Շուշին եւ Հադրութը վերադարձնելու համար նոր հարաբերություններ են պետք Ռուսաստանի հետ
10 Մայիս 2021
Մայիսի 9-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որ պատասխանել է 24news-ի հարցերին:
«Այսօր մենք այստեղ ենք Շուշիի ազատագրության օրվա առիթով, նաև հիշելու և հիշեցնելու, որ պայքարը պետք է շարունակվի»,- ասել է Մուրադ Փափազյանը:
Խոսելով վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելու ՀՀ իշխանությունների մտադրությունների մասին՝ նա նախազգուշացրել է, որ դա լրջագույն սխալ կլինի, որովհետև մեր հետագա սերունդներն ստիպված կլինեն աշխատելու թուրքական և ադրբեջանական ընկերություններում:
Մուրադ Փափազյանը նաև անդրադարձել է Շուշին և Հադրութը հետ բերելու ուղղությամբ նոր քաղաքականություն վարելու անհրաժեշտությանը և նշել, որ ՀՀ պարտված իշխանությունները չեն կարող այդ հարցում հաջողել:
Մանրամասները՝ տեսանյութում