ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գույքահարկի թվացյալ իջեցում. 2021 թվականի հունվարի 1-ից վճարելու ենք 3-5անգամ ավելի գույքահարկ

27 Հունիս 2020 Հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից կբարձրացվի գույքահարկը:

Այս օրերին թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, տնտեսագետները պնդում էին, որ այս նախագծով բարձրանալու է գույքահարկը, իշխող ուժի ներկայացուցիչների ելույթներն այլ բանի մասին էին: Իմքայլականները վստահեցնում էին, որ նախագծով ոչ թե բարձրացվում, այլ իջեցվում է գույքահարկը:

Հունիսի 24-ին, երբ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկում էր նախագիծը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, բերելով 30 մլն դրամ արժողությամբ գույքի օրինակը, ասել էր, թե այս օրինագծով գույքահարկը կնվազի:

«Տարեկան նման գույքի համար վճարվում է 2500 դրամ: Քանի որ անցած տարի մենք փոխեցինք կադաստրային արժեքը, այս տարի այն կբարձրանա, և եթե մենք կընդունենք կառավարության առաջարկած փոփոխությունները, ապա 2021 թվականի հունվարին այդ անշարժ գույքի համար կվճարվի 43 000 դրամ: Այժմ, եթե օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տրվի, ապա տվյալ գույքի համար կվճարվի ոչ թե 43 000, այլ 19 000 դրամ: Ընդ որում, այդ 19 000 դրամը պետք է վճարել 4 տարուց, իսկ 2021-ին պետք է վճարել 4500 դրամ: Սակայն աստիճանաբար այդ գումարը կավելանա»,- ասել էր Բաբկեն Թունյանը:

Հենց պատգամավորի բերած օրինակից էլ ակնհայտ է, որ գույքահարկը, այդուամենայնիվ, բարձրանում է, պարզապես ոչ միանգամից և սկզբնական շրջանում ոչ այնքան, որքան նախատեսել էին։

Հիշեցնենք՝ 2019 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի ընդունած փոփոխությամբ «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով, որը ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը, գույքի արժեքը 2021 թվականից պետք է հաշվվի ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով: Այսինքն՝ հստակեցվեց գույքի արժեքի հաշվման մեթոդաբանությունը, որը պետք է օգտագործվեր 2021թ.-ի հունվարի 1-ից գույքի արժեքը հաշվարկելու համար:

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում հղում էր անում հենց այս փոփոխությանը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, եթե «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հունիսի 25-ին ԱԺ-ն չընդուներ, ապա քաղաքացիները 2021 թվականին կվճարեին նույն գույքահարկը, ոչ թե ավելին, քանի որ օրենքում դեռևս գրված է գույքի կադաստրային արժեքը: Սուրեն Պարսյանի խոսքով՝ իշխանությունը շատ լավ հասկանում էր, որ չէին կարողանալու կիրարկել հոկտեմբերին ընդունված օրենքը՝ առանց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու։

«Արժեքից բացի, շատ կարևոր է հարկը: Սահմանադրությամբ նախատեսված է, որ մարդկանցից կարող են միայն հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների տեսքով գումարներ գանձել: Միայն արժեքի որոշմամբ չես կարող դու հարկը գանձել: Եվ այստեղ է, որ գույքահարկի մասին օրենքն է, որ պիտի փոփոխություն կատարեին իրենք: Եվ տրամաբանական էր, որ պիտի փոփոխություն կատարեին: Բայց իրենք չպիտի այդ ամբողջ մեղքը բարդեն նախորդ՝ հոկտեմբերի օրենքի վրա, քանի որ հոկտեմբերի օրենքը զուտ տալիս էր հաշվարկման մեթոդաբանությունը՝ ճիշտ, սխալ, դնենք մի կողմ: Հիմա իրենք հաստատում են դրույքաչափերը: Իրենք կարող էին այնպիսի դրույքաչափեր սահմանել, որ լիներ էլի նույնը: Օրինակ՝ 0.5-ի փոխարեն սահմանել 0.01, ու լինի էլի նույն 2.500 դրամ գույքահարկը: Կարող էին, չէ՞, անել: Այսինքն՝ իրենք դրույքաչափերը կարող էին իջեցնել այնքան, որ գույքահարկը կազմեր հիմիկվա արժեքների չափով:

Բացենք, նայենք հոկտեմբերի (2019թ. հոկտեմբեր.- Ա.Հ.) քննարկման ժամանակ նույն իշխանության ներկայացուցիչների և օրենքը ներկայացնող կառավարության ներկայացուցչի հայտարարությունը, որ «այս նախագծով մենք մարդկանց վրա լրացուցիչ բեռ չենք դրել, սա ուղղակի մեթոդաբանության հարց ենք լուծել»: Հիմա ստացվում է, որ այն ժամանակ նրանք սուտ էին ասում, գույքահարկն այն ժամանակ են բարձրացրել, հիմա ուղղակի իրենց տրամաբանությամբ՝ լավություն են անում ժողովրդին, որ բարձրացրածը իջեցնում են: Որքան էլ պարոն Թունյանը հայտարարի, որ այս նախագծով իջեցնում են գույքահարկը, հստակը այն է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մեր հայրենակիցները վճարելու են 3-5 անգամ ավել գույքահարկ: Թե որքա՞ն պիտի վճարեին, որքա՞ն հիմա իջացրեցին, դա ոչ մեկին չի հետաքրքրելու: Պարզն այն է, որ 3-5 անգամ ավելի գույքահարկ են վճարելու բոլորը»,- ասաց Սուրեն Պարսյանը:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխության մասին խոսելով՝ Սուրեն Պարսյանն առանձնացրեց նաև չհարկվող շեմի վերացումը: Նախկինում կադասրտային արժեքով մինչև 3 միլիոն դրամ արժողությամբ գույքը չէր հարկվում: Պարսյանի խոսքով՝ կադաստրային արժեքով հաշվվող 3 միլիոն դրամը համահունչ է շուկայական արժեքով հաշվվող 7 միլիոն դրամ արժողությամբ առանձնատան կամ 10 մլն դրամ արժողությամբ բնակարանի արժեքին:

«Ցածր արժեք ունեցող բնակարանների սեփականատերերը ներկայումս չեն վճարում: Չեն վճարում այն պատճառով, քանի որ անարդար կլինի սոցիալական տեսանկյունից այդ մարդկանցից գույքահարկ գանձել: Մարդիկ լավ օրից չէ, որ այդպիսի բնակարաններում են ապրում՝ 7 միլիոնանոց կամ 10 միլիոնանոց բնակարաններում: Սա խոսում է, որ նրանք սոցիալական խնդիրներ ունեն, և պետությունը լրացուցիչ հարկ դնելով նրանց վրա՝ լրացուցիչ սոցիալական անարդարություն է ստեղծում»,- ասաց Սուրեն Պարսյանը:

Պարսյանի խոսքով՝ մյուս խնդիրը, որը կարող է առաջանալ չհարկվող շեմի վերացման արդյունքում, այն է, որ այդ արժեքն ունեցող բնակարանների սեփականատերերից շատ դժվար է լինելու հետագայում գանձել գույքահարկը, ինչն էլ բավականին կմեծացնի վարչարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի կամ տարբեր համայնքապետարանների դեպքում:

«Դուք պատկերացրեք՝ որքան է դժվարանում այդպիսի գույքի սեփականատերերից թեկուզ 2.000-3.000 դրամ գույքահարկ գանձելը: Մենք գործ ենք ունենալու լրացուցիչ դատական գործերի, քաշքշուկների հետ:

Աշխարհի բազմաթիվ երկրներում կա գույքահարկի չհարկվող շեմ: Դա պատահական չէ, քանի որ առաջինը՝ սոցիալական խնդիր է լուծում, դու աղքատ մարդուց հարկ չես գանձի, և երկրորդը՝ նաև արդյունավետության հարց է: Այսինքն՝ դու ամեն գույքի հետևից գնալով՝ լրացուցիչ վարչարարության խնդիր ունես, ծախս ես դնելու դրա տակ, որ փորձես ամեն մեկից այդ 100-ական դրամները հավաքել: Ասում է՝ «ավելի լավ է՝ 100-ի փոխարեն՝ մի խոշորից 1.000 դրամ վերցնես»:

Ու նաև կառավարության այն փիառ լոզունգները, որ սա դղյակների հարկում է, իրականության հետ կապ չունի: 100 և 120 միլիոն դրամից ավելի արժեք ունեցողները բոլորը վճարելու են միևնույն 1% գույքահարկը: Այսինքն՝ այն բնակարանը, որը կենտրոնում է, ենթադրենք՝ 3 սենյականոց և արժի 120 միլիոն դրամ, և այն առանձնատունը, որը 3 միլիոն դոլար արժի, երկուսն էլ վճարելու են նույն 1 % գույքահարկը: Եվ այստեղ պրոգրեսիվ հարկ գոյություն չունի: Իրենք խոսում են պրոգրեսիվ հարկից, սոցիալական արդարությունից, բայց իրենք չեն հասկանում ո՛չ սոցիալական արդարությունից, ո՛չ էլ պրոգրեսիվ հարկի գաղափարից: Ամեն մեկն իր տակ ունի տնտեսական հաշվարկներ, տրամաբանություն, դրանք բարոյական կատեգորիաներ չեն, սրանք տնտեսագիտական կատեգորիաներ են, որից իրենք հրաժարվում են: Գործող իշխանությունները սիրում են ասել, որ «մենք իզմեր չունենք», բայց նման կարևոր, տնտեսության համար առանցքային որոշումներ ընդունելիս՝ նրանք միշտ լիբերալիզմով են շարժվում, այսինքն՝ հարուստներին ավելի քիչ հարկելով, միջին և աղքատ խավի վրա լրացուցիչ հարկային բեռ դնելով»,- ասաց մեր զրուցակիցը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, խոսելով իշխանական պատգամավորների այն դիտարկումների մասին, թե այս փոփոխությամբ չի ավելանալու գույքահարկը, փոխարենը՝ թեթևացնում են 2019 թվականի հոկտեմբերին ընդունած օրենքով վճարվող գույքահարկի բեռը, հիշեցրեց ԱԺ-ում այդ նախագծի քննարկման օրերին իշխանական պատգամավորների հայտարարությունները, թե «այս նախագծով գույքահարկի բարձրացում տեղի չի ունենալու», «մենք հաջորդ տարի կբերենք նախագիծ և դրանով գույքահարկի վերաբերյալ դրույքաչափերը կսահմանենք, և խնդիր չի լինի»:

«Այդ ժամանակ բազմաթիվ հարցադրումներ եղավ իշխանության ներկայացուցիչներին, պատգամավորներին՝ «գույքահարկը բարձրացվո՞ւմ է», ասվեց՝ «չէ, սա ուղղակի մեթոդաբանության հարցն ենք լուծում, սրանով գույքահարկը չի բարձրացվում»: Նույն Սարհատ Պետրոսյանը մի քանի անգամ այդ նախադասությունը կրկնեց:

Հիմա եկել ենք, հասել ենք հունիս ամսին, ասում են՝ «գիտեք, մենք էն ժամանակ արդեն բարձրացրել ենք գույքահարկը, հիմա սրանով իջեցնում ենք»: Ո՞ւմ են ուզում խաբել:

Հստակ է, որ Սարհատ Պետրոսյանի ասած մոտեցումը ճիշտ է, նրանք գույքահարկը չէին բարձրացրել, իրենք նոր մեթոդաբանություն էին առաջարկել: Իսկ հիմա սահմանվում է դրույքաչափերը և շեմերը, և հիմա է բարձրանում 3-5 անգամ: Եվ իշխանության ներկայացուցիչներն ուղղակի պետք է ազնիվ ու շիտակ ձևով այս ամեն ինչը ներկայացնեն հանրությանը, ասեն, որ՝ «սիրելի ժողովուրդ, մենք որոշել ենք ձեր վրա լրացուցիչ հարկ դնել ու վերացնել չհարկվող շեմը», այդքան բան»,- ասաց Պարսյանը:

Մյուս խնդիրը, որը, ըստ Սուրեն Պարսյանի, կարող է առաջանալ այդ փոփոխությունների արդյունքում, Կադաստրի կոմիտեի վստահության և կարողության բացն է: Պարսյանի խոսքով՝ չնայած կա գույքի արժեքի որոշման մեթոդաբանություն, բայց Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի շուկայական արժեքները որոշելու հարցում բավարար գործիքակազմ ու վստահություն չունի, որ կարողանա այդ արժեքները ճշգրիտ որոշել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company