ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է ամբողջությամբ վերանայել ներդրումային քաղաքականությունը

24 Հուլիս 2020 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին ամիսների կտրվածքով արտաքին ներդրումների խնդրին՝ մատնանշելով միտումներն ու հնարավոր զարգացումները:

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ արտաքին ներդրումների թեման ցանկացած երկրի համար օրակարգային հարցերից է և, անկախ այն հանգամանքից, թե երկիրը որքան զարգացած է, չի բավարարվում ներքին ներդրումներով ու փորձում է անընդհատ ներգրավել արտաքին նոր ներդրումներ: Ըստ նրա՝ ճգնաժամերի դեպքում սովորաբար նկատվում է կապիտալի արտահոսք թույլ երկրներից դեպի զարգացած երկրներ, որպեսզի փրկեն այդ կապիտալը:

«Մեզ մոտ նույնպես նկատվեց այդ միտումը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին օտարերկրյա ուղիղ ներդրումների հոսքի փոփոխությունը կազմել է 74 միլիոն դոլար, այլ կերպ ասած՝ 100 միլիոն եկել է Հայաստան, դուրս է եկել 174 միլիոնը: Սա բավականին վատ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք վերջին շրջանի ներդրումային հոսքերը: Սա վկայում է այն մասին, որ ոչ միայն դրսից գումար չի գալիս, այլ նաև տեղի ընկերությունները, որոնք տարիներ շարունակ մեզ մոտ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, չեն հավատում տնտեսական-քաղաքական իրավիճակին, հետևաբար իրենց գումարներն ուղղակի տանում են ավելի ապահով տեղ»,- նշում է տնտեսագետը:

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ կապիտալի արտահոսքից տուժելու են բոլորը: Ըստ նրա՝ կառավարությունն անցյալ տարի բացեց Ներդրումների աջակցման կենտրոն, որի նպատակն էր տարբեր բնույթի ներդրումային խնդիրներ լուծելը, բայց հիշյալ կենտրոնն իրեն չի արդարացնում, քանզի չունի որևէ գործառույթ կամ լծակ, որպեսզի կարողանա այս կամ այն խնդիրը լուծել ներդրողի համար:

«Վերջին տարիներին զգալիորեն նվազել է կոռուպցիան, ստվերը, սակայն համակարգում խնդիրներ լուծողներ չկան: Պետական համակարգի աշխատակիցները խուսափում են պատասխանատվություն վերցնել իրենց վրա՝ հաշվի առնելով առկա իրավիճակը, ղեկավարի քայլերը, որովհետև դրանք շատ հաճախ անկանխատեսելի են: Արդյունքում բազմաթիվ նախագծեր, թույլտվություններ, արտոնագրեր ուղղակի չեն ստացվում»,- նշում է տնտեսագետը:

Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ ներդրումների տեսանկյունից ամենացցուն խնդիրը պետական համակարգի անարդյունավետությունն է, ինչը գնալով ավելի է խորանում: Մյուս խնդիրն այն է, որ ներդրումները մեզանում կրճատվում են բոլոր ուղղություններով, բացառություն է հանքարդյունաբերությունը, սակայն այդ ոլորտը տնտեսության համար երկարաժամկետ որակյալ աճ չի կարող ապահովել:

Տնտեսագետի կարծիքով՝ պետք է ամբողջությամբ վերանայել ներդրումային քաղաքականությունը՝ համոզելով ներդրողներին, որ քաղաքական գործընթացները չեն կարող ազդել տնտեսական երևույթների վրա, և կառավարությունն էլ պետք է կատարի այնպիսի քայլեր, որ մարդիկ իրենց կապիտալը դուրս չհանեն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company