ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ո՞վ է իրավունք տվել Փաշինյանին միակողմանի որոշել, որ սա է սահմանը․ Արթուր Խաչատրյան

23 Դեկտեմբեր 2021

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերն ու կամավորական խմբերը հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ստորագրել են նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Երկար ժամանակ իշխանությունները փորձում էին այդ փաստաթուղթը գաղտնի պահել։ Հիշո՞ւմ եք՝ անցյալ տարվա դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունների համատեքստում կար բանավոր ըմբռնում, որ զորքերը պետք է դուրս գան նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի հյուսիսային՝ Սյունիքին սահմանամերձ շրջաններից։ Հետո, քանի որ Փաշինյանը սովոր է իր կարծիքը փոխելու, սկսեց հայտարարել, որ դա եղել է գրավոր համաձայնության արդյունքում։ Հիշեցնեմ, որ նաև Հրանտ Բագրատյանն էր փաստաթուղթ հրապարակել, որ գրավոր համաձայնեցրել են։ Ուստի, «Հայաստան» խմբակցության պատգամավորները, հիմնականում Գեղամ Մանուկյանը, հարցում էին ուղարկել։ Եվ պատասխան եկավ, որ դա եղել է գրավոր համաձայնություն։ Քանի որ փաստաթուղթը գաղտնի ընթացակարգով է, ես չեմ կարող բովանդակությունը մանրամասնել, բայց Փաշինյանն ինքը վերջին քառօրյայի հարց ու պատասխանի ժամանակ ընդունեց, որ եղել է գրավոր փաստաթուղթը։ Ի դեպ, ես այդ ժամանակ նշեցի, որ դիմել եմ կառավարությանը՝ դրա պատճենը ստանալու համար, բայց չեմ ստացել։

Կառավարությունն անհասկանալի, մեզ համար անմեկնելի տրամաբանությամբ, խախտելով նոյեմբերի 9-ի համաձայնության դրույթները, ի վնաս Հայաստանի Հանրապետության, ՀՀ զինված ուժերը հետ է քաշել մեր նախնական զբաղեցրած դիրքերից՝ դրանով սահմանամերձ դարձնելով բազմաթիվ բնակավայրեր և այդ բնակավայրերի բնակիչների կյանքն ու գործունեությունը դնելով ռիսկի տակ։ Այնուհետև մեզ համար անհասկանալի տրամաբանությամբ Փաշինյանը նաև Գորիս-Կապան ավտոմայրուղու 21 կմ երկարությամբ հատվածը տվեց Ադրբեջանին։ Սա նույնպես որևէ տրամաբանության չի ենթարկվում, որովհետև եթե Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն սահմանազատել ու սահմանագծել իրենց միջև եղած սահմանը, ապա ինչ իմաստ ունի ինչ-որ բան տալ Ադրբեջանին և հետո նստել բանակցել՝ արդյոք դա հայկական տարածք է, թե ադրբեջանական տարածք է։ Այսինքն՝ այդ տարածքները միակողմանիորեն զիջելով Ադրբեջանին՝ Փաշինյանը միակողմանի գծել է Հայաստանի Հանրապետության այդ հատվածը։

-Ավելի վաղ Սյունիքի մարզպետը հայտարարել էր, որ հայկական զինված ուժերն ինքնապաշտպանություն էին իրականացնում Սյունիքում, բայց ռուսական կողմի պահանջով հետ են նահանջել ԽՍՀՄ սահմանների դիրքեր։ Հայկական կողմը պե՞տք է ենթարկվեր այս պահանջին։

-Հայաստանի Հանրապետության կառավարությունն է ՀՀ շահերի պաշտպանը։ Համենայնդեպես ես չեմ տեսել, որ ռուսական կողմը որևէ բան պահանջած լինի, որ զորքերը հետ քաշվեն։ Ավելին, ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ հստակ գրված է, թե կողմերը որտեղ են կանգնել։ Հավանաբար այսօրվա մեր իշխանությունները մեղավորներ գտնելու փնտրտուքի մեջ որոշեցին նաև ռուսական կողմին մեղադրել դրանում։

-Բայց ստացվում է, որ ռուսական կողմի հետ է ստորագրվել զորքերը հետ քաշելու փաստաթուղթը։

-Այդ փաստաթուղթը հրապարակվե՞լ է, ռուսական կողմը կարող է այդ փաստաթղթի ստորագրման երաշխավորը լինել, բայց դա չի նշանակում, որ եթե եռակողմ փաստաթուղթ է ստորագրվում, երկու կողմը հավաքվում են ու երրորդ կողմին պարտադրում են։ Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, կստացվի, որ ռուսական կողմն է պարտադրել, որ հայերը Քարվաճառից դուրս գան։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություն է եղել, երրորդ կողմն ուղղակի միջնորդ է եղել։ Միջնորդի նպատակը երկու կողմերը կամրջելն է, ոչ թե մյուս կողմի հետ միանալն ու երրորդ կողմի վրա ճնշում գործադրելը։

-«Հայաստան» խմբակցությունն ինչ-որ գործողություն անելո՞ւ է։ Այսինքն՝ բացահայտվեց, որ զորքերը հետ քաշելու համար փաստաթուղթ է ստորագրվել, դրան ի՞նչ քայլեր են հաջորդելու։

-Ես հիմա չեմ ուզում «Հայաստան» խմբակցության հետագա անելիքների մասին ժամանակից շուտ հայտարարել։ Պետք է հասկանանք, թե ինչու է այդ քայլն արվել, որովհետև դա, իմ գնահատմամբ, անվերապահ կապիտուլյացիա է։ Թուրքերն ինչ պահանջել են, դա էլ ստացել են, սկզբում մի բան են ստորագրում, հետո պահանջում եմ այլ բան, հետո կարող են էլի ինչ-որ բան պահանջել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այսօրվա իշխանություններն ի զորու չեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու բնակիչների անվտանգությունը։ Իշխանությունը, որն ի զորու չէ պաշտպանել կենսական շահերը, որևէ երկրում իրավունք չունի պաշտոնավարելու։

-Խնդիրներն առաջանում են հենց ԽՍՀՄ սահմաններին հղում անելու հետևանքով։ Արդյոք Հայաստանը պե՞տք է ճանաչի ԽՍՀՄ սահմանները և հիմք ընդունի դրանք սահմանազատման ու սահմանագծման գործընթացում։

-Ոչ, որովհետև Ադրբեջանի Հանրապետությունը 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադիր ակտով իրեն հռչակել է Ադրբեջանի առաջին անկախ պետության իրավահաջորդ և առ ոչինչ է համարել Ադրբեջանի վերաբերյալ Սովետական միության որևէ որոշում։ Այսինքն՝ Ադրբեջանն ինքը չի ընդունել այդ սահմանները։ Հետևաբար, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նստում և բանակցում են սահմանների շուրջ, իրենք պետք է սահմանազատման ու սահմանագծման սկզբունքի շուրջ համաձայնության գան, այլ ոչ թե Սովետական միության ինչ-որ մի թվի ինչ-որ մի սահմանի։ Սովետական Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական սահմանները պարբերաբար փոփոխվել են, նաև 1920-ական թվականներին են փոփոխվել։ Եվ միշտ ի վնաս Հայաստանի են փոփոխվել։

-Կան հայտարարություններ, որ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացում ևս հիմք են ընդունվելու ԽՍՀՄ քարտեզները։

-Հենց այդ պատճառով ենք մենք ասում՝ այս իշխանություններն ապազգային են։ Թուրքերը մաքսակետ են տեղադրել, Հայաստանի իշխանությունները տարել են մաքսակետի դիմաց էլի մաքսակետ են տեղադրել։ Ո՞վ է իրավունք տվել Փաշինյանին միակողմանի որոշել, որ սա է սահմանը։ Ադրբեջանն ինքն իր սովետական սահմանները չի ճանաչել։ Եվ երկրորդ, սահմանազատումն ու սահմանագծումը Ղարաբաղի կարգավիճակից անկախ պրոցես դիտարկելն սկզբունքորեն սխալ է։ Այսինքն՝ պատկերացրեք Հայաստանն ու Ադրբեջանն ինչ-որ սկզբունքից ելնելով՝ սահման են զատում ու գծում և խաղաղության պայմանագիր են ստորագրում։ Հանկարծ Արդբեջանը դրանից մի ժամ հետո էլի զինված հարձակում է իրականացնում Արցախի Հանրապետության վրա, մենք այլևս չենք հանդիսանալո՞ւ Արցախի անվտանգության երաշխավորը։ Այսինքն՝ քանի կոպեկ արժե այդ գծված սահմանը, եթե Արցախի կարգավիճակը՝ որպես անկախ հանրապետություն, չի ճանաչվել։ Հետևաբար, դելիմիտացիա-դեմարկացիա պետք է իրականացվի կամ Արցախի կարգավիճակը ճշտելուց հետո, կամ դրան զուգահեռ պրոցես պետք է ընթանա։ Բայց նախնականը պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախ կարգավիճակի ընդունումը և տարածքային ամբողջականության ճշգրտումը։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company