ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան՝ ԵՄ ներկայացուցչի Հայաստան այցի առիթով
16 Հուլիս 2021
ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի Հայաստան այցին ընդառաջ՝ ՀՅԴ երիտասարդներն այսօր, հուլիսի 16-ին բողոքի ակցիա են իրականացրել։
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային նաեւ պաստառներ՝ «shame on you» գրությամբ։
ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենք այստեղ են, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն ԵՄ ներկայացուցչին։
«Մենք հարց ենք ուղղում՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում, որտե՞ղ էին, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում ֆոսֆորային զենք, որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր Արցախում քաղաքացիական անձանց, ինչո՞ւ են հիմա նրանց եկել, արդյոք փորձում են գնե՞լ Հայաստանը։ Մենք ասում են՝ Հայաստանը վաճառքի համար չէ։ Մենք ասում են՝ այն օրակարգը, որով նրանք այստեղ են, չեն կարողանալու անցկացնել։ Մենք պարզապես ուզում ենք հարցնել՝ արդյոք չագուչը ժողովրդավարության նոր զենքերից է, իրենք արդյոք հանդիպե՞լ են քաղբանտարկյալների հետ, Հայաստանն ամեն օր ունենում է նոր քաղբանտարկյալ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։