ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Կարգավիճակը` Շուշիով Եւ Հատրութով

16 Փետրվար 2022

Արցախեան ազատամարտի հերթական նշումները ընդհանրապէս փետրուար 20-ին են: Թուականը կը խորհրդանշէ Երեւանի զանգուածային բողոքներու շարքի սկիզբը: Ըստ էութեան, սակայն, շարժումը մեկնարկած է Արցախէն: Աւելի յստակ` Հատրութի ցոյցերն են, որոնք հասած են Ստեփանակերտ, այնտեղէն անցնելու համար Երեւան, եւ ապա` սփիւռքի տարբեր երկիրներ:

Այս տարի նկատուեցաւ պետական յատուկ քաղաքական միտում փետրուար 12-ը նկատելու սկզբնակէտ` արցախեան ազատամարտեան շարժումին:

Պարզ է քաղաքական տրամաբանութիւնը այստեղ` Հատրութը հանրահռչակելու արցախեան ինքնորոշման իրաւունքի իրագործման գործընթացի մեկնարկակէտ: Պետական այս մօտեցումը կը խօսի արցախեան հակամարտութեան լուծման համար հայկական կողմի որդեգրելիք նոր հայեցակարգի անհրաժեշտութեան մասին: Հատրութի եւ Շուշիի ապաբռնագրաւումը (տէօքուփացիա) արդէն շրջանառուող հիմնադրոյթ է հայկական կողմի պահանջներուն մէջ: Ապաբռնագրաւումը ունի երանգային տարբերութիւն ազատագրում եզրոյթէն: Ազրպէյճանական ուժերու հեռացումի պահանջը կրնայ ունենալ ժամանակաւոր նոր կարգավիճակի բնոյթ: Հատրութի եւ Շուշիի վերահսկողութիւնը կրնայ ստանալ միջանկեալ նոր կարգավիճակ: Մինչդեռ ազատագրում հասկացողութիւնը կ՛ենթադրէ երկու շրջաններուն վերադարձը Արցախի Հանրապետութեան:

Տակաւին պէտք է մտածել եւ ճիշդ պատճառները իմանալ, թէ ինչո՛ւ թուրքեւազրպէյճանական կողմը համաձայնեցաւ հրադադար հաստատել Շուշիի եւ Հատրութի գրաւումէն ետք միայն:

Այս փուլին հայկական կողմի պահանջները կարելի է ամփոփել հետեւեալ հիմնակէտերով.

Ա.- Ազրպէյճանական զօրքերու հեռացում Շուշիի եւ Հատրութի տարածքներէն,

Բ.- Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնում,

Գ.- Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում,

Դ.- Արցախի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի միջեւ սահմանագծում եւ սահմանազատում:

Հայկական կողմի պահանջներու համատեղման խնդիր կայ նաեւ միջազգային ընտանիքին հետ: ԵԱՀԿ-ի շրջանակները եւ յատկապէս եռանախագահող երկիրներէն Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան կը շարունակեն շեշտել, որ արցախեան հակամարտութիւնը չէ աւարտած եւ կարգավիճակի հարցը չէ լուծուած: Նոյնը նուազ շեշտակիութեամբ կը յայտարարէ Մոսկուան:

Յենելով այս յայտարարութեան վրայ` հայկական կողմը պարտի Ազրպէյճանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը յետաձգել: Պայմանաւորել միայն Արցախի կարգավիճակի ճշդումով: Իսկ կարգավիճակը կը վերաբերի արցախեան տարածքներուն, որոնցմէ Շուշին եւ Հատրութը կը շարունակեն գրաւուած մնալ:

Տրամաբանական շղթան աւելի յստակ կը դառնայ, երբ վերը նշուած գործընթացներու իրարյաջորդականութիւնը պարզուի: ԵԱՀԿ-ի շրջանակներուն, որոնց միացաւ նաեւ Մեծն Բրիտանիան, այն մօտեցումը, թէ` Արցախի կարգաւորումը տակաւին չէ իրականացած, կ՛իմաստաւորուի, երբ անոնք պահանջ կը դնեն նախքան Հայաստան-Ազրպէյճան-սահմանագծում սահմանազատում գործընթացը սկսիլը ազրպէյճանական զօրքերու հեռացումը արցախեան տարածքներէն:

Հիմա ուրեմն, հայկական դիւանագիտութեան թիւ մէկ խնդիրին կը վերածուի միջազգային ընտանիքին մօտ կեդրոնացած աշխատանք տանիլ` արցախեան տարածքներէն ազրպէյճանական զօրքերու հեռացման պահանջի ճնշումը զօրացնելու:

Կարգավիճակը կը ներառէ Շուշին եւ Հատրութը. իսկ այստեղ կրնան համընկնիլ հայկական կողմի եւ միջազգային ընտանիքի մօտեցումները:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company