Մեզ պետք է նոր զարթոնք
31 Դեկտեմբեր 2021
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին։
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ հատկապես ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հաստատված ռեժիմն ամենևին կապ չունի ժողովրդավարության հետ: Տեղի է ունենում մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների համատարած ոտնահարում։
«Իմ ամենամեծ ցանկությունն է, որ 2022 թվականին կարողանանք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների հետ միասնաբար այս խնդիրներին լուծում տանք․ առաջին՝ վերականգնենք բարոյահոգեբանական վիճակը մեր երկրում, երկրորդ՝ հաղթահարենք ներքաղաքական եւ կառավարման ճգնաժամը, երրորդ՝ ապահովենք մեր երկրի եւ Արցախի անվտանգությունը»,-նշել է Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում