Մարտահրավերներին պատասխանելու կարողականությունից է կախված ամեն ինչ. Սպարտակ Սեյրանյան
12 Մայիս 2021
Պրոբլեմ ունենք, և դա ընդունում են գրեթե բոլորը։ Բայց պրոբլեմի ճիշտ ձևակերպում է անհրաժեշտ, հակառակ պարագայում լուծում չենք ունենալու։
Շատ կարճ․ ունենք հիմնախնդիր – մարտահրավերներ, որոնց պատասխանելու մեր կարողականությունից է կախված ամեն ինչ․
– Լինելիության մարտահրավեր, գոյաբանական խնդիր՝ անվտանգային բոլոր բաղադրիչներով,
– Ինքնության մարտահրավեր՝ տեսակի, էության, արժեհամակարգային բոլոր բաղադրիչներով,
– Զարգացման մարտահրավեր՝ արդիականանալու և պետությունների մրցակցության մեջ տեղ ունենալու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով։
Այս փոխկապակցված, փոխպայմանավորող մարտահրավերներին պատասխանելու գործիքը պետությունն է։ Այսօր այդ գործիքը՝ պետությունն, ունենալ-չունենալու այլընտրանքնի առաջ ենք։ Հետևաբար՝ նոր իշխանության առաջնահերթ խնդիրներն են լինելու․
– Վերականգնել պետությունը՝ որպես վերոնշյալ մարտահրավերներին պատասխանելու գործիք,
– Պետությանն օժտել ազգային գաղափարախոսությամբ և զարգացման ազգային տեսլականով,
– Գույքագրել և օգտագործել երկրի զարգացմանը միտված բոլոր գաղափարները, ռազմավարական ծրագրերը, դրանք իրականացնելու ունակ բոլոր կադրերին։
Եթե համամիտ եք, ուրեմն ընտրությունների միջոցով ձևավորեք նոր որակի իշխանություն, որն ունակ է այս ամենն անել։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյան