ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դաշնակցություն ունեցող ազգը չի մեռնի

07 Փետրվար 2022

Չէի ուզենա ավելորդ բառեր գործածել բնութագրելու համար այս օրերին Հայաստանին պատուհասած համակողմանի աղետը, որ ձգվում է արդեն 4 տարի: Աղետ՝ այս մեկ հատիկ բառն էլ բավական է, որ ՀՀ ներկա կառավարիչների գործունեությունը ասոցացվի 1895 թ. Զեյթունում, 1915 թ. Արևմտյան Հայաստանում, 1920 և 1988 թվականներին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ. զոհեր, տեղահանություն, նախճիր, պետականության կորուստ, փլատակներ… Մեկ այլ ազգ, մեկ այլ ժողովուրդ այս ամենի հետևանքով գուցե և վերանար պատմության թատերաբեմից, բայց ապրելն ու հարատևելն էր մեր ժողովրդի դժվարին ճակատագիրը, որ իրականություն դարձավ նրա լավագույն զավակների գերմարդկային ճիգերի շնորհիվ:

Մի առիթով ասվել է՝ Դաշնակցություն ունեցող ազգը չի մեռնի…

1890-ականններից մինչև 1918 թվականի հաղթական մայիս` դժվարին պայքարի երեք տասնամյակ, որոնք, ի վերջո, պսակվեցին հաղթանակով՝ ոչնչից, այո ոչնչից Հայաստանի Հանրապետության հռչակումով ու պետականության վերականգնումով: Հայաստանի առաջին հանրապետությունը դարձավ պատմական այն կարևորագույն հանգրվանը, որ մեզ հնարավորություն ընձեռեց բաց ծովում թիավարել ժամանակների վախճանին միտված ազգերի հետ: Դաշնակցություն ունեցող ազգին վիճակված չէր մնալ կես ճանապարհին:

1920-1921 թվականներ: Հայաստանի Հանրապետության բռնի խորհրդայնացում, տարածքային ու մարդկային նոր կորուստներ, ապա՝ հայրենիքից հեռու Սփյուռքի կազմակերպման անխոնջ աշխատանք, Հայ Դատի պայքարի սկզբնավորում՝ ուշադրության կենտրոնում ունենալով Հայաստանն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը: Դրան զուգահեռ՝ շուրջ 70 տարի համակողմանի աջակցություն Խորհրդային Հայաստանին ու հայաստանաբնակ հայությանը՝ մեկ ազգ՝ մեկ հայրենիք կարգախոսով: Դաշնակցություն ունեցող ազգին վիճակված չէր պառակտվել:

Վերանկախության հետ հայրենիք վերադարձավ նաև Դաշնակցությունը: Արցախյան առաջին պատերազմ… Կամավորական շարժման կազմակերպիչն ու Հայոց բանակի առաջին հիմնաքարերը դնողներից էր Դաշնակցությունը՝ Արցախ ազատագրող հայորդիների ներսում՝ ոգի ու ձեռքին՝ զենք: Ու չնայած 1990-ականների սկզբի հալածանքներին, Դաշնակցությունն անխռով տարավ իր խաչը՝ համախմբելով Սփյուռքն ու նվիրվելով Արցախի միջազգային ճանաչման, պետականաշինության, երկրի տնտեսական հզորացման, հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային առաջընթացի գործին: Հաղթանակած Դաշնակցություն ունեցող ժողովուրդը չէր կարող մնալ մութ ու ցուրտ ժամանակներում և քարշ գալ ազգերի պոչից:

Թվում էր՝ փորձություններն այլևս հետևում էին մնացել, ու հայ ժողովրդին վիճակված էր իր հաստատուն տեղը գրավել առաջավոր ու առաջադեմ ազգերի կողքին: Բայց պատահեց նոր աղետ՝ այսպես կոչված թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը, որն ինչպես երկնային պատիժ թափվեց երկար ու ձիգ հաղթական պայքարի առաջին բարիքները ճաշակող մեր ժողովրդի գլխին: Սկսեցին սևի ու սպիտակի պառակտել ազգը, հետապնդել ու հալածել հաղթանակներ կերտած զորականներին, պետության ու բանակի հիմքերը դրած քաղաքական ու պետական այրերին, ոչնչացնել ու ցրիվ տալ նոր-նոր ձևավորվող ազգային էլիտան, Սփյուռքն ու Արցախը տարանջատել Հայաստանից… Հայաստանում իշխանության եկած խեղկատակների թիմը զուտ իրեն հատուկ անմտությամբ սկսեց քանդել հայոց պետականության հիմքերը՝ կատարելով դրսի հայտնի ու անհայտ ուժերի հրամանները: Հետևանքը եղավ իրական դաշնակիցների հետ կապերի խզումը, ստացանք 44-օրյա պատերազմ և կապիտուլյացիա, որի տրամաբանական հետևանքը պետք է լիներ դարավոր թշնամի պետությունների խաղերում մանրադրամի վերածվելը: Բայց, ինչպես արդեն մեկ անգամ ասվել է, Դաշնակցություն ունեցող ազգին վիճակված չէ մեռնել:

2018 թվականին Դաշնակցությանն ընդամենը պետք էր հասկանալ և գնահատել, թե «հեղափոխության» անվան տակ ինչ է կատարվել Հայաստանում: Իսկ երբ ամեն ինչ պարզ էր այլևս, ՀՅԴ-ն պարզեց ընդդիմադիր դրոշն ու դրեց նոր պայքարի սկիզբը՝ խոսելով ու նախազգուշացնելով վերահաս վտանգների մասին, որոնց ընդառաջ էին վազում ՀՀ իշխանությունները: Ավանտյուրան դառնում էր պետական քաղաքականություն, ներսում մոլեգնում էին հետապնդումներն ու հալածանքները, իսկ դրսում՝ իր կետից բանակցող իշխանության խղճահարույց էությունը: Պայթեց 44-օրյա պատերազմը: Բանակը պատրաստ չէր, պետությունը պատրաստ չէր, իսկ իշխանությունը, եթե հավատանք կառավարության խոսքին, իր կիրթ ու կառուցողական «գործընկերներից» նման քայլ չէր սպասում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՅԴ վաշտերը հավաքվեցին Երևանի կենտրոնում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, հայտարարվեց բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու և հայրենիքի պաշտպանության գործին նվիրվելու մասին: Հետո արդեն պատերազմի 44 օր՝ մեկը մյուսից դաժան, մեկը մյուսից արյունալի, մեկը մյուսից հերոսական, բայց և մեկը մյուսից ավելի շատ համեմված պետական կեղծիքով ու խաբեությամբ: Հետևանքը՝ չկան Արցախի շուրջ ազատագրված տարածքները, չկա Հադրութը, չկա Շուշին: Մեր ձեռքում մնաց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների մի փաստաթուղթ, որ «ավետում էր» Հայոց բանակի և Հայաստանի Հանրապետության խայտառակ կապիտուլյացիան Ադրբեջանի առաջ: Պայմանավորված պարտություն՝ ավելի ուշ հենց այսպես կբնութագրվի ՀՀ իշխանությունների այդ արկածախնդրությունը, որի համար հայ ժողովուրդն ու ՀՅԴ-ն վճարեցին ամենաթանկ բանով՝ իրենց զավակների արյամբ:

Շուշիի հանձնման առեղծվածը կմնա մութ քողի տակ, քանի դեռ իշխանության ղեկին կլինեն այս ազգակործան ավանտյուրայի պարագլուխները: Պատերազմից հետո, երբ թվում էր, որ ամենատրամաբանական շարունակությունը Փաշինյանի ու մյուս խեղկատակների հեռանալն էր իշխանությունից, տեղի ունեցավ ամենաանհավանականը՝ Փաշինյանը մնաց իր պաշտոնում՝ շանտաժի ենթարկելով ուժային կառույցների ղեկավարներին և ի նպաստ իրեն օգտագործելով բանակի մնացորդացը, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: ՀՀ իշխանությունները, երկրի նախագահը և մի շարք իշխանամետ քաղաքական ուժեր ամեն ինչ արեցին Դաշնակցության նախաձեռնած «Հայրենիքի փրկության շարժումը» դեպի նոր համապետական ընտրություններ ուղղորդելու համար և աննախադեպ «ազատ ու թափանցիկ» ընտրություններով ապահովեցին իշխող ուժի հետագա պաշտոնավարումը՝ այդպես էլ չընկալելով, որ այդ կապիտուլացված ուժի կառավարման ամեն օրը վերածվելու է նոր ու ավելի խայտառակ պարտությունների:

Բայց կան իրողություններ, որոնք, չնայած ծանր իրավիճակներին, մնում են իրողություն: Այդպիսին է նաև Դաշնակցության հերթական տարեդարձը, որ նշվում է աշխարհի գրեթե բոլոր ծագերում:

Թեհրանում, 2021 թ. դեկտեմբերի 25-ին ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանն, անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի ներկա վիճակին, կընդգծի. «Կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց դրանք կարող են կործանիչ չլինել, եթե մենք չենք հաշտվում պարտության հետ, եթե մեր մեջ շարունակվում է վճռակամությունը՝ կորցրածը հետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթե կա այդ վճռակամությունը, ոգին ու տրամադրությունը, այդ պարտությունը ժամանակավոր է դառնում: Պարտությունը կարող է կործանիչ լինել, երբ մեր մեջ մեռնում է պայքարի ոգին, եւ մենք հաշտվում ենք պարտության հետ ու հայրենիքի կորուստը համարում ենք անվերադարձ»:

Ով հասկացավ այս պարզ խոսքը, նրա համար Դաշնակցության հետագա պայքարի ուղեգիծն էլ պարզ էր այլևս:

Այս նույն տրամաբանությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 131-ամյակի հանդիսավոր արարողությանը պետք է հայտարարեր. «Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը մեզ համար դատավճիռ չէ… Պայքարը դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև՝ դիմանալ հալածանքներին, դիմակայել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է տոկունություն, զոհաբերություն և համախմբում։ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել և դուրս գալ պայքարի։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է, Սյունիքը չի՛ զիջվելու, Արցախը վերականգնվելու՛ է, Հայաստանը չի՛ թուրքացվելու…»:

Այո, Դաշնակցություն ունեցող ժողովուրդը ճակատագրի հարվածներից ծնկելու իրավունք չունի:

Ցույց տվեք մեկ այլ քաղաքական ուժի, որը կարող էր իրեն համարել հայ ժողովրդի ճակատագրի կրողն ու այս դժվարին պահին հայտարարել. «Մենք փակած ենք 2020-ի աշնան բացուած սուգի ու ընկճուածութեան էջը եւ համոզուած ենք, որ շուտով ականատեսը կ՛ըլլանք հայուն վերապրելու եւ վերականգնելու իւրայատուկ ոգիին, վճռակամութեան ու արիութեան վերադրսեւորումներուն»:

Իր ժողովրդի անունից և իր ժողովրդի հետ այսպես խոսել կարող էր միայն Դաշնակցությունը:

ՀՅԴ 131-ամյակի հանդիսության ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ելույթում արած այդ հայտարարությունը հիմնավորեց ստեղծված իրավիճակից դուրս գալու ՀՅԴ պարզ, բայց և միաժամանակ ազգ ու հայրենիք ապրեցնող տեսլականով. «Այսօր՝ սփիւռք եւ հայրենիք, միաձուլուած, պիտի փարին հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին, եւ անխնայ պիտի պայքարին թրքա-ազրպէյճանական հայատեաց եւ փանթուրանական ճակատին դէմ: Դժուար պայքար է, բայց` ոչ անկարելի: Ի վերջոյ բոլորս գիտենք, որ ո՛չ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, ո՛չ ալ հայ ժողովուրդը վհատած են, նոյնիսկ երբ իրենցմէ աւելի մեծ թիւով թշնամիներու դէմ պայքար մղած են եւ աղէտներէ ետք կերտած` մեծ յաղթանակներ: Եւ այդ յաղթանակները մեր առջեւն են, որովհետեւ վստահ ենք, որ հակառակ բոլոր մարտահրաւէրներուն, մենք ազգովին պիտի կերտենք նոր արշալոյս, համախոհութեամբ ճշդելով համահայկական օրակարգ, որ կարողանայ համախմբել ողջ հայութիւնը»:

Հ.Գ. Եվ ոչ մի հայ թող չփորձի Դաշնակցությանը հարվածել ընթացքի պահին: Այդկերպ նա իրեն կհարվածի: Քանզի՝ որտեղ Դաշնակցություն, այնտեղ հաղթանակ, որտեղ հաղթանակ, այնտեղ կյանք:
Դաշնակցություն ունեցող ազգը չի մեռնի:

Էդիկ Անդրեասյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company