ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գործող օրենսգրքով ընտրությունների գնալը գուցե ավելի ճիշտ է. ցայտնոտային իրավիճակ կստեղծվեր

09 Նոյեմբեր 2018

Արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա դեկտեմբերին: Հիշեցնենք, որ հենց այս ընտրությունների համար էր ստեղծվել կառավարությանը կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողով, որը ընտրական օրենգրքում պետք է բարեփոխումներ եւ լրացումներ իրականացներ: Սակայն տվյալ նախագիծը երկու անգամ էլ տապալվեց այն ժամանակ գործող, իսկ այժմ արդեն արձակված խորհրդարանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի, ինչպես նաեւ ընտրություններում Դաշնակցության շանսերի մասին խոսել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:

-Պարո՛ն Համբարձումյան, ինչպես հայտնի է, «Դաշնակցությունը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին: Այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում կուսակցության շանսերը:

-Այո, ինչպես միշտ, առանձին ենք մասնակցելու: Չեմ ուզում կանխագուշակումներ անել: Որպես քաղաքական ուժ պարտավոր ենք մասնակցել այս ընտրություններին, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ նաեւ ընտրարշավի ժամանակ պարտավորվածություն ունի հանրությանը, ժողովրդին ներկայացնել իր մոտեցումներն ու տեսլականը: Ինչպես որ կքվեարկի ընտրողը, ըստ այդմ էլ քաղաքական ուժերը ներկայացված կլինեն կամ չեն լինի:

-«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների մասին» օրենքի նախագիծը չընդունվեց: Օրինակ, ուժեր կան, որոնք, խոսելով այս մասին, ասացին՝ գուցե իրենք հիմա ավելի շահեկան վիճակում են, քանի որ ռեյտինգայինը մնաց: Դաշնակցության մասով ի՞նչ կասեք:

-Ես ձեռնպահ կմնամ այդ առումով դրական կամ բացասական գնահատումներից, որովհետեւ թե՛ անցնելու, թե՛ չանցնելու պարագան ունեն որոշակի դրական եւ բացասական կողմեր: Այսինքն՝ շնորհակալ գործ չէ այդ մասով գնահատում անելը: Անշուշտ, փոփոխությունների պարագայում կային բավականին դրական մոտեցումներ: Թեեւ մեր ներկայացված առաջարկները ներառված չէին, այնուամենայնիվ այդ օրենսգիրքը քայլ առաջ էր: Նկատի ունենալով ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու փաստը եւ այս կարճ ժամանակահատվածը՝ գործող օրենսգրքով ընտրությունների գնալը գուցե ավելի ճիշտ է: Ըստ էության, ժամանակ չկար նորին ադապտացվելու, եւ կարող էր ցայտնոտային իրավիճակ ստեղծվել:

-Ասացիք՝ ցայտնոտային իրավիճակ կստեղծվեր: Ի՞նչ նկատի ունեք:

-Օրենսգրքում փոփոխությունները ենթադրում են նաեւ նորմատիվ կարգավորումներ ԿԸՀ-ի կողմից, հանձնաժողովի անդամների համապատասխան վերապատրաստումներ, որպեսզի լավատեղյակ լինեն կատարված փոփոխություններին: Կուսակցությունների մասով՝ ցանկերը կազմելու հետ կապված խնդիրներ, որովհետեւ ռեյտինգայինի պարագայում այլ տրամաբանություն է, համամասնականի պարագայում՝ այլ: Այս բոլորը խնդիրներ են առաջացնում: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար հեշտ կլիներ ադապտացվել նոր իրավակարգավորումներին: Չեք կարող մատնացույց անել որեւէ երկրի փորձ, որտեղ ընտրական օրենսդրության մեջ կատարվեն փոփոխություններ եւ դրանից անմիջապես հետո տեղի ունենան ընտրություններ: Սա ճիշտ պրակտիկա չէ եւ չի ողջունվում: Դրանով է պայմանավորված, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները այս հարցում: Դրանք իրական կյանքից բխած սկզբունքային դիրքորոշումներ են:

-Հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ շատ են շրջանառվում կարծիքներ այն մասին, որ ԱԺ-ում ներկայացված կլինեն հենց այն ուժերը, որոնք կան խորհրդարանում: Ինչպես գիտենք, «Դաշնակցությունը» ավագանու կազմում չկա: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, գոնե անցած փորձառությունը այլ բան է հուշում: Համապետական ընտրությունների արդյունքների մասին խոսելիս պետք չէ հիմք ընդունել Երեւանի, Գյումրիի կամ մեկ այլ քաղաքի ընտրությունների արդյունքները: Մենք ունեցել ենք այդ համապատասխան փորձառությունը: Եղել է, որ Գյումրիում գրանցել ենք վատ արդյունք, բայց շատ կարճ ժամանակ հետո՝ համապետականի ժամանակ, ունեցել ենք բավականին լավ արդյունք: Նույնը վերաբերում է Երեւանին: Կարծում եմ՝ դրանից պետք չէ հետեւություններ անել առաջիկայում տեղի ունեցող համապետական ընտրությունների առումով:

-Այս ընտրությունների մասին խոսելիս հասարակության զգալի մասը եւ քաղաքական գրեթե բոլոր ուժերը բացառում են ֆինանսական լծակների օգտագործումը: Ի՞նչ կասեք այս մասին: Ֆինանսական միջոցների բացառումը էական բան կփոխի՞:

-Մենք մշտապես այդ մոտեցմանը հավատարիմ ենք եղել, որ ֆինանսական լծակներ չպետք է օգտագործվեն: Ակնայտ է, որ դա նախկինում ազդեցություն ունեցել է: Հետեւաբար եթե այս անգամ բացառվի, եւս մեծ ազդեցություն կունենա:

-ՀՀԿ-ի մասնակցությունը կարո՞ղ է ինչ-որ խաղաքարտեր փոխել ընտրությունների ընթացքի հետ կապված:

-Ցանկացած քիչ թե շատ դերակատարում ունեցող քաղաքական ուժի մասնակցության կամ չմասնակցության պարագան որոշակի ազեցություն կարող է ունենալ: Թե ինչ չափով, դա արդեն գնահատման խնդիր է:

Լուսինե Մինասյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ Յունաստանի Երիտասարդական միութեա

Անց­նող շա­բա­թա­վեր­ջին, ­Գո­քի­նիոյ «­Զա­ւա­րեան» կեդ­րո­նէն ներս, տե­ղի ու­

03 Նոյեմբեր 2025
Բագրատունի Եւ ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի Անդա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի երեսփոխան

03 Նոյեմբեր 2025
Սա այն սրբության հանգրվանն է, որի պղծո

Խորապես համոզված եմ` իշխանությունը, հատկապես` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,

02 Նոյեմբեր 2025
Փաշինյանը ճակատային հարձակման է գնում

Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա եւ ուղղակի թույլ չտալ դա: Այս

02 Նոյեմբեր 2025
Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացն

02 Նոյեմբեր 2025
Լռութիւնը յղի է բախտորոշ անյայտներով

Սկսինք այն բանէն, որ Օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ, նախաստորագրուած հա

01 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Առաջին Անմիջական Արձագանգին Ետ

Եւրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի լիագումար նիստին, Եւրոպակ

01 Նոյեմբեր 2025
Նէօ-թոնդրակեան… Ցնդաբանութիւն

Ինչ որ կը պատահի այս օրերուն, Հայաստանի Ոստիկանական Հանրապետութեան (police sta

31 Հոկտեմբեր 2025
Հ.Օ.Մ.-ի 115-ամեակը՝ հայ կնոջ զօրութեա

­Մենք՝ ուխ­տեալ­ներ հայ օգ­նու­թեան սուրբ գոր­ծին, ­Լոյ­սի բա­նակ եւ գթու­թ

31 Հոկտեմբեր 2025
Սա ոչ թե խաղաղություն է, այլ զիջումներ

Հոկտեմբերի 30-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

31 Հոկտեմբեր 2025
Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը ․․․ Անմահությա

Կարծիք կա, որ ժամանակը բուժում է վերքերը։ Միգուցե։ Հայրենիքի համար նահատակվածն

31 Հոկտեմբեր 2025
Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, վնա

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին տ

30 Հոկտեմբեր 2025
Լոս Անճելըսի Մէջ Հանդիսաւոր Կերպով Նշո

Արժանավայել ու մեծաշուք հանդիսութեամբ մը Լոս Անճելըսի հայութիւնը նշեց իր հովու

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ականները դեմ քվեարկեցին արցախցիների

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

30 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմ

Արամ Ա. կաթողիկոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի անդամներուն եւ Հ

30 Հոկտեմբեր 2025
Ensemble Montréal կուսակցութեան ղեկավա

Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Ensemble Montréal կուսակց

30 Հոկտեմբեր 2025
Պատմութեան կրկնութեան «Օրինաչափութիւնը

Որպէս ամենահայաստանամերձ համայնք, (յատկապէս դարերից ի վեր իսլամադաւան իրանական

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ի հիստերիան թուլությունից ծնված վախ

ՔՊ-ն մոտեցել է իր իշխանության վերջնախաղին, վերջին գործողությունները ցուցիչ են,

30 Հոկտեմբեր 2025
Թո՛ւրքիա, ե՞րբ կդադարեցնեք օգտագործել

«Քանի որ մեզ հետ են Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ուստի հարցս՝ ե՞րբ

29 Հոկտեմբեր 2025
Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորա

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հոկտեմբերի 28-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեա

29 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company