Հուսալքման էջը պետք է փակենք եւ հավելյալ վճռականությամբ առաջ նայենք․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
13 Օգոստոս 2021
Ինչպե՞ս շարունակենք օգնել Արցախին՝ որ ուղղություններով, որ հարցերում։ Այս հարցերի հստակեցմանն էր նվիրված ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 7-ին գումարված Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների առցանց խորհրդակցությունը։ Օրակարգում էր Արցախի շահերի պաշտպանության հարցը։ Թե ի՞նչ որոշում է կայացվել այդ խորհրդակցությանը, ինչպե՞ս պետք է շրունակել օգնել Արցախին, ի՞նչ է ձեռնարկվում այդ ուղղությամբ միջազգային տարբեր հարթակներում՝ այդ ամենը «Երկրի հյուրասրահ»-ի ուղիղ տեսակապի միջոցով մանրամասնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում