ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարությունների առիթով

29 Մարտ 2021

Դեռևս 2021թ. փետրվարի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությունից հետո, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարությամբ մատնանշեց գործող իշխանությունների վտանգավոր մոտեցումները Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ:

Ըստ այդմ, կարծիք էր հայտնվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախ՝ պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի իրականացման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ, ինչպես նաեւ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։

Երկրորդ` Հայաստանի կառավարությունը փաստորեն հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց գոյություն չունի և իշխանությունները պատրաստվում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հարցի հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։

Արդեն մարտի 16-ին, ՀՅԴ Բյուրոն, հաշվի առնելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները և սեփական տեղեկությունները` լեգիտիմությունը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած ՀՀ իշխանություններին խստորեն զգուշացրեց՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետության 100-ամյա նպատակների իրագործում։

Վերջին օրերի իրադարձությունները` մասնավորապես վարչապետի, ԱԽ քարտուղարի և ԱԺ փոխխոսնակի հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները հստակ քաղաքականություն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման համատեքստում, ինչը փաթեթավորվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացության մատնել, մեր ժողովրդի պատմական անցյալը, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պահանջից, իրավական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապես հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումից ու կարգավիճակի հարցից և Հայաստանի Հանրապետության տարածքը մի քանի հնարավոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետություններն իրար կապող աշխարհագրական միջանցք:

Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները` խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների համալիր ապաշրջափակման մասին, Թուրքիային ուղղակիորեն ընդունում են, որպես ղարաբաղյան հակամարտության կողմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկում են բացառապես ղարաբաղյան հիմնախնդրի թրքահաճո կարգավորման համատեքստում, ինչն ամբողջովին համապատասխանում է տասնամյակներ տևող թուրքական պետական դիրքորոշմանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնին կառչած անձը շարունակում է պրիմիտիվ դատողություններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետևանքային իրողությունների շուրջ։ Մինդեռ ակնհայտ է, որ հայության դիրքորոշումը հետևանք է ոչ թե հայ և թուրք ժողովուրդների համահավասար պատմական դիմակայության, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դեմ կազմակերպված բնաջնջման և զանգվածային հայրենազրկման։ Իր հերթին Թուրքիայի թշնամական քաղաքականությունը պայմանավորված է, ոչ թե հայության կողմից թուրք ժողովրդի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների երեւակայածին ծրագրերով, այլ՝ որպես շարունակություն իր նախորդների հակահայ դարավոր քաղաքականությանը՝ նույն համաթուրքական եւ նոր-օսմանական նպատակներով։ Այլ խոսքով՝ Թուրքիան մեզ դիտում է իբրև թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ, քանի որ, մենք չենք հրաժարվում մեր պատմական հիշողությունից, ինքնությունից ինչպես և նախընթաց ժամանակահատվածում արժանապատիվ կեցվածք ենք դրսևորել։

Չափազանց ցավալի է, որ ակներեւ այս ճշմարտությունները, որոնք շոշափում են մեր ժողովրդի ազգային ողբերգությունը և բաց նյարդը, ստիպված ենք լինում բացատրել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։

Հարկ ենք համարում նկատել, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է բացահայտ թշնամական քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության ու համայն հայության նկատմամբ, ինչի ամենաակնառու դրսևորումը ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի պետական կառավարման ռազմաքաղաքական համակարգի եւ թուրքական զինուժի բացահայտ և լայնածավալ ներգրավումն էր։ 

Հայաստանի իշխանությունները սկսել են ժողովրդի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել նաև տարածաշրջանային խաղաղության և համակեցության մասին անհիմն ու սին խոսքերով։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը տևական ժամանակ ինքնին եղել է տարածաշրջանային խաղաղության կայուն երաշխավորը. խաղաղությունը տարածաշրջանում խախտվել է մեր հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, հետևապես Հայաստանն այն վերջին երկիրն է, որտեղ պետք է խաղաղություն քարոզել։ Մեր ժողովուրդը ամենից լավը գիտի խաղաղության գինը, բայց իր պատմության հրամայականով գիտի նաև, որ անարժանապատիվ խաղաղությունը միայն ճանապարհ է բացում ապագայի արյունալի պատերազմների համար։

Այսպես կոչված խաղաղության կեղծ քարոզը Հայաստանի իշխանությունները անամոթաբար շարունակում են նույնիսկ այն պարագայում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ հավակնություններ են դրսևորում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի ճակատագրին, ապա պետք է հաշվի առնել, որ սահմանը անօրինական կերպով և որպես թշնամական գործողություն փակվել է հենց թուրքական պետության կողմից։ Հայաստան-Թուրքիա սահմանի փակման գործում Հայաստանը որևէ դերակատարություն չի ունեցել, հետևապես սահմանի բացման գործում առաջին քայլը պետք է անի հենց թուրքական պետությունը։ Այս համատեքստում, Թուրքիան Հայաստանից ակնկալում է ցեղասպանության պահանջատիրության քաղաքականությունից և ղարաբաղյան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները։

Վերջիններիս անգամ ևս զգուշացնում ենք՝ Հայոց ցեղասպանության հարցը ուրացող և ղարաբաղյան հիմնախնդրից փաստացիորեն հրաժարվող իշխանությունը Հայաստանում դատապարտված է։ Դատապարտված է, այդ քաղաքականությունն առհասարակ և եթե իշխանությունները տուրք տան թուրքական պահանջներին և փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մեջ, միևնույնն է մեր ժողովուրդը երբեք դա թույլ չի տալու, իսկ որպես հետևանք՝ Հայոց պատմության տարեգրության մեջ ունենալու ենք թրքահաճո և դավաճանի պիտակ կրող իշխանության մասին տխրահռչակ էջեր։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության և ազգային-պետական ու համազգային շահերի պաշտպանությունը իրականացնելու համար, կենսական է որ ՀՀ իշխանությունները անմիջապես հեռանան ասպարեզից և ազգային ուղղուածությամբ քաղաքական ուժերը ստանձնեն երկիրը այս ծանր ու վտանգավոր վիճակից հանելու բեռը։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company