփի հայտարարությունը:
«Չորս անընդմեջ տարիներ նախագահ Թրամփը ապրիլքսանչորսյան հայտարարությամբ ձախողել է պատշաճորեն դատապարտել օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, սիրիացիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ իրականացված «Ցեղասպանությունը», թեև խոստացել էր պաշտպանել հետապնդումների ենթարկված քրիստոնյաների և այլ խմբերի շահերը»:
Հայոց ցեղասպանության ժխտումը Անկարայի կողմից վերահսկվող քաղաքականություն է, որը պարտադրվում է Ամերիկային և աջակցություն ստանում նախագահ Թրամփի կողմից: Եվս մեկ անգամ նախագահ Թրամփը պատճենեց Բարաք Օբամայի և նրա նախորդների վիրավորական հայտարարությունը»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: