ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Թուրքիայի հետ այս հանգրվանում բարեկամանալը ցնորք է, եթե ոչ՝ ազգային աղետ․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

28 Ապրիլ 2021

hraparak.am-ի Հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ

– Պարոն Տեր-Խաչատուրյան, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ինչո՞ւ հիմա, եւ ի՞նչ կտա դա մեզ։

– Ջո Բայդենն այն նախագահներից է, որ շատ մոտիկից ծանոթ է ցեղասպանության մեր պահանջներին եւ մեր հետ իր հանդիպումներում ու առհասարակ ամերիկահայ համայնքի հետ տեսակցությունների ընթացքում միշտ նշել է, որ խորին համոզում ունի՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Նա խոստացել էր, որ երբ դառնա նախագահ, կճանաչի։ Այդ իմաստով, սա նախեւառաջ իր անձնական համոզումների խնդիրն էր։ Բայդենը նաեւ այն նախագահն է, որ մարդու իրավունքների հարցերը հայտարարեց առաջնահերթություն Ամերիկայի համար, եւ, բնականաբար, ցեղասպանության հարցն այդ դիտանկյան տակ պետք է նայել, այսինքն՝ կա թե՛ անհատական համոզմունքի հարց, թե՛ քաջության խնդիր։ 2-րդ․ պետք է խոստովանել, որ այսօր ամերիկյան եւ թուրքական հարաբերությունները շատ ցածր որակի վրա են, որովհետեւ Թուրքիան շարունակաբար անում է քայլեր, որոնք անհանգստացնում են ԱՄՆ կառավարությանը, եւ ստեղծված իրավիճակում Թուրքիայի ճնշումը, ինչպես որ անցյալում, այս շրջանում այլեւս նույնքան կշիռ չունի։ Մենք կարողացանք այդ առիթն օգտագործել, որպեսզի շահերը համընկնեն, եւ լինի ճանաչում։ 3-րդ․ դա նաեւ մեր աշխատանքի արդյունքն էր, «մեր» ասելով՝ նկատի ունեմ թե՛ Հայ հեղափոխական դաշնակցության մարմիններին, հատկապես՝ Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը, թե՛ այլ լոբբինգի կազմակերպությունները, որոնք աշխատեցին, ճնշում գործադրեցին նախագահի վրա, որպեսզի իր նախագահության հենց առաջին տարում այդ եզրույթը գործածի, որովհետեւ բոլորս էլ գիտենք՝ եթե առաջին տարում դա չարվեր, հետո ավելի կդժվարանար այդ քայլը։ Այս ուղղությամբ մեր բարեկամներն էլ գործի լծվեցին՝ սենատորներ, կոնգրեսմեններ, մեծ թվով նամակներ գրեցին, արշավ սկսեցին վերջին մեկ ամսվա ընթացքում, նամակներ գրվեցին նաեւ նահանգային ղեկավարների, համայնքային կազմակերպությունների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ Սրանք են այն 3 կետերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ իրագործել Հայոց ցեղասպանության ճանաչումը, բայց, համենայնդեպս, պետք է երախտապարտ լինել, որ ԱՄՆ նախագահն այս բոլորը հաշվի առնելով՝ որոշեց, որ ժամանակն է՝ ԱՄՆ-ն իր խղճի պարտքը կատարի։

– Այս ճանաչումը կարո՞ղ է հիմք դառնալ իրավական գործընթաց սկսելու եւ փոխհատուցում պահանջելու համար։

– Անցյալում մենք դա արդեն փորձել էինք, ԱՄՆ-ի դատարաններում վերապրող սերունդների ժառանգորդների անունից դատական հայցեր կան ապահովագրական ընկերությունների դեմ, որ որոշ հաջողությունների հասել էին, բայց կասեցվեցին այն պատճառով, որ ԱՄՆ-ում արտաքին գործերի պատասխանատվությունը նախագահին կպատկանի, եւ նախագահի մակարդակով ցեղասպանությունը ճանաչված չէր։ Հիմա, քանի որ ճանաչվեց, այդ հնարավորությունները նորից կբացվեն։ Այսինքն, դատաիրավական հնարավորություններ՝ անհատական եւ հավաքական իմաստով, հիմա ավելի մեծ են։ 2-րդը՝ օրինական ուսումնասիրության խնդիրն է, այստեղ պահանջատիրության ավելի լայն հասկացության հետ գործ ունենք, որ մի քիչ ավելի բարդ խնդիր է, բայց ուսումնասիրում ենք, որովհետեւ 3 տարի առաջ Վաշինգտոնում ստեղծել ենք մի հիմնարկ՝ համաշխարհային մասնագետներից բաղկացած, որ ուսումնասիրում են եվրոպական եւ ամերիկյան դատական համակարգը, թե ինչպես կարելի է պահանջներ ներկայացնել։ Այդ դոսյեն հիմա քննարկումների փուլում է, եւ մենք լավատես ենք այդ հարցում։ Եվ, անշուշտ, որպես հետեւանք այն կլինի, որ շատ երկրներ, որոնք Ամերիկայի թիկունքում էին թաքնված եւ ասում էին, թե անգամ ԱՄՆ նախագահը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, հիմա ճնշումի տակ են, որպեսզի մի քայլ էլ իրենք անեն, եւ այս պատմական արդարությունը վերջնականապես հաստատվի։

– Այսինքն՝ չեք բացառում, որ ԱՄՆ-ից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման շղթայական ալիք կարող է սկսվել։

– Որոշ երկրների դեպքում՝ այո, որոնց վրա ազդեցություն ունի ԱՄՆ-ն, եւ որոնք տակավին մինչեւ այսօր հստակ դիրքորոշում չեն դրսեւորել։

– ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը կարո՞ղ է հանգեցնել Թուրքիայի կողմից ավելի ագրեսիվ քաղաքականության՝ ուղղված ՀՀ սահմաններին, քանի որ հասարակության լայն շրջանակների մոտ մտահոգություն կա, որ այս ճանաչման դիմաց Հայաստանից մի բան կկորզեն։

– Թուրքիան միշտ էլ սպառնացել է, այդ թվում ուրիշ երկրների ճանաչումների պարագայում դիմել հատուկ քայլերի այդ երկրների դեմ, լավագույն օրինակը Ֆրանսիայի ճանաչումն էր, որ տեղի ունեցավ 3 մակարդակով՝ Ազգային ժողով, ծերակույտ, նախագահի հայտարարություն եւ օրենք, որից հետո Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց, հարաբերությունները փորձեց նվազեցնել Ֆրանսիայի հետ, բայց մի քանի ամիս անց այդ հարաբերությունները նորից հասան նույն մակարդակին, նույնիսկ՝ գերազանցեցին։ Իրականում այս արցախյան պատերազմից հետո իր հարաբերությունները թշնամական են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հայ ժողովրդի հանդեպ, բայց չեմ կարծում, որ այդ իմաստով որեւէ հետեւանք կունենա, որովհետեւ շատ լավ գիտի, որ ողջ հայությունը պահանջատեր է այս ուղղությամբ, եւ ճանաչումների շարքը պետք է ավարտվի նրանով, որ Թուրքիան ինքը ճանաչի ցեղասպանությունը ու կատարի հատուցում։

– Ի՞նչ հեռանկար ունեն հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ վերջին ամիսներին իշխանական վերնախավը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հայտարարություններով է հանդես գալիս։ Նախ՝ վարչապետը, հետո՝ ԱԽ քարտուղարը խոսեցին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Ի՞նչ հեռանկար եք տեսնում եւ ինչպե՞ս եք գնահատում այս տեսակ հայտարարությունները։

– Նախ, շատ ցավալի է, որ Հայաստանում կա բարձրաստիճան պաշտոնյա, որ այս տեսակ մտածողություն ունի․ դա կեղծ կատեգորիա է։ Կասկածից վեր է, որ թշնամական հարաբերությունները սրվել են միակողմանի՝ Թուրքիայի կողմից։ Այնպես չէ, որ Հայաստանն է դեմ եղել սահմանների բացմանը, այդ Թուրքիան է շրջափակել Հայաստանը։ Երեւակայել, որ Թուրքիայի հետ այս հանգրվանում կարելի է բարեկամանալ, պարզապես ցնորք է։ Իհարկե, մենք էլ համոզված ենք, որ մի օր, որպես հարեւան պետություններ, պետք է հասնենք բնականոնացման, բայց դա ենթադրում է, որ Թուրքիան նախ պետք է առերեսվի իր պատմության հետ, ընդունի ցեղասպանության իրողությունը, ինչպես ուրիշ պետություններ են արել, լավագույն օրինակը հրեաներինն է, երբ Գերմանիան ընդունեց իր պատասխանատվությունը եւ հատուցում կատարեց ու կատարում է մինչեւ այսօր, որից հետո հարաբերությունները կարգավորվեցին։ Նույնը պետք է կատարվի մեր պարագայում, բայց այսպիսի պայմաններում, երբ պարտված Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումների տակ շարունակ զիջումների է գնում, որեւէ բարեկամության մասին խոսելը ցնորք է, եթե ոչ ազգային աղետ։

Սոնա Ադամյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company