Երբ հայրենիքում անիշխանություն է տիրում, ազգային ուժերը ստիպված են լինում ստանձնել կարեւորագույն աշխատանքներ
23 Մարտ 2021
Մարտ 22-ին ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ։
«Ի շարս բազմաթիվ հարցերի ներկայացրեցինք հետպատերազմյան Արցախում ստեղծված իրավիճակն ու լրջագույն մարտահրավերները։ Երկուստեք կարեւորեցին ռազմգերիների անհապաղ վերադարձի առաջնահերդ խնդիրը։ Անդրադարձ կատարվեց մարդու հիմնարար իրավունքների տապալման փաստին, սոցյալական ծանր վիճակի առկայության եւ ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ խնդիրների եւ այդ խնդիրների հավանական լուծումներին՝ համատեղ ջանքերով։
Երբ հայրենիքում անիշխանություն է տիրում ազգային ուժերը ստիպված են լինում իրենք ստանձնել այս կարեւորագույն աշխատանքները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արշակ Մեսրոպյանը։