ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցավ 3 արժեքավոր գրքերի շնորհանդես

20 Մայիս 2021

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի է ունեցավ լիբանանահայ ականավոր պատմաբան Երվանդ Փամբուկյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Նիւթեր Հ.Յ.Դաշնակցության պատմութեան, հատոր 13», (Պէյրութ, 2020), «Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները»,(Երեւան, 2020), «Նիկոլ Դուման. Նամականի», (Երեւան, 2021) գրքերի շնորհանդեսը:


Դաշնակցությունը ոչ թե սովորական քաղաքական կազմակերպություն է, այլև ունի հայ քաղաքական միտքը արձանագրելու ավանդույթ, որն ավելի է հարստացնում մեր հայրենական պատմագրությունը․ իր ելույթում ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Նա նշեց, որ այս արժեքավոր վավերագրերի հրատարկման համար մենք երախտապարտ ենք Երվանդ Փամբուկյանին, ով կյանքի մի մասը նվիրել է ՀՅԴ պատմության վավերագրմանը։

«Քրիստափոր Միքայելյանը և Նիկոլ Դումանը ոչ միայն գործի մարդիկ էին, այլև մտքեր էին արտահայտում, որոնք թղթին է հանձնվել նամակների տեսքով, որը հանդիսատեսի դատին հանձնելը յուրատեսակ շնորհակալություն է այդ գործիչներին»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը։

Երվանդ Փամբուկյանի վաստակի առջև բոլորս խոնարհվում ենք․ իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ։

«Մեզ՝ պատմաբաններիս, դա բնորոշ է․ ժլատ ենք արխիվային նյութը գիտական հանրությանը հասցնելու իմաստով։ Մեզնից շատերը արխիվային նյութը ուսումնասիրելուց հետո, մենագրություններ տպագրելուց հետո նոր հրապարակ են հանում արխիվային վավերագրերը, որ հանկարծ մեկ ուրիշը չօգտվի։ Ի տարբերություն շատ պատմաբանների՝ պրն․ Փամբուկյանը այս ահռելի աշխատանքը կատարելու ընթացքում երբևէ չասաց՝ ես այս հսկայական նյութի հիման վրա կարող էի ստեղծել հատորներ, հետո նոր արխիվային նյութը մատուցել գիտնականներին։ Այսինքն, այդ ծանր բեռը ինքը տարել է և այս նյութը ներկայացրել մեր գիտական հանրությանը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում։ Սա գիտական հանրության նկատմամբ ազատ խղճի խայթ ունենալու գովելի գործ է»,-ասաց նա։

ՀՅԴ արխիվների գլխավոր հետազոտող, խմբագիր Երվանդ Փամբուկյանը անդրադառնալով իրեն ուղղված գովեստի խոսքերին ասաց՝ ա՛յ մարդ, դաշնակցական ավանդության մեջ մարդը իր ողջության չեն գովերգեր, սա հետմահու, ես ողջ եմ տակավին։


Մի քիչ շփոթած եմ, ասաց նա, անհանգիստ եմ այն բոլոր գովասանքներից, որոնք ուղղված են նվաստիս նկատմամբ։

«Կներեք բոլորդ, ես այս կամ այն չափով Դաշնակցության ավանդությունը պահող, պահպանողն եմ եղած, և ինձ համար մի քիչ խորթ է այս շռայլանքները, գովասանքները»,-նշեց Երվանդ Փամբուկյանը։

Նա ասաց, որ նշված գրքերը իր վերջին հրատարակություններն են, ինքը ֆիզիկապես այլևս ի վիճակի չէ ամեն տարի գնալ տարբեր արխիվներ ուսումնասիրելու, կամ ՀՅԴ արխիվի կենտրոնում ծանր արկղերը վեր ու վար անել։

«Վստահ եմ, շատ ավելի մեծ արժանավարությամբ այդ գործը կկատարե Խաչատուր Ստեփանյանը։ Այս գործը Հրաչ Տասնապետյանով է սկսված, ինձնով շարունակված, պիտի շարունակվի այսուհետև Խաչատուր Ստեփանյանով»,-ասաց նա։

Երվանդ Փամբուկյանը նշեց, որ բախտավորություն է ունեցել ՀՅԴ Բոստոնի կենտրոնական արխիվներում երևան հանել այնպիսի փաստաթղթեր, որոնք մինչև հիմա պեղված չէին։

«Կան բազմաթիվ սևագրություն մատյաններ, որոնք մինչև հազար էջանոց մատյաններ են․ բացում ես՝ ժողովական նիստերի օրակարգ, ժամադրություն Ժնևում տարբեր անձնավորությունների հետ՝ հայ կամ օտար, որոնք անմիջական շատ բան չեն ասում․․․ բայց այդ սևագրությունների մատյանների մեջ գտնում ես և այնպիսիները, որոնք ապշեցնում են․ գաղտնի թանաքով գրվելիք նամակների բնօրինակները, և ձեռամբ Քրիստափոր Միքայելյանի, Ռոստոմի, Սիմոն Զավարյանի, Վռամյանի, Ակնունիի, նաև բոլոր նրանց, ովքեր Ժնևում են գտնվել, նրանց ձեռագրով նամակների բնօրինակները, որոնք սահմանված էին արտագրվելու և ուղարկվելու իրենց հասցեներով։ Հազարավոր այս տեսակի նամակներ, որոնք պատմական, քաղաքական հսկայական կարևորություն ունեն։ Նրանց միջից եմ ջոկել Քրիստափոր Միքայելյանի նամակների մեծ մասը այն տարիներին, երբ Թիֆլիսի ՀՅԴ ժողովից հետո անցավ Եվրոպա և իր գործունեությունն այնտեղ շարունակեց»,-պատմեց Երվանդ Փամբուկյանը։

Նիկոլ Դումանի՝ մեր մեծագույն հայդուկապետի, որը նույնիսկ Անդրանիկի ուսուցիչն էր, նամակների մասին հրատարակիչն ասաց՝ շատ ժլատ մարդ էր։

«Նիկոլ Դումանը ժլատ մարդ էր՝ իր գործերի մասին երբեք չէր խոսում, ուրիշների գործերի մասին էր գրում։ Խանասորի արշավանք է կազմակերպել, և այդ Խանասորի արշավանքի մասին երբեք չէր խոսում։ Պարսկաթրքական սահմանի վրա գտնվող թրքական «մազրիկ» ցեղը, որ մեծ խոչընդոտ էր Երկիր մտնելու, հայկական գյուղերը փչացնող «մազրիկ» ցեղը պետք էր պատժել, և նա այդ գործը համառորեն հետապնդեց հակառակ ընդդիմադիրների»,-պատմեց Երվանդ Փամբուկյանը։

https://youtu.be/NR_Ewyttl4k

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company