44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը մեկն է՝ արդարացնել իշխանություններին
16 Փետրվար 2022
AD TV «Հարցազրույցի» տաղավարում ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը մեկն է՝ արդարացնել իշխանություններին։ Պատասխանատուները՝ կորոնավիրուսի համավարակն է, նախկիններն են և այլն ու հետաքրքիրն այն է, որ բոլոր մեղադրանքները անհասցե են։ «Գագիկ Ջհանգիրյանը՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իրենց ամենամտերիմ մարդն է, եղել է զինվորական դատախազ՝ դե թող ասի, այդ թալանից դատախազը ինչ-որ մեկին բռնել է, թե չէ։
Վստահաբար եղել են չարաշահումներ, հնարավոր չի, որ չլինեն, բոլորս էլ այս երկրում ենք ապրում, այս կյանքը տեսել ենք, գիտենք։ Բայց որևէ կոնկրետ անձնավորված մեղադրանք, դրվագ չկա։ Եվ դա իրենց պետք էլ չի»,-ասաց Խաչատրյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասաց, որ Քըլըչ-Ռուբինյան հանդիպումները ոչինչ չեն որոշում, քանի որ ամեն ինչ արդեն որոշված է, իսկ Փաշինյանը հանդես է գալիս ավելի ադրբեջանական ու թուրքական թեզերով, քան Ադրբեջանն ու Թուրքիան։
Մանրամասները՝ տեսանյութում։