Նիկոլին ծառայող ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ՀՅԴ երիտասարդներին
17 Հուլիս 2021
ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։
Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ երիտասարդների՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։
Այս պահին բերման են ենթարկված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների անդամներ Տարոն Ղազարյանը (ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի ատենապետ), Գարիկ Մինասյանը, Գառնիկ Մելքումյանը, Ժոր Ավդալյանը, Նարեկ Վանյանը, Վարդան Գալստյանը, Արամե Բաբայանը և Հովհաննես Ստեփանյանը։ Վերոհիշյալ երիտասարդների ծանրակշիռ մասը Արցախյան 44֊օրյա պատերազմի մասնակից է։
Հայրենավաճառ Նիկոլի քմահաճույքով գործող ոստիկանության այսօրվա գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին՝ ՀՀ-ում հաստատվում է մեկ դավաճանի դիկտատուրա։
https://youtu.be/BZ0t9AShXKg