ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն

29 Դեկտեմբեր 2021

Ամփոփում ենք 2021 թվականը. անցյալ տարում հայ ժողովրդի համար շարունակվեց 2020թ. աղետալի պարտությունը: 2021թ. պարտվեցինք դիվանագիտական ճակատում, որը ռազմաճակատում կրած պարտության հետևությունն էր: Ադրբեջանն ու Թուրքիան օրեցօր ամրապնդում են իրենց հաղթանակը դիվանագիտական ճակատում: Իսկ պարտությանը զուգահեռ շարունակվում է հայ ժողովրդի ազգային արժանապատվության ոտնահարումը: Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայկական պետությունը ներկայացնող անձը դարձել է Արցախում անցած դարում բնակվող ադրբեջանցիների շահերի պաշտպանը՝ անտեսելով իր ազգային շահն ու արժանապատվությունը:

Առկա իրավիճակում թևակոխում ենք 2022թ.: Հայ ժողովրդի ապրած ցավն ու վիշտը չի ամոքվում: Հայրենազրկմանն ու մի ամբողջ սերնդի կորստին ավելանում է պայքարի անընդունակության և պատիվն ու արժանապատվությունը չհարգող ազգի պատկերը: Միջազգային բեմահարթակում հայը այդպես է ներկայացվում հանրությանը: Այս վիճակից պետք է դուրս գալ, և դուրս գալու միակ միջոցը պայքարն է, պայքար՝ իրավունքների վերականգնման համար:

Ստորացած վիճակում ապրելը խոցված արժանապատվության վերքն ավելի է խորացնում: Հադրութն ու Շուշին հայ ժողովրդի արժանապատվության վրա դաջված խարանների շարքը համալրեցին: Ոչ միայն Հադրութը, Շուշին ու Շահումյանը, այլև բռնագրավված հայրենիք Արևմտյան Հայաստանն ու Ջավախքը հայկական են ու հայկական էլ կմնան: Այս է պայքարի ուղին՝ հանուն ազգի ազատագրման և իրավունքների վերականգնման: Հարատևելու, զարգանալու և մարդկային քաղաքակրթության մեջ հայի արժանապատիվ տեղն ապահովելու համար մտացածին խաղաղություններն ու բարիդրացիությունները խաբուսիկ պատրանքներ են միայն:

ՀՅ Դաշնակցությունը հայ ժողովրդի արժանապատվության պահպանության գործում միշտ եղել է առաջին դիրքերում: Ինչպես ՀՅԴ 131-ամյակի առթիվ նշել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը, «ՀՅԴ-ի կյանքի մեջ ամենակարեւորը հայրենիքն է ու Արցախը, ոչ թե հանուն իշխանության պայքարը: Մենք իրավունք չունենք ընկճվելու, համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ: Ադրբեջանը պետք է հասկանա, որ հանգիստ չի ունենա, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսվում: Աշխարհը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը դեմ է կապիտուլյացիային, դեմ է իր տարածքների բռնազավթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Անհրաժեշտ է չեղարկված հայտարարել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան. ազգային նոր Զարթոնք է հարկավոր»: Թող այս ուղերձը լինի 2022թ. մեր պայքարի ուղեցույցը:

Եվ ինչպես Ռ. Պատկանյանն է իր Նոր տարվա մաղթանքների մեջ նշում, բոլոր երանելի մաղթանքները միայն այն ժամանակ կիրականանան, «եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն»: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

«Ապառաժ»-ի խմբագրական,
17 դեկտեմբերի, 2021թ.

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company