ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Էժան աշխատուժի ներհոսքը կարող է խթանել արտագաղթը

08 Օգոստոս 2020 365news.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ

– Նախորդ օրը կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոսեց այն մասին, որ չնայած գործազրկության թիվը բարձր է, սակայն անհրաժեշտ մասնագետներ չկան՝ եղած աշխատատեղերը զբաղեցնելու համար: Ի՞նչ է սա նշանակում:

– Առհասարակ գործազրկության մի քանի տեսակ գոյություն ունի, որոնցից մեկն էլ ըստ մասնագիտության համապատասխանության գործազրկությունն է: Այսինքն՝ աշխատատեղեր կան, բայց դրանց համապատասխան աշխատողներ չկան: Այդ երևույթը կա բոլոր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում: Պետք չէ դրանից զարմանալ, այլ պետք է փորձել դրան համապատասխան քաղաքականություն իրականացնել:

Եթե կա, օրինակ՝ զոդողի պահանջարկ, պետությունը պետք է գործազուրկների որոշ մասից պատրաստի զոդող, այսինքն՝ վերապատրաստման ծրագրեր ունենա, որ մարդը վերապրոֆիլավորվի ու դառնա զոդող: Ցավոք, կառավարության այս 3 տարիների զբաղվածության բոլոր ծրագրերը, ըստ էության, ձախողվել են՝ մասնավորապես 2018-2019 թվականների ընթացքում զբաղվածության պետական ծրագրերը ձախողվել են 60-70 տոկոսով:

Այսինքն՝ պետությունը պետք է աշխատողներին պատրաստեր, վերապատրաստեր ու բերեր աշխատանքի շուկա, չի կարողացել իրականացնել այս կարևոր իր գործառույթը, փաստացի ձախողել է: Հիմա կառավարության նիստի ժամանակ նրանք խոսում են, թե բա գիտեք՝ աշխատատեղեր ունենք, բայց դրանց համապատասխան աշխատողներ չենք գտնում:

Դա կառավարության խնդիրն է, եթե նրանք չեն կարողանում գտնել, դա նշանակում է, որ նրանք ձախողվել են, և այդ հարցը պարոն վարչապետը պետք է ուղղեր սոցապ նախարարին՝ ինչո՞ւ է այնպես, որ տարիներ շարունակ կան աշխատատեղեր կոնկրետ մասնագիտությունների ուղղությամբ, բայց դրանց համապատասխան մենք չենք կարողանում աշխատողներ գտնել: Սա կարևոր հանգամանք է, որն անտեսվում է կառավարության նիստերի ժամանակ:

– Հայաստանում աղքատության բարձր շեմ կա: Արդյո՞ք աշխատանքի առկայությունը ենթադրում է նաև աղքատության հաղթահարում:

– Վերջին տարիների ընթացքում տարբեր հետազոտությունները՝ նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից, ցույց են տվել, որ մենք ունենք նաև աշխատող աղքատներ: Այսինքն՝ մարդ, որ աշխատում է, բայց համարվում է աղքատ:

Աշխատողների մոտ 25 տոկոսը համարվում է աղքատ: Մարդիկ աշխատում են, սակայն չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքի անդամների նվազագույն կենսական պայմանները: Այս հանգամանքին ևս պետք է ուշադրություն դարձնել: Նույն վարչապետը, երբ որ հայտարարում է, որ 8000-10000 դրամի չափով աշխատատեղեր կան, պետք է հաշվի առնենք նաև, թե մարդիկ ինչո՞ւ չեն ընտրում այդ աշխատատեղը, տարբեր հանգամանքներից ելնելով, այսինքն՝ դա ծանր աշխատանք է, կամ այդ այդտեղ աշխատելուց մարդը չի կարող ապահովել իր և իր ընտանիքի համար կենսական պայմանները:

Գյուղում ապրող մարդուն, ով ունի հողակտոր, անասուն և այլն, և այդտեղ մի արտադրամաս է ստեղծվում, որտեղ նրան առաջարկվում է աշխատել օրական 5.000-10.000 դրամով, միգուցե գյուղացին, իր գյուղացիական աշխատանքը փոխարինելով այդ արտադրամասում աշխատելու հետ, կարող է իր սոցիալական վիճակն ավելի վատթարացնել, որովհետև իր ընտանիքը 4-ից ավել անդամներից է բաղկացած և պետք է հոգա բոլորի պահանջները: Միգուցե գյուղացիական աշխատանքներով զբաղվելով իր օգուտն ավելի շատ է:

Դրա համար մենք պետք է հասկանանք, որ եթե մարդիկ չեն գալիս այդտեղ աշխատելու, ի՞նչ այլընտրանք ունեն: Սրանք լուրջ աշխատանքային զբաղվածության կարևոր հարցեր են, որոնք տարիներ շարունակ անտեսվել են: Եվ այս ճգնաժամի պայմաններում այս խնդիրներն ավելի են սրվում, արտացոլվում ու ավելի հստակ են երևում:

Կառավարությունը հիմա փորձում է այդ խնդիրները փակել դարձյալ պոպուլիստական մոտեցումների միջոցով, որ աշխատատեղ կա՝ մարդ չկա: Այս մոտեցումով կամ այս բացատրությամբ բոլոր կառավարությունները փորձել են դուրս գալ այն հիմնական պահանջից, որ մարդիկ աշխատանք չունեն:

Ոչ միայն մարդիկ աշխատանք չունեն, այլև մարդիկ ցածր աշխատավարձեր են ստանում, և այդ հարցը նաև դրված է կառավարության վրա՝ ինչպե՞ս անել, որ բարձր աշխատավարձային քաղաքականություն վարվի:

– Փաստացի ունենք գործազրկության բարձր տոկոս և միաժամանակ մասնագետների պակաս ու դրա ֆոնին դրսից էժան աշխատուժի ներհոսք ենք կազմակերպում: Այս ներհոսքի տնտեսական վտանգները որո՞նք են:

– Շատ կարևոր է աշխատողների միգրացիայի կառավարումը, դրա համար պետք է պետությունն ուսումնասիրություն անի՝ որքանո՞վ են այդ միգրանտները, որոնք գալիս են Հայաստան, աշխատում են այս կամ այն ոլորտում ՝ նպատակահարմար թույլ տալ: Մեզ մոտ սա ևս բարձիթողի վիճակում է դրված և մեծ թվով միգրանտներ ունենք Հնդկաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից, որոնք գալիս են Հայաստան և նաև մեզ համար ցածր աշխատավարձով պատրաստ են աշխատել:

Դրա արդյունքում կարող են առաջանալ աշխատանքային որոշակի խնդիրներ, այսինքն՝ պետք է գնահատենք իրավիճակը, հասկանանք՝ որտեղ ունենք խնդիրներ, որտեղ ունենք բացեր և դրանց հիման վրա որոշում կայացնենք: Շատ հեշտ է այս կամ այն աշխատատեղը դրսի մասնագետով լրացնել, բայց մեր կառավարության առաջնահերթությունը պետք է լինի նման մասնագետներ տեղում պատրաստել, գտնել այն մարդկանց, ովքեր աշխատանքի կարիք ունեն: Բայց այդ խնդիրները չեն լուծվում կամ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվում, ուղղակի գործատուն փորձում է դրսից ցածր որակի և ցածր վարձատրվող աշխատուժ ներգրավվել:

Այդ նույն աշխատուժի դեպքում էլ հարցեր կան, թե ի՞նչ պայմաններում են նրանք մնում Հայաստանում, որքա՞ն են տևում նրանց աշխատանքային ժամերը և այլն: Այսինքն՝ լուրջ խնդիրներ կան, քանի որ լուրջ ռիսկեր կան աշխատանքային շահագործման հետ կապված: Դրա համար պետությունը պետք է ոչ թե ոգևորվի դրանից կամ մատնանշի, այլ պարզի՝ արդյո՞ք նման դեպքեր չկան ու կառավարի այդ հոսքերը:

– Էժան աշխատուժի ներհոսքը կարո՞ղ է խթանել արտագաղթը:

– Իհարկե, կարող է ազդել, որովհետև, եթե մենք ունենք համապատասխան աշխատուժ ու այդ աշխատուժը չի տեղավորվում աշխատանքի, այլ աշխատանքային միգրանտներն են զբաղեցնում, այսինքն՝ այդ մարդիկ սոցիալական խնդիր են ունենում, նրանց սոցիալական վիճակը վատթարանում է, պետությունը նրանց պետք է պահի, նպաստ տա, կամ էլ այդ մարդիկ բռնում են արտագաղթի ճամփան: Դրա համար պետք է ուսումնասիրել, գնահատել, թե ո՞ր ուղղությամբ մենք պահանջարկ ունենք, որը դեռ չենք կարողանում անել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company