ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքը միայն կվերահաստատի ԱՄՆ-ի ճանաչումը

24 Ապրիլ 2021

Այսօր բոլորս ծանր սրտով ենք բարձրացել Ծիծեռնակաբերդ, որովհետև աղետալի պատերազմը ընկճել է հայ ժողովրդին, և կասկած չկա, որ ազդել է մեր բարոյահոգեբանական վիճակի մեջ, բայց, որպես դաշնակցական, մեզ արգելված է վհատվել և նույն վճռականությամբ նվիրվելու ենք հայ դատի պայքարին, որի բաղկացուցիչ մեկ մասն է Ցեղասպանության պահանջատիրությունը. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Խաչատուրյանը նշեց, որ ակնկալում են Ջո Բայդենի՝ Ցեղասպանության ճանաչման հայտարարությունը, որովհետև շարունակական աշխատանք է տարվել այդ ուղղությամբ.«Մենք հսկայական բանակ ենք և հսկայական աշխատանքի շնորհիվ հասել ենք այս կետին: Ուրախ եմ, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ հասել ենք այս կետին և ԱՄՆ-ում թափ ստացած 2019-ի ծերակույտը և ներկայացուցչության տունը անցկացրել էին բանաձևը: Հուսանք՝ ճանաչումը կկայանա ԱՄՆ նախագահի մակարդակով, որը շատ կարևոր է, որովհետև Ամերիկայի օրենքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը երկրի նախագահի պատասխանատվության ներքո է»:

Անդրադառնալով Արցախի պատերազմին Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ հարցին, թե Հայ դատի հանձնախմբերի համար արդյո՞ք գործունեության դաշտ չի բացել, Խաչատուրյանն ասաց՝ այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում, որ բացահայտվի Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին. «Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, նրանք մեծ ախորժակ ունեին, և այդ ախորժակը հիմա ուղղված է դեպի Հայաստան, այդ առումով մեծ անելիքներ ունենք: Մեծ անելիք ունենք նաև գերիների հարցով և «Դաշնակցության» հիմնած իրավաբանական հիմնարկը դատ է հարուցել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ գերիների հարցով: Գործնական իմաստով ունենք գերիների հարցը, պատերազմական ոճիրի հարցը և Ցեղասպանության ճանաչման հարցը»:

Հարցին՝ խոսվում է տարածաշրջանային մոտեցումներում շտկումներ մտցնելու և Թուրքիայի հետ երկխոսության մասին, ո՞ր պարագայում կարող ենք թուրքերի հետ երկխոսել, Խաչատուրյանն ասաց, որ նախկինում էլ ևս, երբ հարաբերությունների լավացման քայլեր են արվել, իրենք խիստ հակազդել են.

«Մեզ համար խնդիրն այն չէ, որ սահմանները փակ են կամ բաց են, Թուրքիան ինքն է փակել այս սահմանները, եթե ուզում է բացել, իր գիտենալիքն է, բայց որևէ զիջում հայկական կողմից չպետք է լինի: Եթե այս ընթացքով վերսկսվի հայ-թուրքական խաղաղության, հաշտեցման շրջան, մեզ համար բոլորովին մերժելի է: Խաղաղությունը մեկ օր պետք է հաստատվի, բայց դրա հիմնական նախապայմանը մեր կողմից պետք է լինի՝ Թուրքիայի կողմից իր պատմության հետ առերեսումը, Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը»:

Հարցին, թե Ցեղասպանության ճանաչումը շոշափելի առումով ի՞նչ կարող է տալ Հայաստանին, Խաչատուրյանն ընդգծեց, որ պատմական իրողության ճանաչումն ունի քաղաքական նշանակություն, և այն երկրները, որոնք տատանվում են Ցեղասպանության ընդունման հարցում տեսնեն, որ Ամերիկայի նման հզոր պետությունը Թուրքիայի սպառնալիքին տեղի չի տվել.

«Թուրքիայի այն թեզը, որ կան երկրներ, որ ամբողջական ճանաչում չեն տվել, այդ թեզը կանհետանա, և մեր վերջնական նպատակը Թուրքիայի ճանաչման և հատուցման հարցն է: Մենք շարունակելու ենք մեր պահանջատիրական պայքարը: Դրա համար ստեղծել ենք հիմնարկ, որի տնօրեն խորհուրդը բոլոր տեղերում է, որն ակնկալում ենք պահանջատիրական ցուցակը: Պետք է լինի մեր համազգային պահանջների խորհրդանիշը: Այս իշխանությունները շատ հեռու են այդ քայլն անելուց, բայց մենք շարունակաբար պնդելու ենք, որ անկախ իշխանությունից՝ երկիրը պետք է ունենա պետական քաղաքականություն, որի առանցքներից մեկը Ցեղասպանության հարցն է»:

https://youtu.be/0L5utBU0uBI

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company