Հանդիպում Արցախի երիտասարդների հետ
05 Մայիս 2021
Օրերս Արցախում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ովքեր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության նախաձեռնությամբ հանդիպում են ունեցել Արցախի երիտասարդների հետ:
Հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանը խոսել է Հայ դատի աշխատանքներից և Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված առաջիկա անելիքներից։
Մարիո Նալբանդյանն անդրադարձել է 1950-60-ական թվականներին Հարավային Ամերիկայի ժողովրդական շարժման և Կուբայի հեղափոխության մասին՝ համեմատելով այն այսօրվա Արցախյան իրականության հետ: