ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքիան «ուտում է» Աջարիան, իսկ Ադրբեջանը Վրաստանը դարձնում է իր գաղութը

09 Նոյեմբեր 2021

Վրաստանի քաղաքական վերնախավը, կատարելով արևմտյան կուրատորների կամքը, շարունակում է մոլի ռուսատյաց լինել, բայց, միևնույն ժամանակ, չի նկատում, որ հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնում է իր ամենամոտ «բարեկամներից» ու «դաշնակիցներից» բխող միանգամայն իրական վտանգը. գրում է EADaily-ն:

«Այսօր, մի շարք իրազեկ աղբյուրների համաձայն, վրացական այս տարածաշրջանի (Աջարիայի) թուրքերը ոչ միայն իրենց զգում են ինչպես տանը, այլեւ լրջորեն մտադիր են այն ինտեգրել Թուրքիային։ Այն, որ թուրքերը չեն պատրաստվում դրանով կանգ առնել, հաստատել է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն, Աջարիայից բացի, ելույթներում սկսել է հիշատակել Մեսխեթիան ու Ջավախքը։ Այս մարդը պատահական ոչինչ չի ասում։ Ակնհայտ է, որ նա ձեռնամուխ է եղել Ռուսական կայսրության կողմից ժամանակին օսմանցիներից խլված վրացական տարածքների վերադարձին։

Այն վտանգին, որին Վրաստանը ենթարկվում է արևմուտքից, կարելի է հանգիստ ավելացնել արևելքից եկող սպառնալիքը։ Ադրբեջանական կապիտալի ներթափանցումը վրացական տնտեսություն, Բաքվի քաղաքական ազդեցության աճը շատ քիչ է զիջում Թուրքիային։

Միխեիլ Սահակաշվիլին և «Միացյալ ազգային շարժումը» իրենց իշխանության օրոք ամեն ինչ արել են, որպեսզի թուրք-ադրբեջանական ազդեցությունը տնտեսության մեջ գերիշխող լինի։ Այսպես «ազգայինները» իբր պայքարել են Ռուսաստանի ազդեցության դեմ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կարծես արձագանքելով Էրդողանին, իր ելույթներում բազմիցս հայտարարել է, որ ժամանակակից Վրաստանն ու Հայաստանը գտնվել են ադրբեջանական հողերի վրա։ Այս թեզը ամրագրված է Ադրբեջանի պատմության դպրոցական դասագրքերում։

Վրաստանի իշխանություններն, իրենց հերթին, ստիպված են հետհայացք գցել Ադրբեջանի իշխանություններին, երբ փորձում են ռազմավարական որոշումներ կայացնել։ Իսկ եթե Բաքվին ինչ-որ բան դուր չի գալիս, բավական է մեկ կոշտ պատասխան՝ դժգոհություն առաջացրած վրացական նախագիծը թաղելու համար։

Չնայած բարեկամության և եղբայրության մշտական հավաստիացումներին՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև կան մի շարք խնդիրներ։ Պատմական վրացական Սաինգիլո շրջանը Ադրբեջանի կազմում է, վրացական Քվեմո-Քարթլի շրջանում բնակչության մեծամասնությունը էթնիկ ադրբեջանցիներ են։ Ինգիլոյների հիմնական խնդիրն այն է, որ նրանց համար շատ դժվար է պահպանել իրենց ազգային ինքնությունը, իսկ ուծացման գործընթացը, որը կարելի է առանց մեծ չափազանցության բռնի կոչել, բավականին հեռուն է գնացել։ Իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու՝ վրացական իշխանությունների երկչոտ փորձերը գործնականում ոչ մի արդյունք չեն տվել։

Բոլորովին այլ է իրավիճակը Քվեմո-Քարթլիում և էթնիկ ադրբեջանցիների կոմպակտ բնակության այլ վայրերում։ Այստեղ ոչ մի ձուլման մասին խոսք լինել չի կարող։ Վրաստանում ադրբեջանցիների կոմպակտ բնակության վայրերում հաջողությամբ գործում են բազմաթիվ ադրբեջանական դպրոցներ։ Մառնեուլի փոքրիկ քաղաքում տեղի ունեցավ Հեյդար Ալիևի անվան վրաց-ադրբեջանական հումանիտար համալսարանի բացումը:

Ադրբեջանական պետական նավթագազային SOCAR ընկերությունը, որը փաստացի մենաշնորհ ունիլ վրացական էներգետիկ շուկայում, նպատակային ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական բնակչությանը։ Վճարում են ուսանողների ուսման վարձը, օգնում կրթություն ստանալ Թուրքիայում կամ Ադրբեջանում, հոգում են հիվանդների բժշկական ծախսերի մի մասը։ SOCAR-ը Վրաստանի՝ ադրբեջանական ծագումով քաղաքացիներին հնարավորություն է տալիս գազի համար վճարելու արտոնյալ սակագնով։

Ինչպես Աջարիայում, այնպես էլ ադրբեջանցիների կոմպակտ բնակության վայրերում մզկիթներ են կառուցվում։ Ստեղծվել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք կրում են շատ խոսուն անուններ՝ «Վրաստանի թուրքերի համադաշնություն», «Վրաստանի ադրբեջանցիների ազգային ժողով», «Բորչալուի երիտթուրքերի միություն», «Վրաստանի թյուրք կանանց կոմիտե», «Գեյրյաթ» ժողովրդական շարժում, «Ահլի-Բեյթ» կրոնական հասարակությունը։ Գործում է «Ալգեթ» հեռուստաալիքը և Մառնեուլի համայնքի ռադիոն։

Ադրբեջանական բնակչության շրջանում ինտենսիվորեն մշակվում է այն միտքը, որ նրանք ապրում են ադրբեջանական հողերում։ Քայլ առ քայլ նման կարծիքը դառնում է գերիշխող։ ՀԿ-ների ներկայացուցիչները վիրավորվում են, երբ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիներին սփյուռք են անվանում։ Մարդը, որը համարձակվում է դա ասել, անմիջապես ենթարկվում է կատաղի քննադատության։ Իրականում մի քանի դար առաջ Իրանի կառավարիչ Նադիր Շահը թյուրքական ցեղին վերաբնակեցրեց այս հողերում։ Իրենց օգտին փոխելով բնակչության ժողովրդագրական կազմը՝ եկվոր էթնոսն իրենով արեց վրացական տարածքները (սա վերաբերում է նաև Արևելյան Հայաստանին, ներառյալ՝ Արցախը` խմբ.)։

Հաշվի առնելով, որ քաղաքական ազդեցությունը հիմնված է ադրբեջանական կապիտալի հզոր տնտեսական դիրքերի վրա, որոնց ձեռքում են հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, արդյունաբերական ձեռնարկությունների և նույնիսկ խաղատների ճնշող մեծամասնությունը, կարող ենք հանգիստ փաստել, որ Վրաստանի կառավարության դիրքերն այս տարածաշրջանում օրեցօր ավելի երերուն են դառնում:

Ադրբեջանը ձևականությունների հետևից չի ընկնում իր դաշնակցի հետ հարաբերություններում, որին հստակորեն տրվում է կրտսերի կարգավիճակ։ Դրա վառ հաստատումն է հին քրիստոնեական Դավիթ Գարեջի վանական համալիրի պատմությունը, որի մի մասը դեռ խորհրդային տարիներին միութենական հանրապետությունների սահմանների բացարձակ կամայական սահմանագծով հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Թեև վրաց հասարակությունը չափազանց զգայուն է ազգային սրբավայրի մասնատման փաստի նկատմամբ, Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հրաժարվում են վերադարձնել վանական համալիրի այդ հատվածը՝ այնտեղ կազմակերպելով սեփական արգելոց «Քեշիքչիդաղը» և այն հռչակելով ադրբեջանական պատմական ժառանգություն։

Ղարաբաղյան վերջին պատերազմում հաջողության հետ կապված՝ Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում նկատելիորեն ամրապնդվել են, իսկ Հայաստանը կորցրել է իր հավասարակշռող դերը Վրաստանի համար։ Նոր իրողությունները, անշուշտ, կազդեն Վրաստանի ռազմավարական դիրքերի վրա, որը, փորձելով պաշտպանել իր դիրքերը, ստիպված կլինի ավելի հաճախ համաձայնության գալ Բաքվի ու Անկարայի հետ։

Համաշխարհային պատմության զարգացման ընթացքը ցույց է տվել, որ անհնարին թվացող իրադարձություններն իրականություն են դառնում։ Վրացական քաղաքական վերնախավը վերջապես պետք է գիտակցի, որ Թուրքիայից Աջարիայի ֆորմալ դուրսբերումը հեռանկար է առաջիկա տարիների համար, և դրանից հետո կծագի վրացական պետության գոյատևման հարցը։ Մինչ վրացի քաղաքական գործիչները հույս են կապում իրենց հեռավոր արտերկրյա հովանավորի հետ, վիճում են Ռուսաստանի հետ և անձնուրաց թուլացնում սեփական պետությունը, Թուրքիան և Ադրբեջանը, զինված «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» գաղափարով, միավորվում են։ Իսկ Վրաստանն ու Հայաստանը ակնհայտորեն խոչընդոտ են նրանց ճանապարհին»:

Գեորգի Ասատիանի – https://eadaily.com/ru/news/2021/11/07/turciya-sedaet-adzhariyu-azerbaydzhan-prevrashchaet-gruziyu-v-svoyu-koloniyu (Eurasia Daily EADaily տեղեկատվական գործակալությունը ստեղծվել է 2015թ.Մոսկվայում և լուսաբանում է Եվրասիական տարածքում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական գործընթացները:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company