ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բարեկեցության խաբկանք կամ ո՞ւմ շահերից է բխում հայ-թուրքական սահմանի վերաբացումը․ մաս 2-րդ

18 Փետրվար 2022

Եթե դեռեւս կասկածներ կան, որ Թուրքիան արեւելյան շրջանները (Արաքսից արեւմուտք գտնվող Արեւելյան Հայաստանը եւ Արեւմտյան Հայաստանի արեւելյան հատվածը) զարգացնելու հույսերը չի կապում Գյումրի-Կարս երկաթուղու հետ, ներկայացնեմ նաեւ նախնական հաշվարկներով 1,5-2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ եւս մի հեռանկարային նախագիծ, որի մասին դեռեւս 2014 թվականին հայտարարել էր Թուրքիայի կապի, ծովագնացության եւ հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը։ Խոսքը գնում է ԲԹԿ հարավային ճյուղի մասին, որը Կարսն Իգդիրով կկապի Նախիջեւանի հետ, իսկ այնուհետեւ՝ կհասնի մինչեւ Իրան, Պակիստան, Հնդկաստան եւ Չինաստանի հարավ։


Թվում էր, թե 2014 թվականին հայտարարված ծրագիրը մեռած է, սակայն 2021 թվականի փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը ստորագրեցին Կարս-Իգդիր-Արալիկ -Նախիջեւան-Ջուլֆա մոտ 300 կիլոմետրանոց երկաթուղի կառուցելու փոխըմբռնման հուշագիր։ Այդ երկաթուղու կարեւորությունն ընդգծած է նաեւ 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված եւ վերջերս Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի դեկլարացիայում»։ Ակնհայտ է, որ այս երկաթուղու գործարկումից կշահեն ոչ միայն Ադրբեջանը, մանավանդ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Թուրքիան, այլեւ Իրանը, քանի որ Իրանը դեպի Եվրոպա տանող եւս մեկ երկաթուղային ճանապարհ կստանա, որը կնվազեցնի նրա կախվածությունը Վանա լճի երկաթուղային լաստանավից։ Հիշեցնենք, որ 2017 թվականին գործարկվեց Ջուլֆա (Իրան)-Ջուլֆա (Ադրբեջան) երկաթուղին, որով Իրանը միացավ Նախիջեւանին։

Այսպիսով, Կարսն արդեն խոշոր երկաթուղային հանգույց է։ Անկասկած երկաթուղին, դրա սպասարկումը, հարակից ծառայությունները, ուղեւորներին սպասարկող ռեստորաններն ու հյուրանոցներն էական ազդեցություն պետք է ունենան շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Այս գրանդիոզ ենթակառուցվածքային ծրագրերի տնտեսական ազդեցության համեմատ ի՞նչ է Գյումրի-Կարս երկաթուղու ազդեցությունը Թուրքիայի արեւելքի վրա։ Ոչինչ։ Գյումրի-Կարս երկաթուղու լրացուցիչ տնտեսական ազդեցությունն այնքան աննշան կլինի, որ ճանապարհը բացելու համար ակնհայտ է, որ թուրքերն այլ պահանջներ կդնեն։

Որո՞նք են այդ պահանջները։ Թուրքիան դրանք գաղտնի չի էլ պահում։ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։ Թե՛ Թուրքիայի նախագահ Էրդողանն է այդ պայմանները հնչեցրել, թե՛ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն։ Ի վերջո, կարեւոր չէ՝ նշածներս բանակցությունների նախապայման են, թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կամ երկաթուղային հաղորդակցության վերսկսման պայման։ Պետք չէ մոռանալ, որ անվերապահ կապիտուլյացիոն համաձայնության արդյունքում հայկական ուժերը դուրս են եկել Քարվաճառից՝ ավտոմատ կերպով վերացնելով հայ-թուրքական սահմանը փակելու նախնական պատճառը։ Այնպես որ, եթե թուրքերն այլ պահանջներ չունենային, 2020 թվականի նոյեմբերի 26-ից սահմանն արդեն բաց կլիներ: Սակայն այն փակ է։ Դա փաստ է։ Ինչ հայտարարություն էլ անեն Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը նախապայմանների մասին, սահմանը փակ է։ Կարծում եմ՝ դա երկար չի տեւի։

Փաստերի պարզ համադրումը հուշում է, որ ամեն ինչ բանակցված էր մինչեւ Ռուբինյան-Քըլըչը բանակցությունների մեկնարկը։ Ռուբինյան-Քըլըչ բանակցություններն ուղղակի շղարշ են, իմիտացիա՝ քողարկելու այն փաստը, որ Հայաստանը վաղուց արեն Թուրքիային զիջել է ամեն ինչ։ Փաշինյանի՝ հունվարի 24-ի հարցազրույցի նպատակն Արմեն Սարգսյանի ու դամբանաքարերի մասին խոսելը չէր։ Նա հասարակությանը պատրաստում է զիջումների, զիջումների, որոնք պահանջում են Թուրքիան եւ Ադրբեջանը՝ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Նշված հարցազրույցում Փաշինյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ երբեք տարածքային պահանջ չի դնում։ Այո, Հայաստանի անկախության մասին 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունն իրեն չհռչակեց Առաջին հանրապետության իրավահաջորդը, դրանով առկախելով Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հարցը եւ Թուրքիային որեւէ տարածքային պահանջ չներկայացրեց։ Այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան համառորեն պահանջում, որ Հայաստանի Հանրապետությունը դա պաշտոնապես հայտարարի։ Թուրքերը շատ լավ հասկանում են 2021թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, բազմաթիվ առումներով, խոցելի է։ Եթե աշխարհաքաղաքական իրավիճակն արմատապես փոխվի, հնարավոր է, որ հայերն այդ պայմանագիրը վիճարկեն։ Թուրքերը փորձում են կանխել այդ վիճարկման պոտենցիալ հնարավորությունը՝ նոր պայմանագիր կնքելով։ Փաշինյանն էլ է դա շատ լավ հասկանում, բայց… թուրքական մյուս պահանջը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։ Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մշտապես հղում է կատարում իր կառավարության ծրագրին, որտեղ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ շատ խորամանկ ձեւակերպված ընդամենը մի քանի նախադասություն է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, եւ սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»: Սրանով կառավարությունը Ցեղասպանության ճանաչման մի էական նախապայման է դնում. ճանաչումը պետք է լիցքաթափի տարածաշրջանային լարվածությունը։ Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը «կլարվեն», եթե Հայաստանի Հանրապետությունը երբեւէ քայլեր ձեռնարկի Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ դա կհակասի կառավարության մոտեցումներին։ Հետեւաբար, ՀՀ կառավարությունը ձեռնպահ կմնա նման քայլերից։ Դա կվնասի «խաղաղության դարաշրջանին»։ Մեկ, ոչ պակաս կարեւոր, հանգամանք եւս։ Փաշինյանի կառավարությունը չի խոսում Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման վերաբերյալ։

Նրանք միայն խոսում են ճանաչման մասին, այն էլ եթե Թուրքիան ու Ադրբեջանը դրանից չլարվեն։ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը լավագույնս դրսեւորվեց ս.թ. փետրվարի 9-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պահվածքում, ով հրապարակավ հրաժարվեց վերահաստատել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում ամրագրված՝ Ցեղասպանության զոհերի եւ նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման վերաբերյալ կառավարության հանձնառությունը։ Ավելին, Փաշինյանը Ցեղասպանության հետապնդման առաքելությունն «արտապատվիրակեց» սփյուռքյան կառույցներին՝ հիմնականում Դաշնակցությանը։ Այսքանը բավարար չէ՞ հասկանալու համար, որ թուրքական երկրորդ պահանջը նույնպես արդեն բավարարված է։ Հաշվի առնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ ազգ են՝ երկու պետություն եւ հիշելով «ֆուտբոլային դիվանագիտության» դառը փորձը, դժվար չէր կանխատեսել, որ թուրքական հաջորդ պահանջները վերաբերելու էին Ադրբեջանին, մասնավորապես՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» եւ «Զանգեզուրի միջանցքին»։ Ընդ որում, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանն ու Թուրքիան ի նկատի ունեն թե՛ Արցախի Հանրապետությունը, թե Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակչության կյանքի ու անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփման գծի որոշակի ճշգրտումների արդյունքում ՀՀ փաստացի վերահսկողության տակ անցած տարածքները։

Արցախի հարցում, թերեւս, ամեն ինչ պարզ է։ Պատերազմը տանուլ տալով եւ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելով՝ Արցախի մեծ մասը հանձնվեց ադրբեջանցիներին: Պարտության հետեւանքով Արցախի Հանրապետությունը, որպես ամբողջական, փաստացի անկախ հայկական վարչաքաղաքական միավոր դադարեց գոյություն ունենալ։ Չնայած 2021թ. արտահերթ ընտրություններում Փաշինյանի կուսակցության նախընտրական պլատֆորմում Արցախի գրավյալ տարածքների դե-օկուպացիայի խոստում կար, Փաշինյանի կազմած կառավարության ծրագրում նման խոստում արդեն բացակայում է։ Թեեւ Փաշինյանի կառավարության ծրագրում նշված է, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա», սակայն ծրագրի ընդունումից հետո Փաշինյանը բազմաթիվ անգամներ հստակեցրել է իր մոտեցումներն Արցախի հարցում։ Հատկանշական էին 2021 թ. դեկտեմբերի 24-ին եւ 2022 թ. հունվարի 24-ին նրա արտահայտած որոշ մտքեր։ Մասնավորապես, նա պնդում է, որ անդամակցելով ԱՊՀ-ին, դեռեւս 1992 թվականին Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դա կատարյալ բլեֆ է։

Անկախ պետությունների համագործակցություն հիմնելու համաձայնագիրը ստորագրվել է Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին։ Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 18-ին։ ԱՊՀ կանոնադրությունը ստորագրվել է 1993 թվականի հունվարի 22-ին՝ Մինսկում։ Այո, համաձայնության 5-րդ հոդվածը սահմանում է, որ բարձր պայմանավորվող կողմերն ընդունում են անդամ-երկրների տարածքային ամբողջականությունը, բայց նախաբանը հղում է կատարում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի վրա։ Համաձայնագրի նախաբանում եւ կանոնադրության 3-րդ հոդվածում նաեւ հղում է կատարվում ԵԱՀԽ հելսինկյան ավարտական ակտի վրա, որտեղ նույնպես ամրագրված են այս երկու սկզբունքները։ Առաջին հայացքից թվում է, որ այս սկզբունքներն իրար հակասում են։ Ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վեճը հստակեցվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային իրավունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի համապատասխանության վերաբերյալ 2010թ. հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։

Ավելի չխորանալով այդ որոշման իրավաքաղաքական ծալքերի մեջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։ Հիշեցնեմ, որ Արցախն իրեն հանրապետություն էր հռչակել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր ԽՍՀՄ այն ժամանակվա օրենսդրական նորմերին։ Անկախության հռչակումն ամրագրվեց անկախության հանրաքվեով, որն անցկացվեց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։

Այսինքն, երբ Ադրբեջանն անդամակցեց ԱՊՀ-ին, Արցախը, ներառյալ Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, Ադրբեջանի կազմում չէին։

Շարունակելի

Առաջին մասն՝ այստեղ

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ 17.02.2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company