ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր

17 Մարտ 2021

( մարտի 1-15, 2021 թ.)

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն/ALC

Ի հակազդումն Ադրբեջանի կառավարության կողմից հայ ռազմագերիների ու հայ քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալումների և պահպանման, Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) և Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (CICL) միավորել են իրենց ուժերը՝ Ադրբեջանի կառավարության կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների ազատումն ապահովելու համար:

Երկու կազմակերպությունների համատեղ ջանքերը, նպատակ են հետապնդում պահանջներ ներկայացնել քաղաքացիական և զինվորական անձնակազմերին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի և միջազգային ահաբեկիչների կողմից։ ALC-ն և CICL-ը նաև զբաղվելու են 2020 թ. նոյեմբերի 9-ից՝ ռազմական դիմակայության ավարտից հետո անհետ կորած հայ զինվորների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդրով։

CICL-ը նաև իրականացնելու է փաստահավաք հետաքննություն` Ադրբեջանի զինված ուժերի կողմից բանտարկության ընթացքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ հրապարակված բազմաթիվ միջադեպերի միջոցով։ ALC- ի աջակցությամբ, CICL-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն նախաձեռնել է տասնյակ դատական գործընթացներ` ադրբեջանական կալանքի տակ նույնականացված հայ գերիների անունից:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներն ու ադրբեջանաթուրքական տանդեմի բարձրաստիճան ներկայացուցիչների հռետորաբանությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանի Սյունիքի մարզը։

Մարտի 8-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզը նախաձեռնել է երկկուսակցական նամակի ստորագրում, որով նախագահ Ջո Բայդենին կոչ է արվում ճանաչել 1915-1923 թթ. Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Բոսթոնի քաղաքապետ Մարթին Վոլշը, ով անպատեհ հայտարարություններ է արել 1992 թ. Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, ավելի ուշ, Արևելյան Մասաչուսեթսի Հայ դատի հանձնախմբի և համայնքի գործողությունների արդյունքում, ստիպված է եղել պաշտոնական գրությամբ ներեղություն է խնդրել հայ համայնքից՝ վերջինիս զգացմունքերը վիրավորելու համար։

Հանձնախումբն անցած երկու շաբաթների ընթացքում շարունակել են աշխատանքները Արցախին ԱՄՆ-ի կողմից հրատապ օժանդակության տրամադրման և նախորդ ամիս հրապարակված քաղաքական այլ առաջնահերթությունների ուղղությամբ։ Այս օրերի ընթացքում ամերիկյան բազմաթիվ օրենսդիրներ իրենց ելույթներում և գործողություններում անդրադարձել են հայության կողմից դիմագրավվող մարտահրավերներին ու դժվարություններին։

Եվրոպա

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի նախաձեռնությամբ, բոլոր հիմնական խմբակցություններից թվով 30 եվրապատգամավորներ հրատապ հարցում են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ պահանջելով տեղեկատվություն առ այն, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձն ապահովելու համար:

Եվրապատգամավորները նաև հետաքրքրվում են, թե ԵՄ-ն ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել հայ ռազմագերիների խոշտանգոււմները և քաղաքական նպատակների համար օգտագործումը կանխելու, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց մոտ այցելություններ ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվում են, թե արդյոք ԵՄ-ն ադրբեջանական կողմից հայցել է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը և եթե այո, ապա ինչ տեղեկություն է տրամադրվել:

Անդրադառնալով գրավոր հարցմանը՝ Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտնեց. «Մենք չենք կարող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առջև լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցություններից և ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄ-ին գործի անցնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ձեռք բերված համաձայնության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար, մասնավորապես՝ վերադարձնել Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կանանց: Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, և մենք պետք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցը»:


Մեծ Բրիտանիա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին հատուկ զեկուցումով հանդես է եկել Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկման ընթացքում՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող պատգամավորներ, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը և այլք։

Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

Մարտի 11-ին բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ, բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև բարձրացրել է հայ ռամագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային գործողությունների և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը։

Կանադա

Կանադայի Խորհրդարանի Ազատական կուսակցության պատգամավոր Ֆայսալ էլ Խուրին Խորհրդարանի մարտի 10-ի նիստի ընթացքում հատուկ ելույթով ոգեկոչեց Սումգայիթի հայոց ջարդը, հաստատելով, որ այդ հանցագործությունը կազմակերպված էր ադրբեջանական ազգայնամոլների կողմից։ Խուրին նաև կոչ է արել կանադական կառավարությանը՝ զորավիգ կանգնել Հայաստանին ու հայ ժողովրդին։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
17.03.2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company