ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանության բնութագրիչներից մեկը խոստումների և արդյունքների ահռելի տարբերությունն է. Թադևոս Ավետիսյան

16 Փետրվար 2022

Իշխանության բնութագրիչներից մեկը մանիպուլյացիան է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը ռեկորդային թվեր է արձանագրել աշխատատեղերի ավելացման մասով:

Տնտեսագետն անդրադարձավ նաև էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանում արձանագրվել է ամենացածր գնաճը և ամենաբարձր տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների համեմատ։

«Իշխանությունները վերցնում են ոչ լիարժեք պատկեր արտահայտող, իրենց համար ձեռնտու թվեր և փորձում հանրությանը գցել մոլորության մեջ։ Ականատես ենք լինում նրան, որ իշխանությունն անընդհատ ձախողում է իր տված խոստումները, դրանք վերածվում են պարզ ստի, որն էլ հետագայում փոխարինվում է ավելի մեծ ստով։ Ինչ վերաբերում է այն ցուցանիշներին, որ 2021 թ. համար կան, այստեղ մանիպուլյացիան հետևյալն է. ԵԱՏՄ երկրների հետ համեմատելիս չեն ասում, որ այդ երկրները հաղթահարել են նախորդ տարվա տնտեսական անկումը։ Նրանք դուրս են եկել այդ ճգնաժամից, քանի որ անհամեմատ փոքր անկում են ունեցել 2020 թ.՝ 2021 թ. հետ համեմատած։ Իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է։ Օրինակ` Հայաստանում 2021 թ. 7.4% տնտեսական անկում գրանցվեց, որը մոտավորապես երկու անգամ բարձր էր, քան այլ երկրներում, իսկ տնտեսական աճը 2021 թ. ընդամենը 5.8% էր: Հետևաբար, մենք չենք վերականգնվել։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա, այո՛, գուցե ԵԱՏՄ երկրների գնաճը որոշակի տոկոսով ավելի է, բայց այդ երկրները, պայմանավորված գնաճով, սոցիալական աջակցության ծավալներն են մեծացրել։ Օրինակ` Ռուսաստանում գնաճը 8% է, կենսաթոշակների ավելացումը՝ 8.5%։ Իսկ ՀՀ-ն չի չեզոքացրել գնաճի հետևանքները։ Երրորդ` հարևան Վրաստանում արձանագրվել է տնտեսական աճ, բայց, միևնույն ժամանակ, գնաճն է որոշակիորեն ավելի Հայաստանից։ Այդ տնտեսական աճը նշանակում է` մարդկանց եկամուտը ավելացել է ավելի արագ, քան գներն են ավելացել. սա դրական երևույթ է, քանի որ տնտեսությունն աճում է առաջանցիկ, քան գները, և սա բերում է մարդկանց կյանքի որակի բարձրացման, սոցիալական խնդիրների բարելավման։ Իսկ ՀՀ-ում ճիշտ հակառակն է՝ ավելի է գնաճը, քան մարդկանց եկամուտը»,- ասաց տնտեսագետը։

Ըստ Թադևոս Ավետիսյանի` իշխանությունն իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ խոստացել էր երկնիշ տնտեսական աճ, աղքատության էական կրճատում, բայց աղքատությունն աճում է։ Խոստումների ֆոնին՝ դժվար է բացատրել տոտալ տապալումը։

Հիշեցնենք` իշխանությունները մերժեցին «Հայաստան» խմբակցության՝ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից 100.000 դրամ դարձնելու մասին նախագիծը։ Նախագծի հիմնավորումն այն էր, որ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը այսօր 73 400 դրամ է։ Սպառողական գներն աճել են 7.2%-ով, իսկ սննդամթերքը՝ 11.7%-ով։ Հարց է առաջանում` նվազագույն աշխատավարձը բարձրացնելու անհրաժեշտություն իսկապե՞ս չկա։ Ըստ Թ. Ավետիսյանի` դրա անհրաժեշտությունն անզեն աչքով տեսանելի է։

«Եթե նախորդ օրվա գնումները համեմատեն հաջորդ օրվա գնումների հետ, ապա այդ գնաճը տեսանելի է։ Դա արձանագրված է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Վտանգավոր է` էապես ավելի արագ աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, դա շարունակվում է նաև 2022 թ.։ 2021 թ. ամփոփ 11.5% էին սննդամթերքի գները բարձրացել, իսկ 2022 թ. հունվարին, 2021 թ. Համեմատ, առաջանցիկ աճ կա։ Էլ ավելի արագ տեմպով աճում են հենց առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սա իր հերթին բերում է մարդկանց իրական եկամուտների բարձրացմանը. օրինակ` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021 թ., 2020 թ. Համեմատ, աճել է մոտավորապես 21-22%։ Սրա հետևանքով նվազելու է կյանքի որակը, և կաճի աղքատության մակարդակը։ Մարդկանց նվազագույն աշխատավարձն ավելի քիչ է աճել, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը: Սրան գումարենք այն, որ չեն աճել կենսաթոշակը, նպաստը։ Այսպիսի իրավիճակում, ինչպես նորմալ երկրներում, գնաճին համահունչ ավելացվում են հատկապես անապահով խավերին վճարվող սոցիալական աջակցության գումարները, որպեսզի մարդիկ էլ ավելի վատ չապրեն, քան ապրում են։ Մեզ մոտ հակառակն է, միշտ պնդում եմ՝ ինչ այս իշխանությունը եկել է իշխանության, հայ մարդը հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը»,- ասաց տնտեսագետը։

Օրեցօր աճող արտագաղթը, գնաճը, աղքատություն ծնող այլ գործոններ վերջապես կհանգեցնեն նրան, որ հասարակությունը կընդվզի, իսկ արդյո՞ք իշխանությունը կարող է զսպել ընդդեմ թանկացումների դժգոհությունները. Թադևոս Ավետիսյանի կարծիքով` կկարողանա այնքանով, որքանով հանրությունը դեռ վստահում և հավատում է իշխանության ստերին։

«Մի օր սուտը վերջ է ունենում, ճիշտ է, ստի ոտքը ոնց որ շատ երկարեց Հայաստանում, բայց դա չի կարող շատ երկար տևել. Մարդիկ, ի վերջո, օբյեկտիվ նայելու են ստեղծված իրավիճակին, տեսնելու են` ինչ էին խոսք տվել, և ինչ կա իրականում, կտեսնեն այն ահռելի տարբերությունը, որը օր օրի ավելի է դժվարացնում իրենց կյանքի որակը։ Խնդիրները միայն սոցիալական և տնտեսական չեն, քանի որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունենք հետևողական ձախողումներ, խոստումների և արդյունքների ահռելի տարբերություն։ Սա է փաստը»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։
Լենա Կարապետյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company