Ավստրալիայի կառավարությունը պետք է ճանաչի հայերի, հույների և ասորիների Ցեղասպանությունը․ Մայքլ Քոլոքոսյան
29 Նոյեմբեր 2021
Երկար տարիներ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը ջանում է, որ կառավարությունը ճանաչի հայերի, հույների և ասորիների Ցեղասպանությունը․ ասաց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մայքլ Քոլոքոսյանը Երևանում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը՝ լրագրողների հետ հարցազրույցում։
«Նախկինում այսպիսի բանաձևեր եղել են և հաջողել ենք ճանաչումը որպես մեկ քայլ մը։ Բայց այսօր մեր քաղաքապետարանի անդամները, որ այս բանաձևը դրին Հյուսիսային Սիդնեյի քաղաքապետարանի անդամը, առաջին անգամն է, որ մեջը գրվել է, որ Ավստրալիայի կառավարությունը պետք է ճանաչի հայ, ասորի և հույն Ցեղասպանությունը, որ տեղի ունեցով 1915-ից մինչև 1923 թթ»,-ասաց Մայքլ Քոլոքոսյանը։
Նա նշեց, որ Արցախի հարցի վերբերյալ ևս իրենք միշտ փորձում են Ավստրալիայի կառավարությանը տեղեկացնել՝ ինչ է կատարվում։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/nfa45rqyOkA