ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Անվտանգային համակարգն ամրապնդելով՝ թշնամուն խաղաղություն պարտադրել․ Արմեն Ռուստամյան

01 Սեպտեմբեր 2021

Այսօր, սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել էր հատուկ նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին: Ելույթով հանդես է եկել ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Նա նշել է, որ այսօր, առավել քան նախորդ բոլոր 30 տարիներին, կարևոր է, որ մենք միասին նշում ենք Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը. «Մենք թվով մեր թշնամիներից քիչ ենք, բայց երբ միակամ ենք, համախմբված ենք, այդ առավելությունն ի չիք է դառնում: Մեր հաջողության կարևոր աղբյուրը՝ միասնությունն է: Այո՛, փորձություններ կարող են լինել, որոնք պետք է հարբերատար հաղթահարել: Այդ փորձությունների հաղթահարման համբերատարությունից ծնվելու է նոր եռանդ, նոր ուժ, նոր հնարավորություն և նոր հույս, որոնք երբեք չեն խաբելու մեզ:

Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ ինչպես 30 տարի առաջ, այսօր էլ Արցախը նորից գոյատևման լուրջ խնդիր ունի, Արցախի հայությունը իր հայրենիքում պահպանվելու խնդիր ունի. «Այդ տարիների հերոս նախնինները, նախկինները, որոնց մի զգալի մասն այսօր մեզ հետ չէ, շատ իմաստուն որոշում կայացրին՝ հասկանալով, որ ստեղծված իրավիճակում Արցախը հայկական պահելու ամենաճիշտ ճանապարհը Արցախի Հանրապետության հռչակումն է, որով ոչ միայն Արցախի հայապահպանության խնդիրն էր լուծվելու, այլ նաև ապահովվելու էր որպես վերջնանպատակ մայր հայրենիքի հետ միացումը: Իհա՛րկե, այս կարճ խոսքի մեջ դժվար է շարադրել այն դասերը, խորհուրդները, որ քաղեցինք այս ամբողջ 30 տարիներին: Բայց մի բան ակնհայտ է, որ մենք հաջողել ենք և հաղթել ենք այն ժամանակ, երբ հավատարիմ ենք մնացել մեր իսկ խորհուրդին, մեր իսկ ուխտին, մեր իսկ հռչակագրերին, լինի դա Հայաստանի անկախության հռչակագիրը, թե ԼՂՀ անկախության հռչակագիրը: Ձախողվել ենք, կորուստներ ենք ունեցել, երբ որ այդ նախանշված ուղուց այս կամ այն չափով շեղվել ենք»:

ՀՅԴ Բյուրոյի նախագահի խոսքով՝ այսօրվա մեր խնդիրը նույնն է՝ վերականգնել, վերակենդանացնել, վերակազմակերպել և նույն առաջնորդությամբ գնալ առաջ: «Այսօր պետք է արձանագրենք, որ մեր հաղթանակի մի մասը կորցրել ենք, բայց մենք հասկանում ենք, որ ամեն ինչ կորած չէ, և միշտ կարելի է տեղ գտնել վերականգնելու կորսվածը: Նոր սերնդի, նոր իշխանությունների առաքելությունը, լինի Հայաստան, Արցախ, դա պետք է լինի: Մենք նորից կանգնած ենք Արցախը հայկական պահելու պարտավորության առաջ: Գիտենք, թե ինչ թշնամու հետ գործ ունենք: Այդ թշնամուց խաղաղություն մուրալ անիմաստ է, այդ թշնամուն միայն պետք է խաղաղություն պարտադրել: Այդ թշնամին ոչ թե միջազգային չափանիշներով, տարբեր նորմերով առաջնորդվող լուծումներ է փորձելու առաջարկել, այլ նրա նպատակը Արցախի հայաթափումն է: Եվ սա մենք հասկացել էինք 30 տարի առաջ: Արցախի ժողովուրդը հասկացել էր, որ եթե չկանգնի այդ գծի վրա, այս պայքարը չդարձնի համահայկական, նախիջևանահայության օրինակը կգործի: Մենք պետք է կարողանանք այնպես ուժեղանալ, թոթափել մեզ կաշկանդող, իրարից բաժանող մտքերը, խառնակիչ գործընթացները, որ կարողանանք արագորեն վերագտնել մեր միասնականությունը և կարողանանք մեր հաղթանակը վերականգնել: Սա է այսօրվա խորհուրդը»:

Խոսելով նոր մարտահրավերների մասին՝ Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ Արցախի անկախության ճանապարհով է միայն հնարավոր արցախահայության գոյությունը այս տարածքներում. «Պետք է բացառվի որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը, որից էլ սկսվեց մեր ամբողջ պայքարը, ապահովվի անխափան և երաշխավորված ցամաքային կապ մայր Հայաստանի հետ, ապահովվի կենսականորեն անհրաժեշտ բոլոր պայմանները անվտանգային հուսալի համակարգ ձևավորելու առումով»:

«Արցախի անկախության և Հայաստանի ինքնիշխանության հարցերը իրար հետ շաղկապված են, մեկի կորուստը բերելու է մյուսի կորստին: Մենք մեկ միասնական համակարգի մեջ ենք և մեկ միասնական համակարգով պետք է հաղթահարենք այս մարտահրավերը, մենք պետք է Ադրբեջանին պարտադրենք հրաժարվել ռազմական ճանապարհով հարցի լուծումից և գալ խաղաղ կարգավորման դաշտ: Դա երբեք իր շահերից չի բխել, պատահական չէ, որ 30 տարիներին 3 անգամ պատերազմ է հրահրել: Մենք պետք է պահանջենք, պարտադրենք և մեր բոլոր լծակները՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, օգտագործենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը իրական դառնա: Այդ առումով շատ մեծ և կարևոր նշանակություն ունի մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և խաղաղապահ ուժերի առկայությունը այս տարածաշրջանում: Շատ կարճ ժամանակահատված ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը, և մեր անվտանգային համակարգը ամրապնդելով՝ թշնամուն խաղաղություն պարտադրել: Ուրիշ ճանապարհ չկա: Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ողջ հայությունը այս պարզ գիտակցությունը կունենա և մենք շատ արագ կվերագտնենք մեր բոլոր հնարավոր եղանակները նորից վերականգնելու մեր կորցրածը և նորից վայելելու հաղթանակի բերկրանքը»,- խոսքը եզրափակել է Արմեն Ռուստամյանը:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company