ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Սահմանագծման և սահմանազատման ճանապարհով թաղելու են Արցախի հարցը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

29 Նոյեմբեր 2021

Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացման նիստից հետո խորհրդաժողովի օրակարգերը Գորիսում ենք քննարկելու, դրա հիմնական նպատակը Սյունյաց աշխարհի ժողովրդին նեցուկ հայտնելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը՝ հավելելով, որ Սյունիքը վտանգված է:

«Այս պարտվողական եւ անհայրենիք կացության մեջ, որ գտնվում է իշխանությունը, թվում է՝ շատ զիջումների է պատրաստ: ՀՅԴ-ն և իր Հայ դատի կառույցներն ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ են պաշտպանելու Հայաստանի սահմանները», – ասաց նա։

Կարևորագույն խնդիրները, որ շարունակում են ՀՅԴ-ին մտահոգել՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են. «Դրանք երբեք չպետք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրի, որովհետև մենք քաջ գիտենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման և սահմանազատման ճանապարհով՝ Հայաստանին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչում», – նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Բնականաբար, հնարավոր չէ սկզբունքային ձեւով դեմ լինել հաղորդակցությունների հանգուցալուծման խնդրին, բայց կարեւորն այն է, թե ինչ տեսակի ու ձեւի հանգուցալուծում է պարտադրվում կամ գոյանում այդ հաղորդակցության կապերը բացելու իմաստով. նշեց Հակոբ Տեր- Խաչատուրյանը։

«Մենք կտրականապես դեմ ենք միջանցքի գաղափարին, բայց թե որեւէ ձեւով Հայաստանը բացվելու է աշխարհի առջեւ, այդտեղ որեւէ հարց չունենք, եթե լինի մտածված, հաշվարկված, ծրագրավորված աշխատանք»,-ասաց նա:

Անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը եւ փաստին, որ այնտեղ խոսք չկար Արցախի խնդրի մասին, Հակոբ տեր- Խաչատուրյանն ասաց. «Այդ հայտարարությունում շատ բաների մասին խոսք չկար, Արցախի կարգավիճակ, գերիների հարց, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պատերազմական ոճիրների խնդիր:

Մեզ համար կարեւոր է, որ Արցախի հարցը լուծված չէ, որքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ իր համար նման հարց գոյություն չունի, թե Արցախի մարզ գոյություն չունի Ադրբեջանի մեջ: Մենք կողմնակից ենք, որ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը վերականդանացվի:

Եթե հնարավորություն լիներ հետաձգել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, անշուշտ մենք դրա կողմնակիցը կլինենք: Սակայն այս իշխանությունները պնդում են, որ քանի որ կետ գոյություն ունի նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում, որ պետք է կատարվի դա: Մենք չենք հավատում, որ այդքան անմիջական է հարցը, որովհետեւ դուք լավ գիտեք, որ կան շատ երկրներ, որոնք ունեն բնականոն հարաբերություններ՝ առանց սահմանագծում ու սահմանազատում ունենալու: Այս ուղղությամբ Հայաստանին պարտադրել այնպիսի խիստ պայմաններ, որ աշխարհի շատ պետություններ չունեն, իսկապես անընդունելի է: Պարտության հետեւանքով թշնամին փորձում է ամեն ինչ կորզել, եւ այդ ուղղությամբ օգտագործում է շատերի անտարբերությունը կամ Թուրքիայի քաջալերանքը»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան միլիոններ են վճա

Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ

14 Մարտ 2026
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company