Դաշնակցության համար Հայոց պետականությունը բացարձակ արժեք է
22 Սեպտեմբեր 2020
ՍԵպտեմբերի 21-ին armnews հեռուստաալիքի «Երեկոյան լուրեր» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շնորհավորել է ողջ հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 29-ամյակի կապակցությամբ, ապա նշել, որ Սեպտեմբերի 21-ը Սփյուռքում ընկալվում է որպես Մայիս 28-ի շարունակություն։ Հետեւաբար, Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Սփյուռքի, այլեւ ողջ հայության համար ունի մեծ նշանակություն, որովհետեւ այդ օրով Հայաստանը վերստին հայտվեց անկախ երկրների քարտեզին։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը հաղորդման շրջանակներում անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական մի շարք հարցերի, այդ թվում նաեւ գործող իշխանությունների հետ հարաբերություններում ՀՅԴ վարած քաղաքականությանը։
Մանրամասները՝ տեսանյութում