Ռոբերտ Քոչարյանը կարող, ինքնավստահ, ուժեղ քաղաքական գործիչ է․ Կիրո Մանոյան
10 Մայիս 2021
Շատ կարեւոր է, որ 2018 թ․-ին ձեռք բերած ինքնավստահությունը ժողովուրդը գործադրի՝ այս անգամ ընտրելով ճիշտ իշխանություն․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվելիք խորհրդարանական ընտրություններին։
Մանոյանը շեշտում է՝ որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, ժողովուրդը պետք է ընտրի այն անձանց, որոնց գործն արդեն տեսել է։ «Լավագույնը կլինի Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան–«Վերածնվող Հայաստան» դաշինքը։ Հայաստանի ամենախոցելի տարածքը գործող իշխանությունների սխալների պատճառով հենց Սյունիքն է։ «Վերածնվող Հայաստանը» հիմնականում Սյունիքը ներկայացնող քաղաքական ուժ է։ Դաշնակցությունը, ստեղծելով Հայաստանի Հանրապետությունը, երեսուն տարվա իր պատմությամբ ցույց է տվել, որ միշտ եղել է պետականության կողքին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես Արցախի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ, կարող, ինքնավստահ, ուժեղ քաղաքական գործիչ է, եւ երկիրն այս վիճակից դուրս բերելու բոլոր տվյալներն ունի»,- ասաց նա։
Մանոյանի կարծիքով՝ ընտրություններին Փաշինյանի իշխանությունը գործի կդնի վարչական ռեսուրսները, բայց դա չի ունենա մեծ արդյունք։ «Սկսած դատարանները շրջափակելուց մինչեւ մարտի 1-ի հանրահավաքը՝ իշխանությունները փորձեցին գործի դնել վարչական լծակները։ Ընտրությունների վրա դա ազդեցություն կունենա նվազագույն չափով, քանի որ ժողովուրդն արդեն գտնվում է քաղաքական բարձր մակարդակի վրա»,- նշեց Մանոյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
https://youtu.be/z-LHJ2w5fW8