ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տնտեսական քաղաքականություն չունենք, տնտեսական ակտիվությունն իներցիոն բնույթի է․ Սուրեն Պարսյան

29 Սեպտեմբեր 2021

2020 թվականը ճգնաժամային տարի էր բոլոր երկրների համար: Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին 3,4 տոկոսով անկում է գրանցել, իսկ Հայաստանի տնտեսությունն այդ նույն ժամանակահատվածում 7,4 տոկոսով է անկում գրանցել: Այսինքն, 2020-ին մենք երկու անգամ ավելի մեծ անկում ունեինք, քան համաշխարհային միջին ցուցանիշն էր: Սա վկայում է այն մասին, որ կորոնավիրուսը, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմը մեծ հարված են հասցրել մեր տնտեսությանը: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Անդրադառնալով տնտեսության մեջ արձանագրված ցուցանիշներին՝ նա շեշտեց. «Հատկանշական է, որ մինչև պատերազմը Հայաստանի տնտեսական անկումը կազմում էր 6 տոկոս, և եթե անգամ պատերազմը չլիներ, 2020-ին մենք 6-6,5 տոկոս անկում էինք ունենալու, որը համաշխարհային ցուցանիշից կրկին 2 անգամ ավելի էր: Պատերազմը խորացրեց անկումը, մենք ունեցանք անդառնալի կորուստներ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով: Եթե անդրադառնանք նախ մարդկային ներուժին, ապա մենք ոչ միայն շուրջ 5000 զոհ ունեցանք, այլև ապագայում ծնվող շուրջ 7000 երեխա»:

Այս համատեքստում նա շեշտեց վերարտադրության ապահովման խնդրի մասին: Խոսելով տնտեսական կորուստներից՝ նա մի քանի ցուցանիշ առանձնացրեց: «Թեպետ տարիներ շարունակ ասվում էր, թե «Արցախը բեռ է մեզ համար», բայց անտեսվում էր այն հանգամանքը, որ Արցախը Հայաստանին տարեկան 330 մլն կվտ ժամ հոսանքով էր ապահովում, որը մեր սպառման 5 տոկոսն էր կազմում: Արցախից ստանում էինք նաև գյուղմթերք, ցորեն, բանջարեղեն, միրգ, որոնք մեր սպառման մեջ էական մասնաբաժին ունեին: Արցախից նաև էժան մսամթերք, խոտ էինք ստանում, իսկ հիմա մեկ տուկ խոտի արժեքը մոտ 2000 դրամ է, որը ձմռանը կգերազանցի 2500-3000 դրամը, ինչը ևս վնաս է անասնապահությանը:

Իսկ 2021 թվականի սկիզբն աչքի ընկավ ճգնաժամային ցուցանիշներով, 2021-ը մեզ համար իներցիոն տարի է լինելու: Հաշվի առնելով անցած տարվա ճգնաժամային, մինուսով ցուցանիշները՝ մենք այդ ֆոնին 4,9 տոկոս տնտեսական ակտիվություն ենք գրանցել: Ի դեպ, հունվար-հուլիս ամիսներին մեր տնտեսական ակտիվությունը կազմում էր 5,2 տոկոս, իսկ արդեն հունվար-օգոստոսին՝ 4,9, այսինքն՝ տնտեսական ակտիվությունը 0,3 տոկոսով նվազել է: Կառավարության ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե մենք տնտեսական երկնիշ, թռիչքաձև զարգացում ենք ունենալու, իրականությանը չեն համապատասխանում: Ճիշտ հակառակն է հիմա արձանագրվում: Ոչ թե աճ, այլ նվազում է արձանագրվում, ու աճի տեմպը նվազում է»,-նկատեց տնտեսագետը:

Մատնանշելով անվտանգային խնդիրներից բխող հետևանքների մասին՝ նա հավելեց. «Հաշվի առնելով նաև հարավային շրջաններում ճանապարհների, ենթակառուցվածքների խնդիրներն ու սահմանափակումները, մեր արտաքին տնտեսական կապերը, արտահանումը և ներկրումը կարող են էլ ավելի վատթարանալ: Մեր բեռների շուրջ 30 տոկոսը ստանում ենք հարավային ողղությամբ՝ Իրանի սահմանով: Այդ ճանապարհից օգտվում ենք ոչ միայն դեպի Իրան, այլ դեպի Ասիա, արաբական երկրներ, Հնդկաստան, Չինաստան ապրանքներ արտահանելիս կամ ներկրելիս: Դա մեզ համար էական նշանակության ճանապարհ է, իսկ հիմա այդտեղ խնդիր կա: Եվ եթե իրավիճակը էլ ավելի սրվի, ապա անգամ տնտեսական ակտիվության 4,9 տոկոս ցուցանիշն էլ հնարավոր չի լինի ապահովել:

Եթե նման ճգնաժամային իրավիճակներ չլինեն, ապա, ըստ էության, այս տարվա ցուցանիշը մոտ 6-6,5 տոկոսի շրջանակներում կարող է լինել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թ. նոյեմբեր-դեկտեմբերը ճգնաժամային ամիսներ են եղել, և քանի որ անցած տարվա ցուցանիշները ցածր են եղել, դրա համեմատ մենք որոշակի հարաբերական աճ կունենանք: Մեծ հաշվով, հիմա տնտեսական քաղաքականություն ուղղակի չունենք, սա իներցիոն բնույթի ցուցանիշ է: Ի հեճուկս կառավարության, էկոնոմիկայի նախարարության, համաշխարհային շուկայում մետաղի գներն աճել են, և մենք ունենք հանքարդյունաբերության ոլորտի երկնիշ աճ»:

Նա նշեց, որ արձանագրված 4,9 տոկոս տնտեսական աճի գերակշիռ մասը կազմում է հենց հանքարդյունաբերությունը. «Շինարարության, առևտրի ոլորտների պարագայում մենք անգամ նախաճգնաժամային ժամանակահատվածի՝ 2019-ի ցուցանիշներին չենք հասել: Դրան գումարած՝ 6,4 տոկոս գնաճ ունենք այն դեպքում, երբ մարդկանց միջին աշխատավարձն աճել է 5,7 տոկոսով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
YouTube-ում հրապարակված երկու սենսացիո

YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստ

20 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պէյրութի եւ Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւնները տեղի ունեցան 18

20 Մայիս 2025
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկո

2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկ

20 Մայիս 2025
Բագրատունի. «Պէյրութը Համախոհութեան Եւ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

20 Մայիս 2025
Վիեննայի Մէջ Կատարուեցաւ Համազգայինի Ե

Համազգայինի Կեդրոնական վարչութեան կազմակերպած Եւրոպայի ուսանողական հաւաքը տեղ

20 Մայիս 2025
Շուէտի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեց

Շաբաթ 17 Մայիս 2025 թուականին Շուէտի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեցաւ «Հ.Մ.Ը.

20 Մայիս 2025
Պէյրութի Քաղաքապետական Եւ Թաղապետական

Կիրակի, 18 մայիս 2025-ին տեղի ունեցան Պէյրութի եւ Պեքայի քաղաքապետական եւ թաղա

20 Մայիս 2025
ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժող

19 Մայիս 2025
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company